Ովքեր վերջին տարիների գործընթացներից դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան. Աբրահամյան Քննչական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության մասին Մահացել է դերասան Արտաշես Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն Դիմակավորված ԱԱԾ–ականներ են. փասսաբաններին թույլ չեն տալիս մտնել Ծառուկյանի տուն. Տոնոյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան (տեսանյութ) Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը Սա իմ վերջին Աշխարհի առաջնությունն է, պետք է վայելել այն. Ռոնալդու Սպիտակ տունը մեղադրել է Ամերիկայի պատմության ազգային թանգարանին «արմատականացման» մեջ Politico. ՆԱՏՕ-ի արևելյան թևը մշակում է «առաջին օրերին՝ միայնակ» սցենարը Դատախազությունը մահապատիժ է պահանջում Չարլի Քըրքի սպանության մեջ մեղադրվողի համար Հուլիսի 4-ին ԱՄՆ-ում հրազենային վիրավորումից մահացել է ավելի քան 30 մարդ 

Սթափվե՛ք, «քայլիստնե՛ր», կայենություն մի՛ արեք․ Վլադիմիր Գասպարյան

Բլոգոսֆերա

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն  իր ֆեսբուքյան էջում գրել է․

«Ուզում եմ խոսել մի թյուրիմացության մասին, որ անընդհատ գեներացվում է հասարակական գիտակցության մեջ: Հենց իշխանությունը հանձնելու խնդիր է դրվում, «քայլիստները» հնչեցնում են մեղադրանքը՝ ուզում եք հները հետ գա՞ն: Միանգամից ասեմ. հները հետ չեն գալու: Հույներն ասում են՝ նորից նույն ջուրը չես մտնի: Ու պատճառը ոչ թե մտնողի ուզել-չուզելն է, այլ այն, որ ջու՛րն է փոխվում: Մեր երկրի ջրերն անշրջելի՛ փոխվել են: Այնպես որ, մանիպուլացնել պետք չէ. հները հետ չեն գալու, կգան նորերը, որոնց պետք է փոխանցել հների փորձը, պետականամետությունը, «մենք»-ի զգացումը և այլն:

Հների իմացությունից ու կարողություններից խոսեցի, և արդեն լսում եմ ոմանց աղմուկը: Սա էլ ասեմ, ու անցնենք առաջ. ահագին «քայլիստներ» ու «քլնգիստներ», չգիտես ինչու, համոզված են, որ հները հատկապես իրե՛նց աչքն են հանել, չնայած իրենց գերհամեստ ունակություններով ծլել-ծաղկել են հենց նրանց ստեղծած պայմաններում (շատերին անձամբ եմ ճանաչում ու կարող եմ վկայել, իրենք էլ կվկայեն, եթե մի կաթիլ ազնվություն ունեն)...

Անցնենք գլխավորին: Մեր երկրի ջրերն իսկապես փոխվել են, բայց նոր ջրերը պիտի զուլալվեն: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ «քայլիստները» հասկանան՝ իրենք մարդկանց հիշողության մեջ մնալու են այն լավով, որ կթողնեն երկրին: Լավն էլ են բերել, ու հենց իրենք պիտի այն տարբերակեն իրենց բերած վատից: Հրապարակայի՛ն ու բարձրաձա՛յն: Նույնը պիտի անեն նաև նրանց ադեպտները: Պիտի անցնեն մեղքի գիտակցում-ապաշխարություն-թողություն ճանապարհը: Միայն այդպես ժողովուրդը կդառնա ազգ, հակառակը ամբոխացումն է:

Իսկ մեղքերը շատ են՝ հպարտություն, նախանձ, զազրախոսություն, փառատենչություն, սուտ, կեղծավորություն... Բայց ամենագլխավոր մեղքը ԿՌԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆՆ է: Ու թող ոչ ոք չփորձի հակառակը պնդել. ընդամենը երկու տարի առաջ բոլորս ենք տեսել կռապաշտության հաղթանակը մեր հրապարակներում ու փողոցներում: Շատերն էլ մասնակցել են՝ թմբուկ են զարկել, պար են բռնել կուռքի շուրջը, պաշտամունքային գոռգոռացել են: Բոլորից առաջ այդ այլանդակ ծեսի գաղափարախոսներն ու կազմակերպիչները պիտի թողություն խնդրեն: Ու ներում ստանալով՝ հեռանան, որ իրենցից հետո լա՛վը հիշվի: Իսկ լավ գործեր, կրկնում եմ, կան: Օրինակ՝ երկիրն այնպիսի ծայրահեղ վիճակի բերեցին, որ վերջապես ջոկվեց չարը բարուց, լավը՝ վատից, դավաճանը՝ հավատավորից: Մեզ այնքան մոտեցրին աղետի եզրին, որ գործով սկսեցինք սիրել հայրենիքը: Այնքան տեսանելի դարձրին կռապաշտն ու քրիստոնյան, որ կարող ենք ընտրություն անել...
Ուրեմն լինելին պիտի՛ կատարվի և կկատարվի՛:

Հիշե՛ք. առանց Տիրոջ կամքի տերև իսկ չի ընկնում ծառից: Ու դուք էլ ընկնելու կամ բարձրանալու եք Տիրոջ կամոք: Դուք էլ սիրո կամ անեծքի եք արժանանալու Տիրոջ կամքով: Բայց՝ ըստ ձեր արարքների և գործերի: Ինչպես որ դատարկ տեղը Տիրոջդ անունը չպիտի տաս, այնպես էլ դատարկ տեղը մի՛ վախեցրեք մարդկանց հների վերադարձի փուչ սպառնալիքով: Ասում եմ՝ երկրիս ջրերը փոխվել են, ու մեզնից է կախված, թե զուլալվելուց հետո ով կապրի պարզ ջրերում, և ով անիծված ու հալածական կդեգերի երկրի երեսին: Կայենությունն անիծված է: Սթափվե՛ք. այս ծայրահեղ վիճակում կայենություն մի՛ արեք: Հրապարակավ ընդունեք ձեր մեղքը, ապաշխարեք ու հեռացեք, և ազգ դարձած ժողովուրդը ոչ միայն վատը կների, այլև կհիշի այն լավը, որ բերել եք:

«Պատիվ ունեմ» արտահայտությունը «հայրենիք»-ից հետո ամենաթանկն է մեզ՝ զինվորականներիս համար: Ու երանի նրան, ով վաստակում է այն բարձրաձայնելու իրավունքը: Դուք ունեք դրա միակ ու վերջին հնարավորությունը, տիկնայք և պարոնայք «քայլիստնե՛ր»: Չվրիպե՛ք...»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ովքեր վերջին տարիների գործընթացներից դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան. Աբրահամյան Քննչական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության մասին Մահացել է դերասան Արտաշես Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն Դիմակավորված ԱԱԾ–ականներ են. փասսաբաններին թույլ չեն տալիս մտնել Ծառուկյանի տուն. Տոնոյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան (տեսանյութ) Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը Սա իմ վերջին Աշխարհի առաջնությունն է, պետք է վայելել այն. Ռոնալդու Սպիտակ տունը մեղադրել է Ամերիկայի պատմության ազգային թանգարանին «արմատականացման» մեջ Politico. ՆԱՏՕ-ի արևելյան թևը մշակում է «առաջին օրերին՝ միայնակ» սցենարը Դատախազությունը մահապատիժ է պահանջում Չարլի Քըրքի սպանության մեջ մեղադրվողի համար Հուլիսի 4-ին ԱՄՆ-ում հրազենային վիրավորումից մահացել է ավելի քան 30 մարդ Հռոմի պապն ամառային արձակուրդի է մեկնել Չնայած հրադադարին՝ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհեր ու վիրավորներ կան Իսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում սահմանվել է ինքնագոլերի նոր ռեկորդ Կարմիր ծովում զինված անձինք հարձակվել են բեռնատար նավի վրա Սիրիայի իշխանությունները հետաձգել են անցումային խորհրդարանի առաջին նիստը Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ՆԱՏՕ-ն հավերժ գոյություն կունենա․ Ստոլտենբերգ Ստամոքսի քաղցկեղի դեպքերի 75%-ը կարելի է կանխարգելել պարզ բուժման միջոցով Ֆրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ին Վանաձորում հայտնաբերվել է տղամարդու հnշnտվшծ մшրմին Դդմաշեն բնակավայրում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է․ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մшհացել է Զելենսկին պատմել է Մակրոնի հետ զրույցի մասին․ Եվրոպայի ձայնը պետք է կշիռ ունենա Ուկրաինայի շուրջ բանակցություններում Նեթանյահու․ Գազան չի վերականգնվի առանց ռազմական ենթակառուցվածքի վերացման Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը «Ռեալ Սոսյեդադը» լավ լուր է հայտնել Արսեն Զախարյանի մասին Վինիսիուս Ժունիորը վեց ամսից կարող է ստանալ ազատ գործակալի կարգավիճակ Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ Կատարը և Իրանը հայտարարել են ծովային առևտրի վերսկսման մասին Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Իրանի բանակ. Հակառակորդների ցանկացած սխալ հաշվարկ կործանարար և վճռական պատասխան կստանա Զելենսկին ուկրաինացիների կարիքը չունի՝ ո՛չ մեռшծ, ո՛չ կենդանի․ Զախարովա Շաբաթվա ընթացքում Ազգային ժողով են այցելել Հայաստանի եւ մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում Լույսը վառի´ր. Երեսին ասողը (տեսանյութ)Շիրերը կանխատեսել է ԱԱ-2026-ի գլխավոր ռմբարկուին Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ զանգվածային ձերբակալություններ են սկսվել Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեիի հիշատակին Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Կարս-Նախիջևան երկաթուղին կուժեղացնի ՀՀ-Թուրքիա-Ադրբեջան կապը. Ուրալօղլու Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը վերածվել է իսկական պատերազմի․ Պեսկով 321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար (լուսանկար) Ֆրանսիան մշակում է ԱԲ-ով կառավարվող մարտական ռոբոտներ Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ. Փաշինյան (տեսանյութ) ՕՊԵԿ+-ի յոթ երկրները համաձայնել են օրական 188 հազար բարելով կրճատել արդյունահանումը Ես Մեսսիին զուտ հարձակվող չէի համարի, որովհետև իր խաղով նա մարմնավորում է ողջ ֆուտբոլը․ Միկել Օյարսաբալ Մակրոնը մտադիր է այցելել Սիրիա
Ամենադիտված