7 սովորություն, որոնք ունեն երջանիկ մարդիկ Ինչու՞ են որոշ մարդիկ միշտ հիշում երազները, իսկ մյուսները՝ ոչ 5 հայկական վայր, որոնք շատերը չեն ճանաչում 5 կենդանի, որոնք կարող են ապրել առանց սննդի շատ երկար ժամանակ Ինչու՞ են մարդիկ կախվածություն ձեռք բերում սոցիալական ցանցերից ԱՀԿ-ի նոր հայտարարությունը՝ հանտավիրուսի բռնկման վերաբերյալ Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստում Սպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համար. Armsport Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները․ Լևոն Ազիզյան Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը ԱՄՆ-ին և Իսրայելին «մոտալուտ հատուցում». Իրանի նոր հրամանատարի հայտարարությունը Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ 

Մենք՝ քաղաքացիներս, պարտավոր ենք ամեն ինչի համար վճարել. պատգամավորը՝ «բնիկ երևանցիների» ակցիայի մասին

Բլոգոսֆերա

ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է  «բնիկ երևանցիների» ակցիային:

Պատգամավորը, մասնավորապես, գրել է.

«Այսօր «բնիկ երևանցիները» ֆեյսբուքում ակցիա են սկսել՝ բողոքելով գույքահարկի գծով նոր կարգավորումների դեմ։
Բազմաթիվ սիրված ու հարգված մարդիկ կարծում են, որ գույքահարկի բարձրացումը կբերի իրենց ունեզրկմանը։
Մի քանի հարց այս ակցիայի մասնակիցներին՝

֊ որ գրում եք «բնիկ երևանցի", ի՞նչ ի նկատի ունեք, ձեր ծնողները կամ պապերը ո՞ր գյուղից են։

֊ Տեղյա՞կ եք արդյոք, որ սահմանամերձ գյուղում կամ քաղաքում երեխան հաճախում է մանկապարտեզ, որի տարեկան վճարը մոտ 60.000 դրամ է, իսկ Երևանում մանկապարտեզները անվճար են։

֊ Տեղյա՞կ եք, թե որքան գումար է կառավարությունը հատկացնում Երևան համայնքին, որ քաղաքի հատկապես կենտրոնը լինի այնպիսին, ինչպիսին որ կա։ Իսկ տեղյա՞կ եք, թե որքան է հատկացնում սահմանամերձ Բերդ համայնքին։ Կարծում եք, որ "բնիկ երևանցիները" ինչ֊որ բանով առավե՞լ են բնիկ շամշադինցիներից, խաշթառակցիներից, այգուտցիներից...

֊ Եթե բնակարանը Ազատամուտում է կամ Երևանում՝ Մաշտոցի պողոտայի վրա, կարծում եք, որ նույն գումարո՞վ պետք է հարկել այս գույքը։ Կիրառվող կարգավորմամբ Ազատամուտի բնակարանի համար գույքի տերը կվճարի օրինակ 5000 դրամ տարեկան, իսկ Մաշտոցի պողոտայում նույն մակերեսն ունեցող բնակարանի տերը՝ 100.000 դրամ։ Կարծում եք, որ սա անարդա՞ր մոտեցում է։

֊Պատկերացնու՞մ եք, թե "բնիկ երևանցիներից" որքան ավել գումար են ծախսում Սյունիքի մարզի բնակիչները, որ իրենց երեխաները օգտվեն որակյալ կրթական կամ առողջապահական ծառայություններից, որոնք, ցավոք, կենտրոնացած են Երևանում։

֊ Գիտե՞ք, արդյոք, որ էս պետության բյուջեն սահմանափակ է և ամեն ինչի համար մենք՝ քաղաքացիներս, պարտավոր ենք վճարել։ Եվ վճարել ավել, եթե մեր պայմանները անհամեմատ ավելի լավն են, քան ուրիշ քաղաքացիներինը։ Սա կստեղծի հնարավորություն, որ Բերդի ճանապարհները վերանորոգվեն, Սիսիանի հիվանդանոցի համար նոր սարքավորում գնեն, Բերքաբերի մանկապարտեզը վերանորոգեն, որ սվարանցցի երեխան, որ երազում է ջութակ նվագել, հանկարծ այդ հնարավորությունը ստանա։

֊ Եթե ձեր 10 մլն դրամանոց մեքենայի համար դուք՝ բնիկներդ, հիմա վճարում եք, օրինակ, 80000 դրամ գույքահարկ, ինչու պետք է նման գումար չվճարեք ձեր 100 մլն դրամանոց բնակարանի համար։

Այսուհանդերձ, էական խնդիր կա։
Երևանի կենտրոնում բնակվում են բազմաթիվ մարդիկ, ովքեր այդ բնակարանները ստացել են դեռևս Խորհրդային Միության տարիներին, հիմա թոշակառու են կամ սոցիալապես վատ պայմաններում։
Այս խնդրի լուծումը նախատեսված է։ Համայնքի ավագանին կարող է իր կողմից հավաքվող ամբողջ գույքահարկի 10%֊ի չափով արտոնություն տալ խոցելի խմբերին՝ նրանց համար զեղչելով կամ ընդհանրապես զրոյացնելով վճարվող հարկի գումարը։ Այսպիսով, տատիկ֊ պապիկների հարցը կլուծվի և նրանք կշարունակեն ապրել իրենց համար այնքան հարազատ դարձած բակում, համայնքում, հարևանների հետ։

Իսկ մնացած բոլոր դեպքերում, սիրելի "բնիկներ", խնդրում եմ հարցը դիտարկել ոչ միայն ձեր ընտանեկան բյուջեի տեսանկյունից։

Հ.Գ. Իսկ երբևէ տեսե՞լ եք, թե ինչ տեսք ունի բազմաբնակարան շենքի մուտքը, օրինակ, Վարդենիսի բանավանում»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
7 սովորություն, որոնք ունեն երջանիկ մարդիկԻնչու՞ են որոշ մարդիկ միշտ հիշում երազները, իսկ մյուսները՝ ոչ5 հայկական վայր, որոնք շատերը չեն ճանաչում5 կենդանի, որոնք կարող են ապրել առանց սննդի շատ երկար ժամանակԻնչու՞ են մարդիկ կախվածություն ձեռք բերում սոցիալական ցանցերիցԱՀԿ-ի նոր հայտարարությունը՝ հանտավիրուսի բռնկման վերաբերյալՀրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստումՍպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համար. ArmsportԱննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները․ Լևոն ԱզիզյանԻսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարըԱՄՆ-ին և Իսրայելին «մոտալուտ հատուցում». Իրանի նոր հրամանատարի հայտարարությունըՎեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀՎլադիմիր Սարուխանյանը՝ IBA Nomad 15 մրցաշարի հաղթողՍա միայն ԴՕԿ կուսակցության պարտությունը չէ. հայտարարությունԿարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ«Զարմացել եմ՝ տեսնելով իրանցիների արցունքները»․ Թրամփը՝ Խամենեիի հուղարկավորության մասինԱմբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածքՊեսկովի կոշտ ուղերձը Զելենսկուն․ «Մոսկվան է մայրաքաղաքը, ոչ թե Կոնստանտինովկան»ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցըՀայ ժողովուրդը սովոր է ցուրտ ձմեռ անցկացնել․ մի ձմեռ էլ կանցկացնի․ Եվրոպան երբեք իր շուկան չի բացի. ՆահապետյանԶելենսկին մտադիր է մանրամասն քննարկել Ուկրաինայի ընտրություններըՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե ինչ պայմաններում կարող են նոր հարվածներ հասցվել Ուկրաինային«Ընդդիմադիրները» կվերցնեն իրենց հասանելիք մանդատները և բոցաշունչ ելույթները կշարունակեն արդեն ԱԺ դահլիճում. Արմեն ԱյվազյանԸնդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասինԶելենսկին Մերցի հետ քննարկել է Patriot-ի հրթիռների մատակարարումներըԶյուգանովը Թրամփի` կոմունիստների մասին խոսքերից հետո նրան անուղեղ ավազակ է անվանելԲացառիկ տեղեկություն ասեմ, անգամ չեք պատկերացնի՝ ինչի մասին է խոսքը (տեսանյութ)Կադիրովի որդին նոր մեդալ է ստացելՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ ՄելիքյանՌոստովում մակական հարձակվել է երեխայի վրաՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցությունԻնչպես կարձագանքի Զելենսկին Կոնստանտինովկայի կորստին. DWՋրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացվածԹրամփը ցուցադրել է իր կերպարը ոսկուց ձուլված՝ ԱՄՆ 4 նախագահների ընկերակցությամբՀունգարիայում կքննարկեն օրենքում փոփոխությունը, որը նախատեսում է նախագահին պաշտոնանկ անելԽոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտիՊեսկովը մեկ բառով պատասխանել է Պուտինի և Թրամփի հնարավոր հեռախոսազրույցի մասին հարցինԱրեգակի վրա ինը ուժեղ բռնկում է եղել ՀՀ ԱԳՆ ուղերձը՝ ԱՄՆ–ին. Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի ԽամենեիինՀայտնի է դարձել Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունների ամսաթիվըՆորվեգացի փորձագետը համաձայնել է Մեդվեդևի գնահատականին Ֆինլանդիայի վերաբերյալՌԴ ՊՆ-ն հայտարարել է Դոնեցկի մարզի ևս մեկ բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինՈւկրաինայի նախկին վարչապետը կանխատեսել է վառելիքային ճգնաժամ Ուկրաինայում և դրա համար մեղադրել Զելենսկուն Չինաստանին մեղադրել են գերմանական արդյունաբերության դիրքերը թուլացնելու մեջՈւկրաինայի նախկին վարչապետը կմասնակցի Պետդումայի ընտրություններինՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե ՀովհաննիսյանՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ ընտրությունների վերաբերյալ որոշումը․ կեցցե՜ ժողովրդավարությունը. ԳալյանԳերմանական ավտոարդյունաբերությունը նվազում է, պաշտպանականը՝ աճում. BZ ՍԴ որոշումը տարբերվում է. ՍԴ-ն հրաժարվեց հաղթահարել իր կազմի լեգիտիմության խնդիրը. ՎարդևանյանՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը
Ամենադիտված