Երևանում 27-ամյա երիտասարդի կախված դի է հայտնաբերվել
Հասարակություն
Հունիսի 11-ին, ժամը 15։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի տներից մեկում հայտնաբերվել է կախված դի։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Պարզվել է, որ տան նախասրահում հայտնաբերվել է Աղասի Մ․-ի (ծնված 1993 թ․) դին։
ԱԻՆ հոգեբանը քաղաքացու ծնողներին և հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։
Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին