ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հունիսի 7-ին ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր կամքը. Ալեն Սիմոնյան Ընտրությունների արդյունքներով ձևավորված մեծամասնության նախընտրական ծրագիրը նաև նոր Սահմանադրության ընդունման օրակարգն է ներառում. Փաշինյան Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը 7 սովորություն, որոնք ունեն երջանիկ մարդիկ Ինչու՞ են որոշ մարդիկ միշտ հիշում երազները, իսկ մյուսները՝ ոչ 5 հայկական վայր, որոնք շատերը չեն ճանաչում 5 կենդանի, որոնք կարող են ապրել առանց սննդի շատ երկար ժամանակ Ինչու՞ են մարդիկ կախվածություն ձեռք բերում սոցիալական ցանցերից ԱՀԿ-ի նոր հայտարարությունը՝ հանտավիրուսի բռնկման վերաբերյալ Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստում 

Սկսում ենք քաղաքական «շաբաթօրյակը». Միհրան Հակոբյան (տեսանյութ)

Բլոգոսֆերա

Սահմանադրական հեղաշրջումով աղբը վերջապես դուրս եկավ ջրի երես: Սկսում ենք քաղաքական «շաբաթօրյակը»: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է քաղաքագետ Միհրան Հակոբյանը:

նա, մասնավորապես, գրել է.

«Նիկոլ Փաշինյանի, Արմեն Սարգսյանի և Էդմոն Մարուքյանի հանցավոր համագործակցությամբ տեղի ունեցած սահմանադրական հեղաշրջումը վերջապես երկրում ստեղծեց այն ջրբաժանը, որից այն կողմ իրական պայքարն է` հանուն Հայրենիքի ազատագրության:

Նիկոլ Փաշինյանը այլևս չի թաքցնում, որ ինքը ոչ թե սահմանադրական հանրապետության ղեկավար է, այլ սովորական ֆեոդալ է, որի կամքն ու կապրիզները օրենք պետք է լինեն բոլորի համար: Ձևականություններն ու իրավական ֆորմալությունները մի կողմ են նետված: Ապացուցվեց նաև, որ չկա խորհրդարան` իշխանության և ընդդիմության խմբակցություններով, բանավեճերով, հարց ու պատասխաններով: Կա ֆեոդալի կոճակ սեղմողների անլեզու մի բանակ, որը ոչինչ չանելու, ուղեղին որևէ կերպ զոռ չտալու դիմաց պատրաստ է հանուն հարկատուի հաշվին տրվող պարգևավճարի դառնալ ֆեոդալի ձեռքի խաղալիք ու մի կողմ դրած տարրական մարդկային արժանապատվությունը` հավսար-զգաստ սկզբունքով անել այն, ինչ կասի ֆեոդալը: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն իր կոճակ սեղմողներին քաղաքականությամբ զբաղվելու և քաղաքական գործիչ դառնալու շանսից զրկեց: Սրանք բոլորը մեկ մարդու կամակատարներ են` այստեղից բխող հետևանքներով: Նիկոլ Փաշինյանն իր նպատակին հասել է` ոչնչացրել է սահմանադրությունը, հաստատել է իր ընտանիքապետությունը, որ հանգիստ հարկատուի փողերով օլիգարխի կյանք վայելի ու կոլումբիական կառտելների ղեկավարների նման մաքսանենգության մաֆիոզ սխեմաներով փող աշխատի, մեծ փող : Բայց մի հարցում սխալվել է` այդ խաղի կանոնները իր ընտանիքի անդամների, նախարարների ու կոճակ սեղմող պատգամավորների համար են ընդունելի: Արժանապատվություն ունեցող հայ ժողովուրդն այս վիճակը չի հանդուրժելու և սրա պատասխանը Նիկոլ Փաշինյանը շատ շուտով ստանալու է փողոցում, եթե կուզեք` բարիկադների վրա:

Արմեն Սարգսյանի մասով ամեն ինչ պարզ է: Արմեն Սարգսյանին նախագահ ընտրելը պարզապես քաղաքական սխալ չէր, դա հանցագործություն էր: Չէր կարելի պետական պաշտոն վստահել մեկին, ում համար Հայաստանը մշտապես եղել է խոպան գնալու վայր: Մեկին, ում զավակները հայերեն չեն խոսում, այլ կերպ ասած` նա իր զավակներին արգելել է հայ լինել: Եվ հենց այդ հանցագործության համար Արմեն Սարգսյանին նախագահ ընտրածները պատասխանատվության ենթարկվեցին ճակատագրի կողմից ու հիմա քավարանով են անցնում: Մեկն էլ ես եմ: Եվ, այո, Արմեն Սարգսյանին նախագահ ընտրելը համարում եմ միակ հանցագործությունը, որին մասնակից եմ եղել: Միակը, երկրորդը չկա: Կարծում ե՞ք` Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի գերի՞ն է: Ոչ, միամիտ չլինեք: Արմեն Սարգսյանը, քաղաքացիության հետ կապված և ըստ որոշ խոսակցությունների` նաև իր տղայի զագսի վկայականի հետ կապված խնդիրներ ունենալով, այնուամենայնիվ իր համար շատ կոմֆորտ վիճակում է: Փաշինյանի մոտ նախագահ աշխատող Արմեն Սարգսյանն ավելի ստոր է, քան Հիտելի մոտ նախագահ աշխատած ֆելդմարշալ Հինդենբուրգը: Սա գոնե հիվանդ մարդ էր, ում գլխին նացիստները ատրճանակ էին պահում և իրենց ուզածը ստորագրել տալիս: Արմեն Սարգսյանը պետականությունը քանդելու գործին լծվել է կամավոր ու մեծ բավականություն է ստանում այդ գործընթացից: Նա Փաշինյանի հանցակիցն է, ով վաճառել է իր քաղաքական ու մարդկային արժանապատվությունը փողոցայինների խմբակին: Դիմացը ստացել է հայ հարկատուի հաշվին ոչինչ չանելու, բայց շեյխի կյանքով ապրելու արտոնություն: Թող ոչ մեկ չկասկածի. երկրագնդի որ անկյունում էլ Արմեն Սարգսյանը փորձի թաքնվել, ականջներից բռնած հետ է բերվելու և հարկատուի տված աշխատավարձն ու իր անձնական բիզնես շրջագայությունների վրա ծախսած փողը կոպեկ-կոպեկ վերադարձվելու է բյուջե` տոկոսներով: Մեկընդմիշտ, վերջնականապես արձանագրվելու է, որ Արմեն Սարգսյանի նման խոպանչիները հայկական պետականությունից պետք է կիլոմետրերով հեռու մնան: Արմեն Սարգսյանն իր թքածը լիզելու է, սա թող ականջին հիմիկվանից օղ անի:

Էդմոն Մարուքյանի հարցը խնդրահարույց է: 1944-ին երբ ազատագրվեց Ֆրանսիան, նացիստների հետ համագործակցածների` կոլաբորացիոնիստների գլուխները խուզում էին, որ բոլորը իմային, թե ինչ կարգի ստոր մարդիկ են և ինչ կարգի այլանդակությունների մասնակիցն են եղել: Էդմոնի պարագայում խուզելն իհարկե չի աշխատի: Բայց կա հին հայկական մեթոդը` երբ աղանդավորների ճակատին աղվեսադրոշմ էին խփում, որ փողոցում տեսնելիս բոլորը տեղը բերեն, իմանան ով է նա: Էդմոնը քաղաքական գործիչ երբեք չի եղել: Սա մի գավառական վաճառական է, որ իր քաղաքական ու մարդկային արժանապատվությունն աճուրդի հանելով` օրվա հաց է վաստակում ու իր կենցաղային բարեկեցությունն ապահովում: Նիկոլ Փաշինյանը Էդմոնի տան լուսամուտների տակ միշտ էլ միտինգ է անելու, Էդմոնին միշտ էլ ծեծել է տալու, Էդմոնին միշտ էլ «տրյապկա» է անվանել տալու, միշտ էլ թքելու է Էդմոնի մեջքին: Ու Էդմոնը դա մարսելու է և շնորհակալություն է հայտնելու, որովհետև դրա դիմաց Նիկոլը Էդմոնին վճարել է` Մարուքյան Էդմոնը խմբակցության ղեկավար է, առանձասենյակ ունի, քարտուղարուհի ունի, վարորդ ունի, պետական մեքենա ու բենզին ունի, Նիկոլի կոճակ սեղմողներին էլ հավասար պարգևավճարներ է լափում: Ու Փաշինյանի բառապաշարով ասած` լափամին մոտ գտնվելու համար Էդմոնը ամեն ինչի էլ պատրաստ է` հայհոյվելուց մինչև ծեծ ուտել: Սահմանադրական հեղաշրջումը վերջնական լյուստրացիա էր: Այլևս պարզ է` ով ով է, ով ում «պրոյեկտն է»: Այլև պարզ է` Մարուքյան Էդմոնը Նիկոլ Փաշինյանի քաղաքական շվեյցարն է ու. հայ ժողովրդի պատմության այս խայտառակ էջի համար նույնքան պատասխանատվություն է կրելու, որքան Նիկոլ Փաշինյանը: Երբ այս խայտառակության էջը կփակվի, վերջնականապես նաև կարձանագրվի, որ արժանապատվություն չունեցող խեղկատակներն ու կլասիկ մարդկային թերմացքները քաղաքականության հետ ոչ մի կապ չեն ունենալու, պետական ապարատից կիլոմետրերով հեռու են լինելու: Մարուքյան Էդմոնն էլ վերադառնալու է այն հանգրվանին, որտեղից սկսել էր` իր հարազատ միջավայր` Սաքունց Արթուրի գրասենյակ` Սոռոսի վաստակի կարգավիճակում:

Ամենակարևորն այն է, որ հիմա արդեն բոլորը ճամբար ընտրելու հնարավորություն ունեն և պետք է կողմնորոշվեն, թե իրենք ո՞ր ճամբարում են` երկիրը քաղաքական խոզանոցի վերածած Փաշինյան-Սարգսյան-Մարուքյան անգլո-գավառական բանդայի՞, թե՞ նոռմալ, հայեցի միջավայրում, պետականությունը կործանումից փրկելու համար պայքարողների ճամբարում: Սահմանները գծված են, պայքարը սկսված է, և որևէ կասկած չունեմ, որ այս պայքարում հաղթելու ենք, պետականությունը փրկելու ենք, անգլո-գավառական ուզուրպատորներին էշի վրա թարս նստացրած վռնդելու ենք ու երկիրը մաքրելու ենք այս քաղաքական ու մարդկային աղբից: Այս պայքարում մենք ու մեր ընտանիքները շատ զրկանքներ ենք կրելու: Շատերս ստիպված ենք լինելու ընդհանատկ անցնել, շատերիս բանտարկելու են, շատերիս ֆիզիկական ոտնձգությունների են ենթարկելու: Բայց մենք չենք վախենում, մենք չենք կոտրվելու, չենք հանձնվելու, մեր Հայրենիքի ազատագրության համար վճարելու ենք ամենաբարձր գինը, եթե հարկ լինի` նաև մեր կյանքերով ենք վճարելու: Ու մենք այս աղբը սրբելու ենք երկրից: «Շաբաթօրյակը» սկսված է»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀունիսի 7-ին ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր կամքը. Ալեն Սիմոնյան Ընտրությունների արդյունքներով ձևավորված մեծամասնության նախընտրական ծրագիրը նաև նոր Սահմանադրության ընդունման օրակարգն է ներառում. Փաշինյան Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը 7 սովորություն, որոնք ունեն երջանիկ մարդիկԻնչու՞ են որոշ մարդիկ միշտ հիշում երազները, իսկ մյուսները՝ ոչ5 հայկական վայր, որոնք շատերը չեն ճանաչում5 կենդանի, որոնք կարող են ապրել առանց սննդի շատ երկար ժամանակԻնչու՞ են մարդիկ կախվածություն ձեռք բերում սոցիալական ցանցերիցԱՀԿ-ի նոր հայտարարությունը՝ հանտավիրուսի բռնկման վերաբերյալՀրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստումՍպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համար. ArmsportԱննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները․ Լևոն ԱզիզյանԻսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարըԱՄՆ-ին և Իսրայելին «մոտալուտ հատուցում». Իրանի նոր հրամանատարի հայտարարությունըՎեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀՎլադիմիր Սարուխանյանը՝ IBA Nomad 15 մրցաշարի հաղթողՍա միայն ԴՕԿ կուսակցության պարտությունը չէ. հայտարարությունԿարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ«Զարմացել եմ՝ տեսնելով իրանցիների արցունքները»․ Թրամփը՝ Խամենեիի հուղարկավորության մասինԱմբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածքՊեսկովի կոշտ ուղերձը Զելենսկուն․ «Մոսկվան է մայրաքաղաքը, ոչ թե Կոնստանտինովկան»ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցըՀայ ժողովուրդը սովոր է ցուրտ ձմեռ անցկացնել․ մի ձմեռ էլ կանցկացնի․ Եվրոպան երբեք իր շուկան չի բացի. ՆահապետյանԶելենսկին մտադիր է մանրամասն քննարկել Ուկրաինայի ընտրություններըՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե ինչ պայմաններում կարող են նոր հարվածներ հասցվել Ուկրաինային«Ընդդիմադիրները» կվերցնեն իրենց հասանելիք մանդատները և բոցաշունչ ելույթները կշարունակեն արդեն ԱԺ դահլիճում. Արմեն ԱյվազյանԸնդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասինԶելենսկին Մերցի հետ քննարկել է Patriot-ի հրթիռների մատակարարումներըԶյուգանովը Թրամփի` կոմունիստների մասին խոսքերից հետո նրան անուղեղ ավազակ է անվանելԲացառիկ տեղեկություն ասեմ, անգամ չեք պատկերացնի՝ ինչի մասին է խոսքը (տեսանյութ)Կադիրովի որդին նոր մեդալ է ստացելՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ ՄելիքյանՌոստովում մակական հարձակվել է երեխայի վրաՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցությունԻնչպես կարձագանքի Զելենսկին Կոնստանտինովկայի կորստին. DWՋրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացվածԹրամփը ցուցադրել է իր կերպարը ոսկուց ձուլված՝ ԱՄՆ 4 նախագահների ընկերակցությամբՀունգարիայում կքննարկեն օրենքում փոփոխությունը, որը նախատեսում է նախագահին պաշտոնանկ անելԽոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտիՊեսկովը մեկ բառով պատասխանել է Պուտինի և Թրամփի հնարավոր հեռախոսազրույցի մասին հարցինԱրեգակի վրա ինը ուժեղ բռնկում է եղել ՀՀ ԱԳՆ ուղերձը՝ ԱՄՆ–ին. Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի ԽամենեիինՀայտնի է դարձել Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունների ամսաթիվըՆորվեգացի փորձագետը համաձայնել է Մեդվեդևի գնահատականին Ֆինլանդիայի վերաբերյալՌԴ ՊՆ-ն հայտարարել է Դոնեցկի մարզի ևս մեկ բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինՈւկրաինայի նախկին վարչապետը կանխատեսել է վառելիքային ճգնաժամ Ուկրաինայում և դրա համար մեղադրել Զելենսկուն Չինաստանին մեղադրել են գերմանական արդյունաբերության դիրքերը թուլացնելու մեջՈւկրաինայի նախկին վարչապետը կմասնակցի Պետդումայի ընտրություններին
Ամենադիտված