Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին հուղարկավորության արարողությամբ (տեսանյութ) Սա դասական փաշիզմ է, ոչ թե ֆաշիզմ. վերացվում են դիմադրության բոլոր օջախները. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) Երկար ժամանակ ջուր չի լինելու. Հասցեներ Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3342-ի Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ Կանխատեսում էինք, որ նման գործողություններ են ձեռնարկելու, փաստաբանը՝ Ծառուկյանի ձեռնարկություններում և տանը խուզարկության մասին Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել 650 մլն դոլար է հատկացվում Դալմայի նոր այգիների, մետրոյի նոր կայարանի կառուցման և տրանսպորտի համար. Տիգրան Ավինյան Մարդիկ բակից դուրս կգան ու պարզապես չեն կարողանա շարժվել. Տիգրան Ավինյան Ովքեր վերջին տարիների գործընթացներից դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան. Աբրահամյան 

Երկրի ծանր շնչառությունը ու իշխանականների հիստերիան. Արփինե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Արփինե Հովհաննիսյանը գրում է. «Ցանկացած երևույթ սովորաբար անցնում է զարգացման հինգ փուլ` ծագում, պրոգրեսիվ զարգացում, ստագնացիա /լճացում/, ռեգրեսիվ զարգացում և անկում: Մի քանի օր է` ստանալով պարբերական տրամվատիկ շոկեր հետևում եմ իմքայլական տղաների և աղջիների մտքի արտանետումներին` ջանալով գեթ մի փոքր ադեկվատություն գտնել նրանց ասածներում… բայց ավաղ…

Զարգացման փուլերից բաց թողելով հատկապես պրոգրեսիվ զարգացման ընթացքը, նրանք կանգ են առել ու լճացել… Անգամ «հեղափոխությունն» է թևակոխել ռեգրեսիվ զարգացման ու անկման փուլ, բայց նրանք ստագնացիայի վրա կանգ են առել, ու նմանատիպ տեքստեր է, որ տարածում են:
Մի գլխավոր միտք կա սրանց ուղեղում` ով իրենց դեմ է խոսում` նախկին է, վատն է, թալանչի է: Նրանք երկու տարի առաջ էլ էին նույնն ասում, հիմա էլ: Դե քանի որ ո՛չ իրենց ո՛չ էլ իրենց ղեկավարի ուղեղը այլ` ավելի հետաքրքրիր, քաղաքական, նոր, ադեկվատ մտքեր գեներացնելու ունակ չէ: Բայց ժամանակը շատ բան է փոխել, ու մասնավորապես` զրկել է նրանց մի շարք բաների մասին խոսելու իրավունքից:

Դուք բարոյականությունից խոսելու իրավունք չունեք` դուք անցել եք բոլոր կարմիր գծերը, դուք կոտրել եք բոլոր տաբուները, որոնք նախամարդուն մարդ դարձրին, որոնք նախապետությունը ու նախահասարկությունը դարձրին ժամանակակից հասարակություն: Դուք մարդկանց նկարներ եք տարածում` անամոթաբար, առանց որևէ բան հաշվի առնելու, դուք մարդկանց անվան հետ եք խաղում առանց վայրկյան անգամ մտածելու: ՈՒՐԵՄՆ ԼՌԵՔ ՈՒ «ՎԱՅԵԼԵՔ»։

Դուք միասնականությունից խոսելու իրավունք չունեք` առաջինը դուք եք բաժանել, բևեռացրել, ատելություն շնչող ու տարածող խմբեր գեներացրել, քաղաքական դաշտը դարձրել մարտի դաշտ, որտեղ ով ձեզ չի ընտրել կամ տեսել է ձեր քաղաքական անկարողությունը դավաճան է, ծախված ու էլի նման զզվելի բաներ: Էդ հիմա ի՞նչու եք որոշել հիշել դժվար պահին միավորվելու մասին:

Դուք քաղաքական դաշտ ախտահարելու ու քաղաքական համակարգի որակի մասին խոսելու իրավունք չունեք, դուք առհասարակ ոչնչացրել են նորմալ քաղաքական բանավեճը: Ձերը` սև լենտերը, վնգստալը, լափամանն է:

Դուք վստահությունից մի խոսեք: Դուք այնքան եք ստել, այնքան արժեքների վրայով եք անցել, դուք անգամ Արցախի հերոսի կեղծ պապ օպերացիա եք բեմադրել, որ հիմա նեղվել, թե բա չեն հավատում, որ «առաջնորդը» հիվանդ է իրավունք չունեք: Ուղղակի չունեք:

Դուք կոռուպցիայի դեմ պայքարից խոսելու իրավունք չունեք: Հօդս ցնդեց այն միֆը, որ դուք չնայած անգրագետ եք, բայց ազնիվ անգրագետ եք: Պարզվեց՝ դուք նաև ազնիվ չեք: Ձեր անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալները այլևս այնքան շատ են, որ ես մտածում եմ, լավ էլ արեցիք էն ձեր սիրած ապօրինի բռնագանձման օրենքը ընդունեցիք: Ինչպես մնացած բոլոր դեպքերում` ձեր արածը ձեր դեմ է աշխատելու: Ու մի բան էլ` դուք ազնիվ անգրագետի համբավ ունեիք, քանզի ուղղակի մինչ այդ պահը ոչ մի շանս չէիք ստացել որևէ պատասխանատու պաշտոն զբաղեցնելու:

Մի բողոքեք կորոնավիրուսի պայմաններում ձեզ քննադատողներից, եթե դա պատերազմ է, ապա մենք պատերազմը առաջնորդող հմուտ ղեկավարի փոխարեն ունենք մեկը, ով պատերազմի դաշտում սահմանները ամրացնելու փոխարեն, հանել է բոլոր սահմանակետերը, բացել տվել բոլոր դարպասները, թշնամուն թողել ներս, ու հիմա` երբ թշնամին սպանում է, ավերածություններ է գործում, մարդկային կյանքեր խլում, առաջնորդ կոչեցյալը գոռգռում է սահմանակետում կանգնած զինվորների վրա, թե բա ինչի լքեցիք անցակետը կամ բացեցիք դարպասները, վիրավորում է մարդկանց՝ թե բա անգրագետ եք, գերմանացի ու չինացի չեք, դե լավ ոչինչ, տարիքով մեծ եք՝ քաղցկեղ եք՝ մեկա մահանալու էիք, կորոնավիրուսից եղավ և այլ նման անհեթեթություններ: Մեկը չկա ասի, որ ժողովրդից բողոքում եք, գոնե մտքում ձեզ հարցրել եք, դուք Գերմանիայի, Չինաստանի կամ լավ հեռուն չգնամ` Վրաստանի կառավարությունների չափ, կամ կեսի չափ մի բան ար՞ել եք:

Հետևաբար` պատերազմի ժամանակ սեփական ապիկարության կամ այլ պատճառներով դարպասները բացած ու թշնամի-կորոնավիրուսի համար բարենպաստ միջավայր ստեղծողին, այո, հեռացնում են: Սեփական ԱՆԹԱՔՈՒՅՑ անգրագիտությունից չամաչողներին, այո, հեռացնում են: Հակառակը մտածողները կամ դավաճան են կամ պատեհապաշտ կամ իմքայլական:

Հետևելով Գ.Ծառուկյանի երեկվա մտահոգություններին ի պատասխան հնչած մանկապատանեկան արտասանությունների մակարդակին ու հակադարձման տեխնիկային ասեմ` Նիկոլն էլ նախկինը չի, կորցրել է հոտառությունը, սրությունը, կրեատիվությունը: Էդքան անիմաստ տեքստեր երկնելու համար ավելի լավ է արհեստական սարք պահել:
Սրանք Զ. Օրուել կարդացած չլինելով, օրուելյան նորալեզվի ու մյուս կանոնների մարմնավորումն են: Ուրեմն ըստ նրանց Չտրամաբանության`
Նախկին է համարվում այն անձը, ով համարձակվում է քննադատել արևաշող իշխանությանը, չտեսնել Փաշինյան Նիկոլի վսեմությունը, իմաստությունը, հավասարակշռվածությունը, խոսել իշխանության փոփոխության հարցից, խոսել երկրի վատ վիճակից, մարդկանց վատ ապրելուց ու առհասարակ` ԽՈՍԵԼ:

Նախկին չի համարվում այն անձը` ով թեև նախորդ երեք նախագահների օրոք զբաղեցրել է տարբեր պաշտոններ, ըստ օդում կախված լուրերի՝ թալանել է կողոպտել է, հարստացել է, հանցանքներ է արել, սական ՆԵՐԿԱ էնտուզիազմով սիրում է Նիկոլին, ծառայում նրան, հարմարավետ տեղավորվում…. կառավարական, պատգամավորական ու այլ բազմոցների:
Հ.Գ. Նա, ով չի կարողանում իրեն կառավարել չի կարող կառավարել այլ մարդկանց ու երկիր: Ես չեմ ասել, ամենատարբեր ժամակների մտածողներ են ասել` աչքի առաջ ունենալով կենդանի օրինակներ: Երկրի շնչառությունը ժամ առ ժամ է ծանրանում, արհեստական սարքի կարիք չունենալու համար արագ գործել է պետք»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել էլեկտրասյունը. կա վիրավոր Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին հուղարկավորության արարողությամբ (տեսանյութ)Սա դասական փաշիզմ է, ոչ թե ֆաշիզմ. վերացվում են դիմադրության բոլոր օջախները. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) ԱՄՆ-ն Արևմտյան Խաղաղ օվկիանոսում ունի միայն մեկ ավիակիրների խումբԵրկար ժամանակ ջուր չի լինելու. Հասցեներ Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքՀայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, սպասվում է մինչև 35 աստիճան տաքությունՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3342-իՈ՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ Ասուլիս՝ հուլիսի 6-ից վարորդական իրավունքի վերականգնման համար դիմումների և վարորդական վկայականների տրամադրման կարգում փոփոխությունների թեմայով (տեսանյութ)Politico. ՆԱՏՕ-ի երկրները ամրապնդում են իրենց պաշտպանությունը Ռուսաստանի հետ պատերազմի դեպքումԿանխատեսում էինք, որ նման գործողություններ են ձեռնարկելու, փաստաբանը՝ Ծառուկյանի ձեռնարկություններում և տանը խուզարկության մասինՄարդիկ քաղաքում մինչև տարվա վերջ չտեսնեն մի շինհրապարակ, որ խնդրահարույց է․ Տիգրան ԱվինյանԳետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքՈւղիղ․ Իրավապահները ներխուժել են Գագիկ Ծառուկյանի տուն (տեսանյութ)Երևան-Սևան ավտոճանապարհին քարաթափում է եղել650 մլն դոլար է հատկացվում Դալմայի նոր այգիների, մետրոյի նոր կայարանի կառուցման և տրանսպորտի համար. Տիգրան Ավինյան Ով ում հետ է խաղալու ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆումԹեհրանի գլխավոր մզկիթի վրա վրեժխնդրության կոչով դրոշ է հայտնվելՀրդեհի տարածումը կանխվել է Ուղիղ․ իրավապահները ներխուժել են Գագիկ Ծառուկյանի տուն (տեսանյութ)Մարդիկ բակից դուրս կգան ու պարզապես չեն կարողանա շարժվել. Տիգրան Ավինյան Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ․ «Հայաստան» դաշինքՈւղիղ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (տեսանյութ)Ովքեր վերջին տարիների գործընթացներից դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան. Աբրահամյան Քննչական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության մասին Մահացել է դերասան Արտաշես Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն Դիմակավորված ԱԱԾ–ականներ են. փասսաբաններին թույլ չեն տալիս մտնել Ծառուկյանի տուն. Տոնոյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան (տեսանյութ) Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը Սա իմ վերջին Աշխարհի առաջնությունն է, պետք է վայելել այն. Ռոնալդու Սպիտակ տունը մեղադրել է Ամերիկայի պատմության ազգային թանգարանին «արմատականացման» մեջ Politico. ՆԱՏՕ-ի արևելյան թևը մշակում է «առաջին օրերին՝ միայնակ» սցենարը Դատախազությունը մահապատիժ է պահանջում Չարլի Քըրքի սպանության մեջ մեղադրվողի համար Հուլիսի 4-ին ԱՄՆ-ում հրազենային վիրավորումից մահացել է ավելի քան 30 մարդ Հռոմի պապն ամառային արձակուրդի է մեկնել Չնայած հրադադարին՝ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհեր ու վիրավորներ կան Իսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում սահմանվել է ինքնագոլերի նոր ռեկորդ Կարմիր ծովում զինված անձինք հարձակվել են բեռնատար նավի վրա Սիրիայի իշխանությունները հետաձգել են անցումային խորհրդարանի առաջին նիստը Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ՆԱՏՕ-ն հավերժ գոյություն կունենա․ Ստոլտենբերգ Ստամոքսի քաղցկեղի դեպքերի 75%-ը կարելի է կանխարգելել պարզ բուժման միջոցով Ֆրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ին Վանաձորում հայտնաբերվել է տղամարդու հnշnտվшծ մшրմին Դդմաշեն բնակավայրում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է․ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մшհացել է
Ամենադիտված