Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

Կա՞ արդյոք «բնիկ»-ների մեջ գոնե մեկը, ում պապի հայրը Երևանի հենց կենտրոնում է ծնվել-մեծացել

Բլոգոսֆերա

Հայ հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Հայրապետյանը գրում է.

ՀԻՄԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԻՄԱՐՈՒԹՅԱՄԲ ՀԱԿԱՃԱՌԵԼԸ ԿՐԿՆԱԿԻ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ Է

1918-ից ի վեր Երևանը Երևան դարձրին զանգեզուրցիներ Արամ Մանուկյանը, Ակսել Բակունցը, նորնախիջևանցիներ Ալեքսանդր Թամանյանը, Մարտիրոս Սարյանը, Մարկ Գրիգորյանը, պոլսեցիներ Վահրամ Փափազյանը, Հրաչյա Աճառյանը, Զապել Եսայանը, Հրաչյա Ներսիսյանը, շամախեցիներ Կոստան Զարյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, շիրակցիներ Ավետիք Իսահակյանը, Հովհաննես Շիրազը, Մինաս Ավետիսյանը, խերսոնցի Ալեքսանդր Սպենդիարյանը, խարբերդցի Վահան Թոթովենցը, կարսեցի Եղիշե Չարենցը, խերսոնցի Ալեքսանդր Սպենիարյանը, ախալցխացի Հովհաննես Քաջազնունին, կիլիկիացի Սարգիս Հացպանյանը, մուսալեռցի Լևոն Տեր-Պետրոսյանը, գյումրեցի Վազգեն Մանուկյանը, կրասնոդարցի Ռաֆայել Ղազարյանը, թիֆլիսցի Վիկտոր Համբարձումյանը… Հանեք սրանց, և տակը կմնան «բնիկներ»՝ հիմնականում թրքախոս պարսիկներ ու Երևանի կենտրոնի չափազանց փոքրիկ հայկական մի քանի թաղերի սակավաթիվ բնակիչներ, որոնց երբե՛ք չէր հաջողվի բառի գիտական՝ ամենաիսկական իմաստով քաղաք ստեղծել, որի պաշտպանության համար արցախցի մի Նիկոլ Դուման էր պետք, որ ոտնատակ չգնային:

Քաղաքը լուրջ հասկացություն է՝ քաղաքակրթության (ցիվիլիզացիա՝ ցիվիլ – լատիներեն քաղաք) միջուկը, որին չի կարելի մակերեսային մոտենալ: Այլ բան է, որ պետք է ընդդիմանալ նախատեսվող հիմար օրենքին, բայց միայն այն պատճառով, որ խախտվում է ցանկացած չձախողված պետականության սրբազան սկզբունքներից մեկը՝ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ: Պետք է հասկացնել օրվա գավառամիտ տնօրեններին, որ ՔԱՂԱՔԻՆ (իսկ դա Երևանի կենտրոնն է) չի կարելի ամեն ինչի պես մոտենալ շուկայական տրամաբանությամբ. դա հոգևոր-մշակութային, ազգաստեղծ միջուկ է, որը միշտ պետք է լինի Պետության հոգածության կենտրոնում, եթե կուզեք՝ «դոտացիայի տակ», այլապես կկորսվի դեռևս առկայծող այն ավանդութացված միջուկը, որ մարող ազգի մնացորդացի սերուցքից ստացվել էր վերջին 100 տարում: Հիմարության դեմ հիմարությամբ կռվելը կրկնակի հիմարություն է: Իհարկե, անդառնալի, հոգևոր կորուստ կլինի, որ աղքատացած երրորդ սերնդի Երևանի կենտրոնի (Քաղաքի) ուրույն մշակութակիր, ասենք, բժշկի թոռը նախատեսվող զոռբայությամբ իր տեղը զիջի, ասենք, իմքայլական Հովիկ Աղազարյանի նմաններին, ովքեր չեն գիտակցում ու ամաչում են, որ իրենց թոռներն աղոթում են. այդ դեպքում երեք սերունդ պետք կլինի, որ նորից վերադառնանք այն ելման կետին, որ թողեց մեզ Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքը: Մենք Քաղաքը կորցնելու, Քաղաքը կրկին մեծ բնակավայր դարձնելու շռայլություն անելու իրավունք չունենք: Առաջարկում եմ կարդալ գոնե Կոստան Զարյանին ու տեսնել, թե ի՛նչ է Քաղաքն ու ի՛նչ՝ Մարդիկ:

  Հույժ տրամաբանական լեզու է Հայերենը. մենք ունենք ունենք Քաղաքացի, քաղաքաբնակ, քաղքենի բառերը, ինչպես որ ունենք գյուղացի, գավառացի և գեղցի բառերը. և ամենևին պարտադիր չէ, որ քաղաքաբնակը գեղցի չլինի կամ գյուղաբնակը՝ մեծ քաղաքացի: Խնդիրն այլ հարթությունում է – մտածական հարթությունում: Ցավում եմ, որ անխոհեմաբար, եթե չասեմ տգիտությամբ, օգտագործվել է «բնիկ» եզրը: Վերջում ընկերոջս պատմած մեկ անեկդոտ այս առնչությամբ, որը գուցե և ավելի պարզ կդարձնի ցանկացած իրոք քաղաքացու և ոչ քաղքենու համար առանց այդ էլ պարզ այս մոտեցումը:

Մեկը հարցնում է արիստոկրատին, թե ի՞նչ է պետք արիստոկրատ լինելու համար: Արիստոկրատը պատասխանում է. «Երեք հատ դիպլոմ»: Սա զարմանում է՝ «Ընդամե՞նը»: Արիտոկրատը եզրափակում է. «Այո՛, երեք դիպլոմ ընդամենը, բայց մեկը քո՛ դիպլոմը, երկորդը՝ հո՛րդ դիպլոմը, երրորդը՝ պապի՛դ դիպլոմը»:

Չգիտեմ՝ կա՞ արդյոք «բնիկ» բառն օգտագործած գրառողների մեջ գոնե մեկը, ում պապի հայրը Երևանի հենց կենտրոնում է ծնվել-մեծացել:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված