Առեղծվածային դեպք․ Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվել Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն Նյու Յորքում․ գլխավոր թեման՝ Ուկրաինայի հակամարտությունը ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և ՄԱԿ-ի ԵՏՀ-ն քննարկել են համագործակցության հնարավորությունները Շենգավիթում 48-ամյա տղամարդը ձերբակալվել է․ 33 գրամ մեթամֆետամին ու 9,7 գրամ մարիխուանա 2,68 միլիարդ դոլարի ՀՕՊ փաթեթ՝ Ուկրաինային․ ԱՄՆ-ը նոր զենքի վաճառք է հաստատել Ավազով բարձված «HOWO»-ն փլուզվող կամրջի վրա կողաշրջվել է․ բնակիչները ահազանգում են վտանգավոր վիճակի մասին Tesla-ն «հրթիռային» Roadster է ներկայացնում․ նոր սուպերքարը կարող է SpaceX-ի մղիչներ ստանալ Արցախի ժողովրդի բռնի տեղահանության 3–րդ տարելիցն է. Ֆրանսիան ահազանգում է. չմեկնել Ադրբեջան «Արցախի էջը փակել չի ստացվի»․ «Ուժեղ Հայաստանը»՝ երեք տարի անց Արսեն Հարությունյանը՝ չեմպիոնական գոտով․ «Բերում եմ Հայաստան» Հայաստանի շախմատի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել համաշխարհային օլիմպիադայում Եվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ 

Նախաձեռնում ենք ազգային-ժողովրդավարական բեւեռ կայացնելու գործընթաց. հայտարարություն

Հասարակություն

Երկու տասնյակից ավելի քաղաքական եւ հանրային գործիչներ հանդես են եկել ազգային-ժողովրդավարական բեւեռ կայացնելու վերաբերյալ Հռչակագրով:

Ստորեւ ներկայացնում ենք տարածված հայտարարությունը:

«ՀՌՉԱԿԱԳԻՐ

Ազգային-ժողովրդավարական բեւեռի կայացման եւ գործունեության մասին

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները,

նկատի ունենալով, որ դրանք համավարակի պատճառով ահագնանում ու կուտակվում են, ինչի հետեւանքով կարող են գոյութենական ճգնաժամ առաջացնել ազգի ու պետականության համար,

փաստելով, որ մենք դեռեւս այդ ճգնաժամի նախնական փուլում ենք եւ դրա ծանր հետեւանքները զգալու ենք առաջիկայում՝ հաջորդաբար ուժգնացող ալիքների ձեւով,

արձանագրելով, որ գործող իշխանությունը չունի միայն իր ուժերով ճգնաժամը հաղթահարելու կամք եւ կարողություն,

նշելով, որ առկա քաղաքական դաշտը կազմալուծված է եւ ունակ չէ ձեւավորելու ու ներկայացնելու ազգի քաղաքական կամքը,

համոզված լինելով, որ ստեղծված իրավիճակում ազգային-քաղաքական համախմբումը կարող է արդյունավետ լինել վերկուսակցական ձեւաչափով,

նպատակ ունենալով հաղթահարելու ճգնաժամը՝ ստեղծելով ինքնիշխան, ժողովրդավարական եւ կենսունակ պետության կայացման պայմաններ ու նախադրյալներ,

մենք՝ ներքոստորոգրյալներս, նախաձեռնում ենք ազգային-ժողովրդավարական բեւեռի կայացմամբ ու գործունեությամբ այդ նպատակը կյանքի կոչելու գործընթաց, որը պետք է իրականացվի հակաճգնաժամային անցումային ծրագրով:

Հռչակված նպատակի իրագործման համար ներկայիս իրավիճակում տեսնում ենք հետեւյալ ճանապարհը՝ ճնշում գործադրել իշխանության վրա, որպեսզի նա ձեւավորի հակաճգնաժամային անցումային կառավարություն, որն ունակ կլինի անցումային ծրագրի իրականանցմամբ ապահովելու ճգնաժամի հաղթահարումը:

Մեր համոզմամբ` հակաճգնաժամային անցումային ծրագիրը պետք է հիմնվի հնարավորինս լայն համազգային համաձայնության ու ներառականության վրա եւ պետության ինքնիշխանության ամրապնդման ու Արցախը ներառող միասնական կառավարման համատեքստում առաջնահերթորեն նախատեսի հակաճգնաժամային հետեւյալ համակարգային միջոցառումները եւ փոփոխությունները.

առողջապահական, պարենային, էներգետիկ ու պաշտպանական անվտանգության, ինչպես նաեւ լայնածավալ հայրենադարձության նախադրյալների ու պայմանների ապահովում,

անցյալի իրավաքաղաքական գնահատական,

իրավաքաղաքական գնահատականից բխող անցումային արդարադատություն, այդ թվում.

- քրեական արդարադատություն,

- լյուստրացիա՝ քաղաքական, տնտեսական եւ գործակալական, ինչպես նաեւ որպես հետեւանք՝ նախկին ռեժիմի մաս կազմած կուսակցությունների գործունեության եւ դրանց պարագլուխների հանրային գործունեության արգելում,

իրավաքաղաքական գնահատականի հաշվառմամբ Նոր Սահմանադրության մշակում եւ ընդունում,

Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքի փոփոխություն եւ դրանց հիման վրա արտահերթ ընտրությունների անցկացում:

Մեր պատկերացմամբ՝ նոր Սահմանադրության մշակումն ու ընդունումը եւ արտահերթ ընտրությունների կազմակերպումը պետք է ավարտվեն մեկամյա ժամկետում, իսկ հակաճգնաժամային անցումային ծրագրի մնացյալ մասը՝ դրանց իրագործման համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետում՝ նաեւ արտահերթ ընտրություններով ձեւավորված իշխանության գործունեությամբ:

Ընդգծում ենք, որ սույն Հռչակագրին միացած քաղաքական ուժերն ու գործիչները հակաճգնաժամային անցումային ծրագրի մեկամյա ժամկետի ավարտին նախատեսվող արտահերթ ընտրությունների ժամանակ ազատ են լինելու իրենց գործողությունների ձեւաչափն ընտրելու հարցում:

Կոչ ենք անում ազգի եւ պետականության առջեւ ծառացած լինել-չլինելու հրամայականը գիտակցող ուժերին ու գործիչներին համախմբվելու ազգային-ժողովրդավարական բեւեռում՝ միանալով նախաձեռնած գործընթացին:

15 մայիս 2020 թ., Երեւան

 Ազատ Օրդուխանյան

Ալբերտ Բաղդասարյան

Արա Պապյան

Արկադի Վարդանյան

Արմենակ Կյուրեղյան

Գագիկ Ավագյան

Գարեգին Չուգասզյան

Գարիկ Խաչատրյան

Դավիթ Դավթյան

Դավիթ Գյուլզադյան

Եղիշե Պետրոսյան

Էմիլ Աբրահամյան

Ժիրայր Սէֆիլյան

Կարեն Բալայան

Կարո Եղնուկյան

Հայկ Մարտիրոսյան

Հարություն Կարապետյան

Մուշեղ Շուշանյան

Նարինե Դիլբարյան

Շանթ Ոսկերչյան

Վահան Արծրունի

Վարդան Հակոբյան

Վարդան Հայկազյան

Վարուժան Ավետիսյան

Վոլոդյա Ավետիսյան

Տիգրան Խզմալյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Առեղծվածային դեպք․ Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվելՍոմալիի ափերի մոտ ծովահենությունը հասել է վերջին 13 տարվա ամենաբարձր մակարդակին«Միսս Ռուսաստանը» հերքել է Աբու Դաբիում 500 մլն ռուբլի արժողությամբ հարսանիքի մասին լուրերըԻտալիան պատրաստվում է մինչև չորս ռազմանավ ուղարկել Բաբ էլ Մանդեբի նեղուցԼավրովն ու Ռուբիոն կհանդիպեն Նյու Յորքում․ գլխավոր թեման՝ Ուկրաինայի հակամարտությունըԲիաթլոնի միջազգային միությունը նոր նախագահ ունի․ ընտրվել է Տիմ ՖարչնիկըՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և ՄԱԿ-ի ԵՏՀ-ն քննարկել են համագործակցության հնարավորություններըՇենգավիթում 48-ամյա տղամարդը ձերբակալվել է․ 33 գրամ մեթամֆետամին ու 9,7 գրամ մարիխուանա2,68 միլիարդ դոլարի ՀՕՊ փաթեթ՝ Ուկրաինային․ ԱՄՆ-ը նոր զենքի վաճառք է հաստատելՍերբական թերթը ներկայացրել է Պուտինի՝ Ռուսաստանի հաջողության հասնելու «բաղադրատոմսը»Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացելՍաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում պայթյուններ են որոտացելԿարո՞ղ է Երկիրը երբևէ հայտնվել սև խոռոչում․ աստղագետը գնահատել է վտանգըԱվազով բարձված «HOWO»-ն փլուզվող կամրջի վրա կողաշրջվել է․ բնակիչները ահազանգում են վտանգավոր վիճակի մասինTesla-ն «հրթիռային» Roadster է ներկայացնում․ նոր սուպերքարը կարող է SpaceX-ի մղիչներ ստանալԱրցախի ժողովրդի բռնի տեղահանության 3–րդ տարելիցն է. Ֆրանսիան ահազանգում է. չմեկնել Ադրբեջան«Արցախի էջը փակել չի ստացվի»․ «Ուժեղ Հայաստանը»՝ երեք տարի անցԼեհաստանը դադարեցրել է ռազմական ավիացիայի ուժեղացված հերթապահությունը․ օդային տարածքի խախտում չի արձանագրվելՄեդվեդևը կոչ է արել ԱՄՆ պատժամիջոցներին պատասխանել ռազմական զսպման լեզվովԱրսեն Հարությունյանը՝ չեմպիոնական գոտով․ «Բերում եմ Հայաստան»Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում հնարավոր են չվերթների ժամանակացույցի փոփոխություններՀայաստանի շախմատի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել համաշխարհային օլիմպիադայումԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչՃապոնիան կխուսափի ռուսական էներգակիրների ներմուծման վրա ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերիցՌուսաստան–ԱՄԷ չվերթների ուղևորներից մեկ շաբաթում ավելի քան 2 մլն ռուբլի են գողացելՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են բանակի կերպափոխման և պաշտպանական համագործակցության ընդլայնումըՌԴ դեսպանն այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներՍիբիրում արթնանում է «քնած հսկան»․ գիտնականները զգուշացնում են գլոբալ վտանգի մասինԿատարում Հորմուզի ճգնաժամի պատճառով բազեների որսը թանկացել էԸնտրողների մասնակցությունը ՌԴ Պետդումայի ընտրություններին գերազանցել է 30%-ըԼիեժում օծվել է հայազգի զոհերի հիշատակին նվիրված խաչքարԿիմ Չեն Ընը պահանջել է արհեստական ​​բանականություն ներդնել Հյուսիսային Կորեայի զենքի մեջՇվեյցարիան Ուկրաինային նվիրաբերել է 30 դիզելային գեներատորԱյսօր սգո օր է․ պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք տեր ենք մեր պատմությանը․ Արեգա ՀովսեփյանԱրցախի շրջափակման օրերին Աննա Հակոբյանը բուխարին վառել, ֆուտբոլ էր նայում. Էդգար ՂազարյանԱրցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվելՍեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունըԱդրբեջանի պաշտոնյան 800-ամյա հայկական Գանձասարը կոչում է աղվանական էլ ի՞նչ խաղաղությունԽարդախության կասկածանքով ձերբակալվել է MIXIT կոսմետիկ ապրանքանիշի գլխավոր տնօրենըԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ ՍարգսյանՆիկոլի համար Արցախը բեռ էր. նա ազատվել է այդ հարցից. Տիգրան ԱբրահամյանԹրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրինագիծը«Սպորտային հնարք»՝ ոսկյա շղթան ու խաչը գողանալու համար․ երիտասարդին Երևանում ծանոթը թալանել էԾառուկյանի և Ռուֆիի միջև բախում է տեղի ունեցել UFC 331-ի մենամարտից առաջՓաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյաԶախարովա․ Ռուսաստանի և Վրաստանի ժողովուրդները «կարոտել են միմյանց»Մեր տղաները առաջնագծում, իսկ մենք նկուղներում պայքարել ենք, որ Արցախը մնա հայկական․ ՄիքայելյանԿԺԴՀ-ի ԱԳՆ-ը հայտարարել է, որ երկրի միջուկային կարգավիճակը արտաքին ճանաչման կարիք չունի#ՈՒՂԻՂ․ Արցախցիների վերջին պատերազմի 3-րդ տարելիցն է. Արցախն առանց հայերի24 շիշ կեղծ օղի ու 1738 տուփ ծխախոտ․ Ագարակի բնակիչը Ջերմուկում ձերբակալվել է
Ամենադիտված