Եթե Փաշինյանն իր ոստիկանական ուժերով ներկա չի լինում պատարագին Վեհափառի անունը հնչում է. Միհրան Պողոսյան (տեսանյութ) Սրբազանն ասաց մարդկանց փոխանցեք ես միշտ պինդ եմ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) ՈւՂԻՂ. Միքայել Սրբազանի ծնունդն է այսօր. աջակիցները հավաքվել են «Իզմիրլյան» ԲԿ-ի բակում Սրբազանին անակնկալներ են սպասվում. Ինչո՞ւ «զադնի դրեց» Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ) Ռեփեր Սուպեր Սաքոն կրկին ԱԺ-ում էր ՈւՂԻՂ. Մարիա Զախարովայի ճեպազրույցը Հայաստանի իրական ռեսուրսը ընդերքում չէ, այն մեր մտքերում է․ Դավիթ Անանյան Պահանջում են թեմի առաջնորդներին փոխել. «Հրապարակ» Սրբազան Հոր սիրելի հոտը իրեն ընկալում է ոչ միայն որպես հոգևոր առաջնորդի, այլ որպես հոգատար Հոր ու վստահելի ուսուցչի. Շիրակի թեմ Այսօրվա իրականության մեջ նա կանգնած է իբրև հայեցակետ․ Հայր Ռուբենի շնորհավորանքը Միքայել Սրբազանին Որ գերատեսչություններն են ակտիվ և պասիվ եղել օրենսդրական նախաձեռնությունների հարցում. «Փաստ» «Հրապարակ». Երկու տարբերակ է քննարկվում. Ի՞նչ ձևաչափով ՀՅԴ–ն կմասնակցի ընտրություններին 

Աչքերիս առաջ մահս էր, բայց անդադար աղոթում էի ընտանիքիս և հայ ժողովրդի համար. կորոնավիրուսը հաղթահարած բժիշկ

Բլոգոսֆերա

Միքայելյան համալսարանական հիվանդանոցի բժիշկ Վահագն Խուրշուդյանը, որը իր մասնագիտական պարտականությունները կատարելիս վարակվել էր կորոնավիրուսով, հաղթահարել է հիվանդությունը: Բժիշկը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՆՈՐ ԿՅԱՆՔ
Խոսքս ցանկանում եմ սկսել ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ։
Շնորհակալ եմ առաջին հերթին Աստծուն։
Շնորհակալ եմ կոլեգաներիս՝ հոգով, սրտով ինձ հետ տառապողներին։ Մարդկանց կյանքի համար պայքարող բուժանձնակազմից եմ շնորհակալ՝ մայրապետից մինչև գլխավոր բժիշկ։
Շնորհակալ եմ կյանքս փրկած բժշկներին։ Ուժ,եռանդ և համբերություն նրանց։
Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր հավատում են ու պահպանում զգուշությունը։
Ես իմ օրինակով ցանկանում եմ խելքի բերել ժողովրդի «անհասկացող մասսային»: Սթափվե՛ք, գնահատեք բժիշկների աշխատանքը, մտածեք առաջին հերթին ՁԵՐ և ձեր ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ մասին, ոչ ոք ապահովագրված չէ ու չգիտի, թե երբ ու ինչպես կթակի հիվանդությունն իրենց կյանքի դուռը։ Եվ ինչպես կընթանա հիվանդությունը։
Հուսով եմ խելքներդ գլուխներդ կհավաքեք։
Ես ինքս մասնակցել եմ այս պատերազմին: Պատերազմ՝ վերակենդանացման բաժանմունքում։ Այո, պատերազմ, ուրիշ կերպ չեմ կարող նկարագրել հիվանդանոցներում տիրող իրավիճակը։
Պատերազմ, որտեղ հիվանդների աչքի առջևով անցնում է ամբողջ կյանքը՝ մի ակնթարթի պես։ Պատերազմ, որտեղ բժիշկները ամեն կերպ փորձում են փրկել կյանքեր։ Ուրախանում են յուրաքանչյուր չնչին դրական փոփոխությունից։ Նրանց աչքերը փայլում և լցվում են ուրախությունով և ուրախության արցունքներով,ապրում և մեռնում են հիվանդների հետ, չեն խնայում ոչինչ, չեն խնայում իրենց, հեռու են ընտանիքից ու ամիսներով չեն գրկել սիրելիներին։
Կողքիս պառկած շատ հիվանդներ, որոնք պատառոտում էին իրենց, տանջալից հոգոցներ հանում, հիվանդներ, ովքեր չէին կարողանում խոսել, ի վիճակի չէին լսել։
Ես ինքս բժիշկ-վիրաբույժ լինելով`վարակվեցի դաժան, կյանքին սպառնացող վիրուսով։ Վիճակս ծայրահեղ ծանր էր, կյանքս` մազից կախված։
Շնորհակալ եմ իմ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» ողջ անձնակազմից` ինձ նոր կյանք պարգևած «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղի ողջ բուժանձնակազմից։ Հորդորում եմ բոլորիդ գնահատեք նրանց աշխատանքը,պահպանեք ամենահասարակ անվտանգության կանոնները։
Մինչ դուք դժգոհում եք դիմակ ու ձեռնոց կրելուց պատճառաբանելով, որ քրտնում եք, շոգում, չեք կարողանում շնչել, հիվանդանոցում բժիշկները, բուժքույրերը, ողջ անձնակազմը իրենց պաշտպանիչ հագուստով փաթաթված «խաշվում են», եթե քամես հագուստը մի ամբողջ դույլ կլցնես իրենց տանջալից քրտինքով։ Նրանք քիթ սրբելու ժամանակ չունեն’բառիս բուն իմաստով։ Մի պահ մտածեք՝ որքան դժվար է հիվանդների, բուժաշխատողների համար հեռու լինել հարազատներից, օրերով,ամիսներով չտեսնել, չկարողանալ խոսել նրանց հետ, գրկել ու համբուրել կամ պարզապես սեղանի շուրջ նստած խոսել նրանց հետ։
Եթե գիտակցորեն մոտենանք իրավիճակին,պահպանենք զգուշություն, հավատացած եղեք, որ ամեն ինչ լավ կլինի։
Աչքերիս առաջ մահս էր, բայց անդադար աղոթում էի ընտանիքիս և իմ հայ ժողովրդի համար։
Խնդրում եմ բողոքելու փոխարեն ավելի լավ է կրեք սովորական դիմակ, քան տանջվեք ապարատային-թթվածնային դիմակներով։
Սթափվեք!!!
Առողջություն բոլորին»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թաիլանդի և Կամբոջայի միջև հրադադարը ուժի մեջ է մտել դեկտեմբերի 27-ինՌԴ զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներինՍառույցի տակ հայտնված մեքենայում հայտնաբերվել է երեխայի դիՄոսկվայի Ազգությունների տանը տեղի ունեցավ «Հաղթանակի մեղեդիներ» երեկոնԵթե Փաշինյանն իր ոստիկանական ուժերով ներկա չի լինում պատարագին Վեհափառի անունը հնչում է. Միհրան Պողոսյան (տեսանյութ) Թրամփը խորհրդավոր հայտարարություն է արել Կիևում օդային տագնապի ֆոնին գրանցվել են նոր պայթյուններՍրբազանն ասաց մարդկանց փոխանցեք ես միշտ պինդ եմ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)ԱՄՆ-ում հանդես են եկել Զելենսկու համար անբարենպաստ կանխատեսմամբ (տեսանյութ)Սպիտակ տունը հաստատել է Թրամփի և Զելենսկու հանդիպումը ՖլորիդայումՏարեդարձ է այսօր. Միքայել Սրբազանի աջակիցները շնորհավորում են նրա ծննդյան տարեդարձը (տեսանյութ)InfoBRICS․ Լիտվայում սպասվում են հետապնդումներ Ռուսաստանի հետ կապերի պատճառովԵվրոպայում պահանջում են ֆոն դեր Լայենի անհապաղ հրաժարականըՍրբազանի վիրահատությունը լավ է անցել, իրեն շատ լավ է զգում․ Արտաշես Սրբազան (տեսանյութ)Թրամփը հստակ ուղերձ է փոխանցել ԶելենսկունԹրամփը գնահատել է ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավորություններըԿիևի գրեթե մեկ երրորդը մնացել է առանց ջեռուցմանԹրամփը սառեցրեց Զելենսկու սպասումները․ խաղաղության 20 կետանոց պլանը հարցականի տակԱրևմուտքը չի՞ տեսնում, որ Նիկոլն ասում է Կրեմլի ագետներին բռնում եմ, բայց գնում է Կրեմլի տիրակալի մոտ. Աշոտյան (տեսանյութ)Ավելի քան 50 երկիր դատապարտել Է Նեթանյահուի մեկ որոշումըԹրամփի հետ միշտ պետք է ռիսկի դիմել․ CNNԿիմ Չեն Ընը Պուտինին ամանորյա հեռագիր է հղելՍթարմերը, Մակրոնը և Մերցը քննարկում են ունեցելՈւՂԻՂ. Միքայել Սրբազանի ծնունդն է այսօր. աջակիցները հավաքվել են «Իզմիրլյան» ԲԿ-ի բակումՄիրոշնիկը նշել Է Կիևի՝ որպես համաձայնագրերի ստորագրողի օրինականացման միջոցըՍրբազանին անակնկալներ են սպասվում. Ինչո՞ւ «զադնի դրեց» Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)Ռեփեր Սուպեր Սաքոն կրկին ԱԺ-ում էրՀիտլերի ոգին դեռ շրջում է աշխարհով մեկ. ՄադուրոՌուսաստանի տնտեսությունը ծանր վիճակում է․ ԹրամփՈւՂԻՂ. Մարիա Զախարովայի ճեպազրույցըԱՄՆ-ում նշել են Զելենսկու խաղաղ ծրագրի բացթողումներըՀայաստանի իրական ռեսուրսը ընդերքում չէ, այն մեր մտքերում է․ Դավիթ ԱնանյանՁեզ ճանաչելը Աստվածային հստակ միջամտություն է թե՛ իմ կյանքում, թե՛ հայ ժողովրդի, թե՛ եկեղեցու զորացման համար. Աբրասիմ Աթոյան23 տարի առաջ այս օրը գրանցվել են պատմության ընթացքում դիտված ամենասաստիկ սառնամանիքները․ ՍուրենյանԵրբ գերեվարված հայերն են պաշտպանում ազգային արժանապատվությունը, իսկ իշխանությունը՝ թշնամու օրակարգըԿոտայքի մարզում, Ապարանի, Աշտարակի, Ամասիայի, Եղեգնաձորի տարածաշրջաններում, Ջերմուկում ձյուն է տեղում. Լարսը փակ էՁեզ ազատություն կմաղթեի, բայց Դուք այս պահին ամենաազատ մարդն եք. Էդմոն ՄարուքյանՊահանջում են թեմի առաջնորդներին փոխել. «Հրապարակ»Սրբազան Հոր սիրելի հոտը իրեն ընկալում է ոչ միայն որպես հոգևոր առաջնորդի, այլ որպես հոգատար Հոր ու վստահելի ուսուցչի. Շիրակի թեմ«Անդրանիկին ասել են՝ հրամանատա՛ր, դու էլ արի, արձագանքել է՝ իմ տղաներն այնտեղ են, ես ո՞նց գամ». ավագ լեյտենանտ Անդրանիկ Մարդոյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Այսօրվա իրականության մեջ նա կանգնած է իբրև հայեցակետ․ Հայր Ռուբենի շնորհավորանքը Միքայել ՍրբազանինՇարունակականություն՝ ընդդեմ ոչնչացման. «Փաստ»«Հաջորդ տարի մեր հանրությունն իր մաշկի վրա է զգալու առկա տնտեսական ռիսկերի անմիջական հետևանքները». «Փաստ»Որ գերատեսչություններն են ակտիվ և պասիվ եղել օրենսդրական նախաձեռնությունների հարցում. «Փաստ»«Հրապարակ». Երկու տարբերակ է քննարկվում. Ի՞նչ ձևաչափով ՀՅԴ–ն կմասնակցի ընտրություններինԱյո, նման բան կարելի է և թույլատրելի է. Փաշինյանը՝ պատարագին Կաթողիկոսի անունը զեղչելու մասինՆոր տարի, հին ստեր. ո՞ւր է գնում Հայաստանը. «Փաստ»«Հրապարակ». Սրբազանին անակնկալներ են սպասվում«Հրապարակ». Սերդար Քըլըչը նոր առաջարկներ ու պահանջներ է փոխանցել ՀայաստանինԻնչո՞ւ «զադնի դրեց» Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
Ամենադիտված