ԿԲ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Մանուել Մանուկյանը կրկին բերման ենթարկվեց
Հասարակություն
Ոստիկանության ծառայողները ԿԲ դիմաց այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո բերման են ենթարկել ակցիայի կազմակերպիչ Մանուել Մանուկյանին։ Ոստիկանության կողմից բողոքի ակցիան ավարտելու մասին հորդորից հետո Մանուել Մանուկյանն իր ընկերոջ հետ վարկային տոկոսների վերաբերյալ փաստաթուղթ է ցույց տվել ԿԲ-ի դիմաց հավաքված լրագրողներին, շեշտել է, որ չի շարունակում ակցիան, պարզապես լրատվականներին որոշ թվային տվյալներ է ներկայացնում, սակայն ոստիկանները բերման են ենթարկել նրան։
Նշենք, որ մի քանի օր է ինչ ԿԲ դիմաց բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ, եթե ԿԲ-ը չիրականացնի այն կետերը, որոնք նշված են իրենց դիմումի մեջ, ապա իշխանությունները պետք է գիտակցեն, որ երկիրը տանելու են ցնցումների. «Մենք լիազորված ենք հազարավոր քաղաքացիների կողմից և ներկայացնում ենք նրանց պահանջը: Մենք եկել ենք այստեղ, որպեսզի այդ քաղաքացիների ստորագրություններով դիմումը ներկայացնենք բանկին: Մեր պայքարը վարկային կազմակերպությունների դեմ է: Ժամանակն է, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ պետք է դուրս գա թալանչի բանկային համակարգից, որ այլընտրանք ունենան բանկային համակարգում՝ ունենալով ավելի ցածր տոկոսներ: Մեր խնդիրը կոնկրետ Կենտրոնական բանկի հետ է, այս ղեկավար կազմի հետ, մեր պայքարը հասարակ քաղաքացու շահերը պաշտպանելու համար է»,- ասում են նրանք:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ