Խելահեղ կադրեր աշխարհից․ Սևանի պտտահողմ, ծովամարտ և Լիբիայի հարսանեկան շոու Իլյա Յաշինը անվտանգության սպառնալիքի պատճառով չեղարկել է Հայաստան այցը Ի՞նչ օգնություն է նախատեսում Միացյալ Նահանգները Հայաստանի համար․ ԱՄՆ ՊՆ «ՀՀ կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եկեղեցուն վարկաբեկելու համար»․ Արմեն Աշոտյան «Արցախը բեռ էր, իշխանությունն իր քաղաքական վարքով կանաչ լույս վառեց տեղի ունեցածի համար»․ Տիգրան Աբրահամյան «TRIPP-ը միայն տնտեսական ծրագիր չէ․ այն ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն»․ Սուրեն Սուրենյանց Առեղծվածային դեպք․ Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվել Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն Նյու Յորքում․ գլխավոր թեման՝ Ուկրաինայի հակամարտությունը ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և ՄԱԿ-ի ԵՏՀ-ն քննարկել են համագործակցության հնարավորությունները Շենգավիթում 48-ամյա տղամարդը ձերբակալվել է․ 33 գրամ մեթամֆետամին ու 9,7 գրամ մարիխուանա 2,68 միլիարդ դոլարի ՀՕՊ փաթեթ՝ Ուկրաինային․ ԱՄՆ-ը նոր զենքի վաճառք է հաստատել Ավազով բարձված «HOWO»-ն փլուզվող կամրջի վրա կողաշրջվել է․ բնակիչները ահազանգում են վտանգավոր վիճակի մասին 

Լուռ երկխոսություն վերակենդանացման բաժնում․ COVID-19-ով վարակված հայուհու պատմությունը

Հասարակություն

Մոսկվայում կորոնավիրուսով հիվանդանոց տեղափոխված հայուհին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է՝ ինչպես է հիվանդանոցում հայտնվել, արդյոք որևէ բան զգացել է կոմայի ժամանակ ու ի՞նչ է կատարվել վերակենդանացման բաժանմունքում։

49-ամյա Նազիկ Դավթյանին Մոսկվայում հիվանդանոց են տեղափոխել մարտի վերջին։ Միգրենի կասկածով հոսպիտալացումից հետո կնոջը արհեստական կոմայի մեջ են գցել։ Նա որոշ ժամանակ վերակենդանացման բաժանմունքում է անցկացրել։

«Վերակենդանացման բաժանմունքում լռություն չկա, այնտեղ անդադար աղմուկ է։ Անընդհատ սարքերի ձայներ են լսվում, ոտնաձայներ են հնչում․բժիշկներն են, նրանք մշտապես հսկում են պացինետների առողջական վիճակը», – պատմում է կինը։

Հիվանդության պատմությունը

Դավթյանը գաղափար չունի՝ որտեղ և ումից կարող էր վարակվել կորոնավիրուսով․հանրային տրանսպորտից չի օգտվել, մարդաշատ վայրեր չի այցելել։ Աշխատանքի ոտքով է գնացել․5-7 րոպեի ճանապարհ է։

Կասկած առաջացրեցին մի քանի օր շարունակ չիջնող ջերմությունն ու գլխացավը։

Թերապևտը զննել է նրան ու ոչ մի արտասովոր բան չի նկատել։ Շտապօգնության բժիշկը նույնպես տարօրինակ ոչ մի բան չի հայտնաբերել ու հակաբիոտիկներ է նշանակել։ Մի քանի օր անց Նազիկը նորից է շտապօգնություն կանչել։ Նա պնդել է,  որ իրեն հիվանդանոց տեղափոխեն ու նյարդաբանական բաժանմունքում պառկեցնեն։ Տարել են, հետազոտել, համակարգչային շերտագրություն են արել։ Հաջորդ օրը նա նորից իրեն վատ է զգացել ու կորցրել է գիտակցությունը։ Հենց այդ ժամանակ էլ բժիշկները նրան կոմայի մեջ են գցել։ Դավթյանը երկու շաբաթ անց է ուշքի եկել։

Գիտակցությունը կորցնելուց հետո կինը սկսել է խռխռացնել ու շնչահեղձ լինել, ինչը կորոնավիրուս ունենալու կասկած է առաջացրել։ Նրան շնչափողի ինտուբացիա են արել ու վերակենդանացման բաժանմունք տեղափոխել։ Covid-19  -ի թեստը դրական է եկել, բժիշկների կանխատեսումները լավատեսություն չեն ներշնչել։

Սակայն Դավթյանը կարողացել է իր մեջ ուժ գտնել ու դուրս գալ կոմայից։ Խոստովանում է, որ իրեն փրկել են երեխաների մասին մտքերն ու բժիշկների ջանքերը։

«Վերակենդանացման բաժանմունքում շատ հիվանդներ կային։ Նրանք վարագույրով էին իրարից բաժանված, ու ես տեսնում էի՝ ինչպես են բժիշկները պայքարում յուրաքանչյուրի կյանքի համար, ու բոլորին չէր, որ հաջողվում էր փրկել», – ասաց Դավթյանը։

Կյանքը «կորոնավիրուսային կոմայից» հետո

Կոմայից դուրս գալուց հետո կինը պարզեց, որ կորցրել է հոտառությունը, ու միայն մեկ շաբաթ անց առաջին անգամ զգաց ախտահանող միջոցների սուր հոտը։ Ի տարբերություն այլ վարակվածների, նա համային ռեցեպտորների հետ կապված խնդիր չուներ, բայց խախտվել էր շարժումների կոորդինացիան։ Դավթյանն ասում է, որ նույնիսկ շիշը չէր կարողանում բացել։

 
«Սկզբում ինձ թվում էր, որ հեշտությամբ եմ շնչում, իրականում միացված էի թոքերի արհեստական շնչառության սարքին, ու սարքն օգնում էր իմ՝ 75%-ով վնասված թոքերին», – ասաց Դավթյանը։

Այս ամենի հետո փոփոխություններ գրանցվել են նաև կնոջ մտածելակերպում։ Եթե նախկինում նա հավատում էր վարակի գոյությանը, սակայն կարծում էր, որ այն կշրջանցի իրեն, ապա հիմա բոլորին կոչ է անում հնարավորինս զգոն լինել։

Դավթյանը խոստովանում է, որ մինչ այս առանձնապես չի օգտվել կանխարգելիչ միջոցներից, բայց հիմա տանը մանրազնին ախտահանում են առարկաների մակերեսները, դիմակներ են դնում և այլն։ Ի դեպ, նա հասցրել է վարակել դստերն ու մորը, բայց նրանք ոտքի վրա են տարել հիվանդությունը։

Բարեբախտաբար, որդին խուսափել է վարակից, թեև կինը հենց նրան է ամենաշատը գրկել։

Այժմ Դավթյանը ստացիոնար բուժում է ստանում ու սպասում է Covid-19-ի հերթական թեստին։ Նա հույս ունի, որ պատասխանը բացասական կլինի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանըNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարանԽելահեղ կադրեր աշխարհից․ Սևանի պտտահողմ, ծովամարտ և Լիբիայի հարսանեկան շոուԼատվիայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան և ՆԱՏՕ-ն հետ են մնում անօդաչու տեխնոլոգիաների զարգացման տեմպերիցԻլյա Յաշինը անվտանգության սպառնալիքի պատճառով չեղարկել է Հայաստան այցըԻ՞նչ օգնություն է նախատեսում Միացյալ Նահանգները Հայաստանի համար․ ԱՄՆ ՊՆ«ՀՀ կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եկեղեցուն վարկաբեկելու համար»․ Արմեն ԱշոտյանՆԳՆ-ն նոր մոդել է ներդնում․ ոստիկանության և փրկարար ծառայության կադրերի համար կարիերայի նոր ուղիԶախարովա․ Ռուսաստանը միջազգային ասպարեզից «չեղարկելու» փորձերը ձախողվել են«Արցախը բեռ էր, իշխանությունն իր քաղաքական վարքով կանաչ լույս վառեց տեղի ունեցածի համար»․ Տիգրան Աբրահամյան«TRIPP-ը միայն տնտեսական ծրագիր չէ․ այն ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն»․ Սուրեն ՍուրենյանցԱռեղծվածային դեպք․ Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվելՍոմալիի ափերի մոտ ծովահենությունը հասել է վերջին 13 տարվա ամենաբարձր մակարդակին«Միսս Ռուսաստանը» հերքել է Աբու Դաբիում 500 մլն ռուբլի արժողությամբ հարսանիքի մասին լուրերըԻտալիան պատրաստվում է մինչև չորս ռազմանավ ուղարկել Բաբ էլ Մանդեբի նեղուցԼավրովն ու Ռուբիոն կհանդիպեն Նյու Յորքում․ գլխավոր թեման՝ Ուկրաինայի հակամարտությունըԲիաթլոնի միջազգային միությունը նոր նախագահ ունի․ ընտրվել է Տիմ ՖարչնիկըՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և ՄԱԿ-ի ԵՏՀ-ն քննարկել են համագործակցության հնարավորություններըՇենգավիթում 48-ամյա տղամարդը ձերբակալվել է․ 33 գրամ մեթամֆետամին ու 9,7 գրամ մարիխուանա2,68 միլիարդ դոլարի ՀՕՊ փաթեթ՝ Ուկրաինային․ ԱՄՆ-ը նոր զենքի վաճառք է հաստատելՍերբական թերթը ներկայացրել է Պուտինի՝ Ռուսաստանի հաջողության հասնելու «բաղադրատոմսը»Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացելՍաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում պայթյուններ են որոտացելԿարո՞ղ է Երկիրը երբևէ հայտնվել սև խոռոչում․ աստղագետը գնահատել է վտանգըԱվազով բարձված «HOWO»-ն փլուզվող կամրջի վրա կողաշրջվել է․ բնակիչները ահազանգում են վտանգավոր վիճակի մասինTesla-ն «հրթիռային» Roadster է ներկայացնում․ նոր սուպերքարը կարող է SpaceX-ի մղիչներ ստանալԱրցախի ժողովրդի բռնի տեղահանության 3–րդ տարելիցն է. Ֆրանսիան ահազանգում է. չմեկնել Ադրբեջան«Արցախի էջը փակել չի ստացվի»․ «Ուժեղ Հայաստանը»՝ երեք տարի անցԼեհաստանը դադարեցրել է ռազմական ավիացիայի ուժեղացված հերթապահությունը․ օդային տարածքի խախտում չի արձանագրվելՄեդվեդևը կոչ է արել ԱՄՆ պատժամիջոցներին պատասխանել ռազմական զսպման լեզվովԱրսեն Հարությունյանը՝ չեմպիոնական գոտով․ «Բերում եմ Հայաստան»Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում հնարավոր են չվերթների ժամանակացույցի փոփոխություններՀայաստանի շախմատի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել համաշխարհային օլիմպիադայումԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչՃապոնիան կխուսափի ռուսական էներգակիրների ներմուծման վրա ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերիցՌուսաստան–ԱՄԷ չվերթների ուղևորներից մեկ շաբաթում ավելի քան 2 մլն ռուբլի են գողացելՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են բանակի կերպափոխման և պաշտպանական համագործակցության ընդլայնումըՌԴ դեսպանն այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներՍիբիրում արթնանում է «քնած հսկան»․ գիտնականները զգուշացնում են գլոբալ վտանգի մասինԿատարում Հորմուզի ճգնաժամի պատճառով բազեների որսը թանկացել էԸնտրողների մասնակցությունը ՌԴ Պետդումայի ընտրություններին գերազանցել է 30%-ըԼիեժում օծվել է հայազգի զոհերի հիշատակին նվիրված խաչքարԿիմ Չեն Ընը պահանջել է արհեստական ​​բանականություն ներդնել Հյուսիսային Կորեայի զենքի մեջՇվեյցարիան Ուկրաինային նվիրաբերել է 30 դիզելային գեներատորԱյսօր սգո օր է․ պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք տեր ենք մեր պատմությանը․ Արեգա ՀովսեփյանԱրցախի շրջափակման օրերին Աննա Հակոբյանը բուխարին վառել, ֆուտբոլ էր նայում. Էդգար ՂազարյանԱրցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվելՍեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունըԱդրբեջանի պաշտոնյան 800-ամյա հայկական Գանձասարը կոչում է աղվանական էլ ի՞նչ խաղաղությունԽարդախության կասկածանքով ձերբակալվել է MIXIT կոսմետիկ ապրանքանիշի գլխավոր տնօրենը
Ամենադիտված