Երևանում քաղաքացիները, համայնքային ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու բժիշկները փրկել են երիտասարդ աղջկան, որը սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի ԱՄՆ-ում շոգի պատճառով մահացել է առնվազն 25 մարդ Միշուստինը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ Եկատերինբուրգում Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Օդի ջերմաստիճանը կնվազի 7 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու ԱԱ-2026. Ֆրանսիան հաղթանակ տարավ Պարագվայի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան Skoda-ն մտածում է Եվրոպայի համար գերհասանելի քրոսովերի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 

Հայ բժիշկները փրկել են ինսուլտով և COVID-19 վարակակված 43-ամյա տղամարդու կյանքը

Բլոգոսֆերա

Հայ բժիշկները փրկել են ինսուլտով եւ COVID-19 վարակով հիվանդի կյանքը: Այդ մասին տեղեկանում ենք «Էրեբունի» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից:

Ըստ հաղորդագրության՝ 43-ամյա տղամարդը «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել հանկարծակի սկսված ուժեղ գլխացավով, զարկերակային բարձր ճնշմամբ: Բժշկական կենտրոն մուտք գործելուց հետո անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները` գլխուղեղի ԿՏ և ԿՏ-անգիոգրաֆիա, կրծքավանդակի ԿՏ և լաբորատոր հետազոտություններ:

Հիվանդը հոսպիտալացվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդը ունեցել է գլխուղեղի զարկերակների երկու պարկաձև անևրիզմաներ (լայնացումներ), որոնց շրջանում անոթի պատի թուլությունը հանգեցրել է անոթի պատռման և գլխուղեղի շուրջը ծանր արյունազեղման առաջացման։ Նշված իրավիճակում հիվանդի կյանքին լուրջ վտանգ էր սպառնում հատկապես կրկնակի արյունազեղման դեպքում։ Իրավիճակն էլ ավելի է բարդացել, երբ հիվանդի COVID-19-ի թեսթավորման արդյունքը դրական է եղել:

Հիվանդին կրկնակի արյունազեղումից փրկելու նպատակով Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Դավիդ Սահակյանի կողմից որոշում է կայացվել կատարել ներանոթային վիրահատություն՝ ամրացնելու վնասված զարկերակները։ Նշված միջամտությունը պահանջում էր վիրաբուժական և անեսթեզիոլոգիական թիմի բարձր պրոֆեսիոնալիզմ, հմտություն և համակարգված աշխատանք, քանի որ անևրիզմաների կառուցվածքային առանձնահատկություններից ելնելով առկա էր շատ բարձր ռիսկ ներվիրահատական արյունազեղման կամ իշեմիկ կաթվածի առաջացման։

Հիվանդի մոտ COVID-19 վարակի առկայությունը մեծացնում էր, ինչպես հիվանդի ռիսկերը կաթվածի բուժման ընթացքում, այնպես էլ վտանգի տակ էր դնում ամբողջ վիրաբուժական թիմին։ Վերջին հանգամանքը ստիպում էր այս բարդ միջամտությունն անցկացնել առավել բարդ պայմաններում՝ կիրառելով վարակի տարածման կանխարգելմանը ուղղված խստագույն միջոցներ։ Նման վիրահատությունների ժամանակ օգտագործվող ճառագայթային պաշտպանության կապարե արտահագուստից բացի, անձնակազմը կրում էր նաև հակավիրուսային պաշտպանության արտահագուստ և հատուկ դիմակներ։

Վիրաբուժական և անեսթեզիոլոգիական թիմի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ վիրահատությունը կատարվել է բարձր մակարդակով և առանց բարդությունների: Արյունազեղման ինչպես նաև COVID-19 վարակի բուժումը հետագայում պատշաճ կերպով իրականացվել է ինտենսիվ թերապիայի, նյարդաբանական, նյարդավիրաբուժական և թերապևտիկ թիմերի համատեղ աշխատանքի շնորհիվ։

Այդպիսի թիմային պայքարի արդյուքնում հիվանդը հաղթահարել է բոլոր խնդիրները, դուրս է գրվել առողջացումով և վերադարձել է ընտանիք։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում քաղաքացիները, համայնքային ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու բժիշկները փրկել են երիտասարդ աղջկան, որը սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի ԱՄՆ-ում շոգի պատճառով մահացել է առնվազն 25 մարդ Միշուստինը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ Եկատերինբուրգում Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Օդի ջերմաստիճանը կնվազի 7 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու ԱԱ-2026. Ֆրանսիան հաղթանակ տարավ Պարագվայի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան Skoda-ն մտածում է Եվրոպայի համար գերհասանելի քրոսովերի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀունիսի 7-ին ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր կամքը. Ալեն Սիմոնյան Ընտրությունների արդյունքներով ձևավորված մեծամասնության նախընտրական ծրագիրը նաև նոր Սահմանադրության ընդունման օրակարգն է ներառում. Փաշինյան Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը 7 սովորություն, որոնք ունեն երջանիկ մարդիկԻնչու՞ են որոշ մարդիկ միշտ հիշում երազները, իսկ մյուսները՝ ոչ5 հայկական վայր, որոնք շատերը չեն ճանաչում5 կենդանի, որոնք կարող են ապրել առանց սննդի շատ երկար ժամանակԻնչու՞ են մարդիկ կախվածություն ձեռք բերում սոցիալական ցանցերիցԱՀԿ-ի նոր հայտարարությունը՝ հանտավիրուսի բռնկման վերաբերյալՀրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստումՍպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համար. ArmsportԱննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները․ Լևոն ԱզիզյանԻսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարըԱՄՆ-ին և Իսրայելին «մոտալուտ հատուցում». Իրանի նոր հրամանատարի հայտարարությունըՎեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀՎլադիմիր Սարուխանյանը՝ IBA Nomad 15 մրցաշարի հաղթողՍա միայն ԴՕԿ կուսակցության պարտությունը չէ. հայտարարությունԿարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ«Զարմացել եմ՝ տեսնելով իրանցիների արցունքները»․ Թրամփը՝ Խամենեիի հուղարկավորության մասինԱմբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածքՊեսկովի կոշտ ուղերձը Զելենսկուն․ «Մոսկվան է մայրաքաղաքը, ոչ թե Կոնստանտինովկան»ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցըՀայ ժողովուրդը սովոր է ցուրտ ձմեռ անցկացնել․ մի ձմեռ էլ կանցկացնի․ Եվրոպան երբեք իր շուկան չի բացի. ՆահապետյանԶելենսկին մտադիր է մանրամասն քննարկել Ուկրաինայի ընտրություններըՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե ինչ պայմաններում կարող են նոր հարվածներ հասցվել Ուկրաինային«Ընդդիմադիրները» կվերցնեն իրենց հասանելիք մանդատները և բոցաշունչ ելույթները կշարունակեն արդեն ԱԺ դահլիճում. Արմեն ԱյվազյանԸնդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասինԶելենսկին Մերցի հետ քննարկել է Patriot-ի հրթիռների մատակարարումներըԶյուգանովը Թրամփի` կոմունիստների մասին խոսքերից հետո նրան անուղեղ ավազակ է անվանելԲացառիկ տեղեկություն ասեմ, անգամ չեք պատկերացնի՝ ինչի մասին է խոսքը (տեսանյութ)Կադիրովի որդին նոր մեդալ է ստացելՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ ՄելիքյանՌոստովում մակական հարձակվել է երեխայի վրաՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցությունԻնչպես կարձագանքի Զելենսկին Կոնստանտինովկայի կորստին. DWՋրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացվածԹրամփը ցուցադրել է իր կերպարը ոսկուց ձուլված՝ ԱՄՆ 4 նախագահների ընկերակցությամբ
Ամենադիտված