Ջեյ Դի Վենս. Մեծ Բրիտանիան երկար ժամանակ ձախողվել է իր իսկ ղեկավարության պատճառով Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 5-ին Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է Երևանում քաղաքացիները, համայնքային ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու բժիշկները փրկել են երիտասարդ աղջկան, որը սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի ԱՄՆ-ում շոգի պատճառով մահացել է առնվազն 25 մարդ Միշուստինը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ Եկատերինբուրգում Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Օդի ջերմաստիճանը կնվազի 7 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու 

Այսօր պարզորոշ ցույց տվեցին, թե ինչի համար է այս ողջ աբսուրդը. Արփինե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել  է ԱԺ-ի կողմից ընդունած սահմանադրական փոփոխությունների մասին օրենքին.

«Մաս 1 Դրդապատճառը

Այսօր հայրենասիրությունից ճառող սորոսականները, ինքնիշխանությունը կեղծավորաբար շահարկող ԱՄՆ ճորտերը պարզորոշ ցույց տվեցին, թե ինչի համար է այս ողջ աբսուրդը:
Հենց այսօր իր գագաթնակետին հասավ այն բյուրեղացումը, որ վերջնականապես վեր հանեց շատերի իրական մղումները, արատներն ու թերությունները: Այսօրվա իրադարձությունները ողջ սրությամբ սկսվեցին մի պարզ պատճառով. 2 օր առաջ Վենետիկի հանձնաժողովը հրապարակեց իր կարծիքը Ռոբերտ Քոչարյանի գործով ու սահմանադրական դատարանն էլ արդեն պետք է որոշում կայացներ: Ու հերթական անգամ ամբողջ երկիրը սկսեց էլ ավելի ծանր շնչել այս գործով պայմանավորված վարչապետի հիվանդագին մոլուցքի պատճառով: Ամեն ինչ կրկին խառնվեց իրար: Այս նույն մոլուցքի պատճառով տհաս ֆեյքաբանակները հարձակվեցին Սամվել Կարապետյանի, Սերգեյ Համբարձումյանի վրա ու էլի մարդկանց վրա ու մի ակնթարթում սկսեցին անվանարկվել մարդիկ, որոնք մշտապես բոլոր իշխանությունների օրոք աջակցել են իրենց հայրենիքին, որոշ դեպքերում իրենց աջակցությամբ իրենց վրա վերցել են պետական գործառույթ: Սակայն ի՞ նչ կարող ես ակնկալել Նիկոլ Փաշինյանից: Նա ունակ է միայն անվանարկել, իր սեփական ապիկարության, մարդկային կյանքերը չարժեվորելու բեռը դնել ուրիշների վրա և անընդհատ ձևացնել, որ ունեն ժողովրդի աջակցությունը, երբ այդ աջակցությունը ամեն օր ավելի է մսխվում: Իսկ նա դեռ խոսում է նոր քաղաքացիական բախումներից՝ իր ու մյուսների աջակիցների թվերից։

Մաս 2 Միջազգային արձագանք

Ողջ օրը ինձ էին ուղղվում այն տրամաբանությամբ հարցեր, թե ի վերջո ինչ է ասել Վենետիկի հանձնաժողովը ու որն է լուծումը, դրա համար կփորձեմ ամփոփել այսօրվա իրադարձությունները՝

Վենետիկի Հանձնաժողովը, ԵԽ Գլխավոր քարտուղարը պնդում են, որ անհնար է առանց սահմանադրական դատարանի սահմանադրական փոփոխությունների անցկացումը, անհրաժեշտ է դատավորների հեռացման համար սահմանել պաշտոնավարման անցումային ժամկետներ, բայց ինչպես միշտ իշխանությունները խուլ են ու անհաղորդ: Իշխանությունների դժգոհությունների մասին կա փաստաթուղթ, եթե կուզեք կտրամադրեմ։ Վենետիկի հանձնաժողովը ասել է շահերի բախում չկա ու ՍԴ կարող է քննել իր մասով գործ։

Մաս 3 Ներպետական քայլեր

ԲՀԿ պատգամավորները արդեն իսկ ՍԴ դիմելու գործընթաց են սկսել: Դրան զուգահեռ Էդմոն Մարուքյանը պնդում է, որ չկա պատգամավորների համար ՍԴ դիմելու ընթացակարգ: Ուզում եմ տեղեկացնել, որ այդ ընթացակարգը կա և հստակ է:
Ավելին՝ կա երկու տարբերակ՝

Տարբերակ առաջին

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՕՐԵՆՔ է, որը 169-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետով կարող է վիճարկվել ՍԴում:

Տարբերակ երկրորդ

Պատգամավորները կարող են 169-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով լիազորությունների մասին վեճով դիմել Սահմանադրական դատարան: Այն, որ լիազորությունների մասին վեճ կա, ավելի քան ակնհայտ է: Աժ իշխանական մասը յուրացրել է մյուս մասի՝ ընդդիմության լիազորությունը` զրկելով Սահմանադրական դատարանի եզրակացությունը ունենալու իրավունքից:

Մաս 4 Անակնկալ)))Նախագահ

Արմեն Սարգսյանի լիազորության սահմանափակման մասով` ինչքան էլ հապշտապ ընդունվի ԱԺ կանոնակարգում փոփոխությունները, միևնույն է կա հետադարձության խնդիր: Սահմանադրության փոփոխությունները ընդունվել են այսօր, իսկ ԱՅՍՕՐ գործող կարգի համաձայն այդ փոփոխությունները հենց պարոն Սարգսյանն է պարտավոր ստորագրել:

Դեռ չստորագրված նախագիծը չի կարող կիրառվել, արդեն ընդունված ՍԴ փոփոխությունների վրա: ԱԺ նախագահը պարտավոր է վաղը ուղարկել դրանք նախագահին։ Նախագահն էլ կորոշի ստորագրել թե ոչ։ Ի դեպ կորոշի ստորագրել իր լիազորությունների սահմանափակման մասին օրենքը թե ոչ։ Բայց հետ ու առաջ անել չեք կարող))))
Հ.Գ. Եթե ուշադրություն եք դարձրել այսօր չեմ դիմել իմքայլական պատգամավորներին, որովհետև ավելորդ եմ համարել: Մեկ երկուսին հարգում եմ, մյուսներին՝ ոչ։ Փոխադարձաբար։ Այսօր նրանք ևս մեկ անգամ դարձան սահմանադրական կարգի տապալման և իշխանության յուրացման մասնակից: Այս պատմության մեջ ափսոսում եմ միայն այնքան երիտասարդ, սակայն մոլորյալ Ռուստամ Բադասյանին: Երբ Ռուստամը Բադասյան ուսանում էր իրավագիտության ֆակուլտետում, վստահ եմ, որ ո'չ ինքը, ո'չ էլ իմ մյուս ուսանողները չէին ենթադրում, որ մի օր ոչ իրավաբան պատգամավորը, որը նույնիսկ չի կարողանում իրեն տրամադրված տեքստը վարժ կարդալ, կհայտարարի, որ երկրում Սահմանադրությունը փոխվում է առանց ՍԴ-ի, առանց նախագահի ստորագրության: Անկեղծորեն ցավում եմ, որ տղան մեղանչեց իրավունքի առաջ։ Նա հույս ներշնչող իրավաբանից վերածվեց անհաղորդ դեմքով ԱԺ ամբոնից իրականությունը և միջազգային կառույցների կարծիքները նենգափոխողի, իր պատրոնի կամքը անվերապահ կատարողի»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջեյ Դի Վենս. Մեծ Բրիտանիան երկար ժամանակ ձախողվել է իր իսկ ղեկավարության պատճառով Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 5-ինԹող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել էԵրևանում քաղաքացիները, համայնքային ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու բժիշկները փրկել են երիտասարդ աղջկան, որը սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի ԱՄՆ-ում շոգի պատճառով մահացել է առնվազն 25 մարդ Միշուստինը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ Եկատերինբուրգում Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Օդի ջերմաստիճանը կնվազի 7 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու ԱԱ-2026. Ֆրանսիան հաղթանակ տարավ Պարագվայի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան Skoda-ն մտածում է Եվրոպայի համար գերհասանելի քրոսովերի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀունիսի 7-ին ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր կամքը. Ալեն Սիմոնյան Ընտրությունների արդյունքներով ձևավորված մեծամասնության նախընտրական ծրագիրը նաև նոր Սահմանադրության ընդունման օրակարգն է ներառում. Փաշինյան Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը 7 սովորություն, որոնք ունեն երջանիկ մարդիկԻնչու՞ են որոշ մարդիկ միշտ հիշում երազները, իսկ մյուսները՝ ոչ5 հայկական վայր, որոնք շատերը չեն ճանաչում5 կենդանի, որոնք կարող են ապրել առանց սննդի շատ երկար ժամանակԻնչու՞ են մարդիկ կախվածություն ձեռք բերում սոցիալական ցանցերիցԱՀԿ-ի նոր հայտարարությունը՝ հանտավիրուսի բռնկման վերաբերյալՀրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստումՍպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համար. ArmsportԱննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները․ Լևոն ԱզիզյանԻսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարըԱՄՆ-ին և Իսրայելին «մոտալուտ հատուցում». Իրանի նոր հրամանատարի հայտարարությունըՎեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀՎլադիմիր Սարուխանյանը՝ IBA Nomad 15 մրցաշարի հաղթողՍա միայն ԴՕԿ կուսակցության պարտությունը չէ. հայտարարությունԿարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ«Զարմացել եմ՝ տեսնելով իրանցիների արցունքները»․ Թրամփը՝ Խամենեիի հուղարկավորության մասինԱմբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածքՊեսկովի կոշտ ուղերձը Զելենսկուն․ «Մոսկվան է մայրաքաղաքը, ոչ թե Կոնստանտինովկան»ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցըՀայ ժողովուրդը սովոր է ցուրտ ձմեռ անցկացնել․ մի ձմեռ էլ կանցկացնի․ Եվրոպան երբեք իր շուկան չի բացի. ՆահապետյանԶելենսկին մտադիր է մանրամասն քննարկել Ուկրաինայի ընտրություններըՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե ինչ պայմաններում կարող են նոր հարվածներ հասցվել Ուկրաինային«Ընդդիմադիրները» կվերցնեն իրենց հասանելիք մանդատները և բոցաշունչ ելույթները կշարունակեն արդեն ԱԺ դահլիճում. Արմեն ԱյվազյանԸնդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասինԶելենսկին Մերցի հետ քննարկել է Patriot-ի հրթիռների մատակարարումներըԶյուգանովը Թրամփի` կոմունիստների մասին խոսքերից հետո նրան անուղեղ ավազակ է անվանելԲացառիկ տեղեկություն ասեմ, անգամ չեք պատկերացնի՝ ինչի մասին է խոսքը (տեսանյութ)Կադիրովի որդին նոր մեդալ է ստացել
Ամենադիտված