ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարը կոռեկտության կոչ է անում Ալինա Նիկողոսյանին
Բլոգոսֆերա
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը մեկնաբանությամբ պատասխանել է ԱՆ խոսնակին՝ հորդորելով կոռեկտ և զուսպ լինել.
«Տիկին Նիկողոսյան պահանջում և խնդրում եմ, երբևէ ԵՊԲՀ ներկայացուցիչների մասին խոսելիս լինեք կոռեկտ, զուսպ ու հարգալից՝ դա առաջինը։ Երկրորդը թե ինչ է արել և անում այս օրերին ԵՊԲՀ-ն, կարծում եմ գնահատական տալու ժամանակը կգա և այդ գնահատականը կտան պատկան կառույցները։ Եվ առհասարակ չեմ կարծում կոռեկտ է, երբ նախարարության խոսնակը գնահատական է տալիս որևէ կառույցի հատկապես ԵՊԲՀ-ի գործունեությանը, այդ գնահատականը տալու համար, հավատացեք բավականին երկար ճանապարհ պետք է անցնեք… Առողջ եղեք ու թերևս խոհեմ ու զուսպ Ձեր գրառումներում…
Հ.Գ. իսկ Վահան Արծրունու նման տաղանդաշատ անձի մասին խոսելիս պետք է, իրոք շատ մտածեք ու երկար մտածեք…»։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)