«Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը պետք է պատասխան տան տասնյակ քաղաքացիների մահերի համար»
Բլոգոսֆերա
«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամբողջ աշխարհում քաղաքացիական հասարակությունն ու ընդդիմությունը հսկում են, որ արտակարգ դրության պայմաններում իշխանություններն անհարկի չսահմանափակեն մարդկանց ազատությունները (օրինակ՝ մարդկանց համընդհանուր տեղորոշման միջոցներով), մեր մոտ քաղհասարակություն ներկայացողներն են այդ սահմանափակումները փորձում կիրառել:
Կրկին ու կրկին հայտարարում եմ, որ պետական համակարգը, որը պետք է զբաղվեր քաղաքական ղեկավարության որոշումների իրականացման ապահովմամբ, Հայաստանում կիսակրավորական դիրքում է և «տակից» ամեն կերպ քաջալերում է այդ որոշումների խախտմանը, ինչի արդյունքում իշխանության գալուց 2 տարի անց Նիկոլ Փաշինյանի հույսը մնում է իր ֆեյսբուքյան էջը, քաղհասարակությունը (արդեն սպառված, քանի որ մեծամասամբ կառավարության մեջ են հայտնվել) և քաղաքացիները։
Այս իրավիճակում ակնկալել, որ քաղաքացիները ինքնակամ կսահմանափակեն իրենց ազատությունները և դրանով պայմանավորել ազգային անվտանգության նման սպառնալիքի չեզոքացումը, հանցավոր անգործություն է։
Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունները պետք է պատասխան տան Հայաստանի տասնյակ քաղաքացիների մահերի համար»:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)