ՎՏԲ բանկի ղեկավարությունը պահանջել է ռուսերեն թարգմանել Փաշինյանի գրառումների տակ գրվող նողկալի մեկնաբանությունները՝ Մոսկվա ներկայացնելու համար․ նախկին աշխատակից
Բլոգոսֆերա
ՎՏԲ Հայաստան բանկի հանրային կապերի նախկին պատասխանատու Դիանա Աղաբեկյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է աշխատանքից դուրս գալու մասին, ապա հավելել.
«Ամենավատն այն է, որ գործատուն չի գնահատում քո պրոֆեսիոնալիզմը, չի լսում, ընդունում աշխատակցի կարծիքը, չի վստահում նրա գիտելիքներին։ Էլ չեմ ասում մարդկային վերաբերմունքի մասին, որը իսպառ բացակայել է։ Ես մի քանի անգամ խնդրել եմ աշխատել տնից, հեռավար, քանզի վախեցել եմ վարակվել ու վարակել հարազատներիս, սակայն նրանք բացասական պատասխան են տվել։
Վերջին կաթիլը բանկի ղեկավարության պահանջն էր ռուսերեն թարգմանել Փաշինյանի մասին նողկալի մեկնաբանությունները նրա գրառումների տակ՝ Մոսկվա ուղարկելու համար։
Կարճ ասած՝ «Լավագույն աշխատակից 2019»,-ը ազատվել է աշխատանքից։ Այո, ես զրկվել եմ աշխատանքից, բայց չեմ կորցրել դմեք, արժանապատվությունս»:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)