Այսօր մեզ համար շարունակում է մեծ խնդիր լինել հավաքույթները. Պապիկյան
ՀասարակությունԱյսօր մեզ համար շարունակում է մեծ խնդիր լինել հավաքույթները՝ ծննդյան արարողություններ, հարսանիքներ, նաեւ թաղումներ ու սգո արարողություններ: Սա մեծ հարված է վարակի տարածումը կանխելու գործընթացին: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ում խոսքով՝ հանրության մի մեծ հատված խնդրին վերաբերվում է զգացմունքային հենքով դիրքորոշվելով:
«Վերջին շրջանում ՏԻՄ մարմիններին տրվել են հանձնարարություններ, որ իրենք հանդիսանան համայնքում պատասխանատուն իրենց համայնքում հավաքույթները պարետի որոշմամբ սահմանվածից ավելի թույլ չտալու: Բայց ցավոք, սա բավականին բարդ խնդիր է, որովհետեւ հաճախ երբ մարդիկ կորցնում են հարազատներ, դժվար է լինում բացատրել խնդրի կարեւորությունը: Հորդորում եմ լսել համայքապետերի, մարզպետարանների, ոստիկանության աշխատակիցների հորդորը: Սա որեւէ մեկի քմահաճույքը չէ»,-ասաց նախարարը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին