Վաղն արտակարգ դրությունը կերկարացվի ևս մեկ ամսով. վարչապետ
ՀասարակությունՎաղը տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ որոշում կկայացնենք արտակարգ դրության ռեժիմի երկարացման վերաբերյալ. արտակարգ դրությունը կերկարացվի ևս մեկ ամսով, քանի որ այն պատճառները, որոնց բերումով մենք երկրում արտակարգ դրություն էինք սահմանել, դրանք վերացված չեն: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որոշումի կայացումից հետո տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ, և մենք այնտեղ կքննարկենք մանրամասները մեր արածի, մեր չարածի և մեր անելիքների: Կրկին ուզում եմ կոչ անել բոլորիդ, որ պահպանեք հակահաճարակային կանոնները և թե ինչպես ենք մենք դա այսօր անում, դրա արտահայտությունը կտեսնենք 7-ից 14 օր հետո»,- ասաց Փաշինյանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին