Մեր երկրում գործող ո՞ր բժշկական կենտրոնն է ստանձնել ՀՀ վարչապետի բուժման պատասխանատվությունը
Բլոգոսֆերա«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար, պարոն Արսեն Թորոսյանին
«Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավանաշտպան հկ նախագահ Սարգիս Տեր-Եսայանից
Տեղեկատվություն ստանալու մասին
ՀԱՐՑՈՒՄ
Համաձայն Տեղեկատվության և ազատության մասին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի, պահանջում եմ տեղեկացնել հանրությանը, թե Հայաստանի Հանրապետության վարչապետի կորոնավիրուսով վարակված լինելու հիմքով ՀՀ առողջապահության նախարարությունն անհրաժեշտ ի՞նչ միջոցառումներ են իրականացվել, մեր երկրում գործող ո՞ր բժշկական կենտրոնն է ստանձնել ՀՀ վարչապետի բուժման պատասխանատվությունը և այս պահին բուժումը ո՞ր փուլում է։
Ակնկալում եմ ստանալ հիմնավոր պատասխաններ։
Կանխավ շնորհակալ եմ
Սարգիս Տեր-Եսայան»