Անհանդուրժելի է խաղաղ հավաքների արգելքների պահպանումը. իրավապաշտպան
Բլոգոսֆերա
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի էջում գրառում է արել՝ անդրադառնալով արտակարգ ռեժիմը մինչև հուլիսի 13-ը երկարաձգելու որոշմանը, որն ընդունվեց քիչ առաջ՝ կառավարության արտահերթ նիստի ժամանակ:
«Հրապարակվեց Արտակարգ դրությունը մինչև հուլիսի 13-ը երկարացնելու մասին կառավարության որոշման նախագիծը:
Խաղաղ հավաքների անհամաչափ, հակաիրավական, հակաժողովրդավարական, հակասահմանադրական տոտալ արգելքը պահպանվում է։
Դա անհանդուրժելի է»,- գրել է իրավապաշտպանը։
Նշենք, որ Հայաստանում առաջին անգամ արտակարգ դրություն էր սահմանվել մարտի 16-ից ապրիլի 14-ը, ինչից հետո այն երկարաձգվեց մինչև մայիսի 14-ը, այնուհետև ևս մեկ անգամ երկարաձգվեց մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)