«Յուրաքանչյուր զինծառայող պետք է..».Դավիթ Տոնոյանի տեսլականը
Բլոգոսֆերա
Յուրաքանչյուր զինծառայող պետք է...
ՀՀ պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ տեսլականը
Յուրաքանչյուր օղակում հրաման ստանալիս և կատարելիս զինծառայողը պետք է վստահ լինի, որ այն համակողմանիորեն գնահատված և հաշվարկված է, որ այն ստանում է ճիշտ պահին ու ժամանակին, և այն համապատասխանում է իր մարտական կարողություններին:
Յուրաքանչյուր զինծառայող պետք է իրեն առավել քան ապահով զգա ինչպես մարտադաշտում, այնպես էլ առօրյայում: Նա պետք է լիովին բավարարված լինի իր հանդերձանքի ու սննդի որակով և վստահ լինի, որ հակառակորդից ավելի դիմադրողունակ է, իսկ մարտի մեջ մտնելիս պետք է համոզված լինի, որ վիրավորվելու դեպքում չի մնա մարտադաշտում, այլ անմիջապես կտարհանվի և որակյալ բուժօգնություն կստանա, լիովին կվերականգնվի:
Յուրաքանչյուր զինծառայող պետք է վստահ լինի, որ հակառակորդից ավելի լավ է սպառազինված և պատրաստված, իր զենքն ավելի դիպուկ է և հեռահար, իր սպառազինությունը բավարար է մարտական խնդիրը լուծելու համար, և յուրաքանչյուր պահի կստանա անհրաժեշտ մարտական աջակցություն:
Յուրաքանչյուր զինծառայող պետք է համոզված լինի ծառայության ընթացքում իր առաջխաղացման արդար և մրցակցային, որակյալ կրթության շարունակական հնարավորությունների, ինչպես նաև ցանկացած պաշտոնում արժանավայել գնահատված լինելու հարցում, տիրապետի և պաշտպանի իր իրավունքները ցանկացած իրավիճակում և չմտահոգվի իր ու իր ընտանիքի սոցիալական ապահովության մասին:
Յուրաքանչյուր զինծառայող իր մարտական խնդիրը կատարելիս, լինի Հայաստանի կամ Արցախի, թե մեր ռազմավարական հետաքրքրությունների աշխարհագրական այլ սահմաններում, պետք է լիովին ճանաչի իր դաշնակիցներին և հակառակորդներին, հստակ գիտակցի մեր ազգային շահերի հետ իր մարտական խնդրի ներդաշնակ կապը և ամբողջությամբ ընկալի իր առաքելության գաղափարական կողմը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)