«Բաքվում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը անելանելի է»․ Ադրբեջանցի բժշկի՝ սոցցանցի գրառումը
ԲլոգոսֆերաԱդրբեջանի ժողովրդական արտիստ Ֆայգ Ագաևը իր ֆեյսբուքյան էջում կիսվել է մի նամակով, որը նա ստացել է «Covid-19» հիվանդների հետ աշխատող բժշկից: Նամակում բժիշկը հայտնում է, որ Բաքվում ավարտվում են կորոնավիրուս ունեցող հիվանդների համար նախատեսված վայրերը: Ծանր հիվանդների թիվն ամեն օր ավելանում է: Այս տեմպերով մահացությունների թիվը կտրուկ կավելանա՝ չնայած բուժաշխատողների բոլոր ջանքերին և աշխատանքին։ «Հավատացեք, ամենավատն այն կլինի, երբ մեր երկրում իրավիճակը դառնա ավելի վատ, քան Իտալիայում և Իսպանիայում: Շուտով նույնիսկ բժշկական անձնակազմը չի բավականացնի: Թող Ալլահը պաշտպանի մեր երկիրը և մեր ժողովրդին։ Սթրես, անքուն գիշերներ ու ցավ՝ ամբողջ մարմնում․․․ Այսպես մենք ամեն օր աշխատում ենք առանց ջրի, սննդի և գրեթե առանց թարմ օդի»,֊ գրել է բժիշկը իր նամակի մեջ: Նա Ագաևին խնդրել է կիսվել իր նամակով սոցիալական ցանցերում՝ հասարակությանը խնդրելով պահպանել համաճարակաբանական պարզ կանոնները։