7 սովորություն, որոնք ունեն երջանիկ մարդիկ Ինչու՞ են որոշ մարդիկ միշտ հիշում երազները, իսկ մյուսները՝ ոչ 5 հայկական վայր, որոնք շատերը չեն ճանաչում 5 կենդանի, որոնք կարող են ապրել առանց սննդի շատ երկար ժամանակ Ինչու՞ են մարդիկ կախվածություն ձեռք բերում սոցիալական ցանցերից ԱՀԿ-ի նոր հայտարարությունը՝ հանտավիրուսի բռնկման վերաբերյալ Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստում Սպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համար. Armsport Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները․ Լևոն Ազիզյան Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը ԱՄՆ-ին և Իսրայելին «մոտալուտ հատուցում». Իրանի նոր հրամանատարի հայտարարությունը Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ 

Նամակ քաղաքացուն, ով իմ համար Պողոս չի․ Նաիրա Զոհրաբյան

Բլոգոսֆերա

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Ես չեմ անվանելու ձեզ Պողոս, որովհետև դուք իմ համար Պողոս չեք։ Չնայած ձեր մեջ կան շերտեր, որոնց հետ ես մշտական կռիվ ունեմ ու հրաժարվում եմ հասկանալ նրանց իռացիոնալ ու քրոնիկ ատելության դինամիկան։

Ես ձեզ չեմ անվանելու Պողոս, բայց ես հրաժարվում եմ հասկանալ այն մտավորականներին, ովքեր հազար տակ շպագատ են իջնում բոլոր իշխանությունների առաջ ու ընդվզման պստլիկ ճիչիկներ են հայտնում միայն այն ժամանակ, երբ գույքահարկի թեման մտնում է ուղիղ իրենց հայաթ։
Ես ձեզ Պողոս չեմ անվանելու, չնայած ես ֆիզիկական նողկանք եմ զգում այն, այսպես կոչված, մտավորականության աջաբսանդալից, ովքեր տարբեր սրճարաններում իմ ներկայությամբ Չե Գեվարա են դառնում ու բոլոր հնարավոր ռակուրսներով թաղում իշխանությանը, բայց կես ժամ անց որեւէ կայքի հարցազրույց են տալիս ու ասում են՝ «respect սահմանադրական կարգի տապալմանը կողմ քվեարկած պատգամավորներին»։
Ի դեպ, բոլոր նման չեգեվարաներին դեզինֆեկցիա եմ արել էջիցս։

Քաղաքացու հետ զրույցս այլ բանի մասին է՝ կորոնավիրուսի, որը դարձել է այլեւս գրեթե յուրաքանչյուր ընտանիքի դժբախտությունը։ Ինչո՞ւ Հայաստանը դարձավ աշխարհում կորոնավիրուսի դժոխքներից մեկը, ու բոլորս ենք հասկանում, որ այլեւս ոչ մի լոքդաուն, ոչ մի դիմակ, ոչ մի ալկոգել ու սոցիալական հեռավորություն ի զորու չեն կասեցնելու անվերահսկելի վարակը։

Առողջապահության նախարարը նախօրեին խոստովանեց, թե ինքը վստահ չի, որ մեր կյանքի ընթացքում մենք կկարողանանք զրոյացնել վարակակիրների թիվը։ Ուշադրություն դարձրեք, չի ասում՝ առաջիկա տարիներին։ Ասում է՝ մեր մնացած ողջ կյանքի ընթացքում։ Ու էլի հայհոյանքների տարափ Արսեն Թորոսյանի հասցեին։ Ես Արսենի փաստաբանը չեմ, բայց իզուր եք իրեն, կամ միայն իրեն էդպես ջերմեռանդ հայհոյում։ Նա գոնե ազնվորեն խոստովարնում է այն, ինչը երկրի մյուս պատասխանատուները փորձում են խլացնել ճղճղան լայվերի, անիմաստ հոխորտանքների ու դիմակ բաժանելու անկապ ակցիաների տակ։

Ես չեմ վկայակոչելու բրիտանացի եւ եվրոպացի բազմաթիվ փորձագետների, ովքեր միաբերան պնդում են, որ բաց տարածքներում դիմակ կրելը, էն էլ մեր անորակ ու անիմաստ դիմակները, ոչ միայն չեն պաշտպանելու քաղաքացուն վարակից, այլեւ վնասելու են նրա իմունիտետն ու նվազեցնելու են արյան մեջ թթվածնի տոկոսը։
Չէ, չեմ ասելու, որպեսզի եւս մեկ մեղավոր ցցի չհանեք ու ձեր ձախողումների համար մեղավորների ցուցակը, որտեղ առաջին հորիզոնականով գնում է ՀՀ հպարտ քաղաքացին, եւս մեկով չավելացնեք։

Մի՛ հայհոյեք Արսեն Թորոսյանին։ Նա ասում է այն, ինչը մյուսները չեն համարձակվում ասել, որովհետեւ էդքան դեռ պոպուլիստ ու դեմագոգ չի, ու երեւի հասկանում է շատ մոտ ապագայի պատասխանատվության աններելի չափը։

Կորոնավիրուսի վարակման տեմպերով Հայաստանն աշխահի լիդերներից է։
Եվրոպական միությունը հուլիսի 1-ից բացում է ԵՄ անդամ չհանդիսացող մի շարք երկրների հետ օդային սահմանն ու Հայաստանն այդ ցուցակում չկա` որպես վարակի առումով անկառավարելի երկիր։ Հիվանդանոցներում կատարյալ քաոս է՝ հարցրեք նրանց, ովքեր բախտավոր լոտո են շահել, ու ոչ թե տանն են ինքնաբուժվում, այլ հիվանդանոցում կարողացել են ծանոթով կոյկա ճարել։ Տնային պայմաներում բուժվողները գետտոյացված են ու ծանոթ բժիշկներից «սպռավոչկա» են ստանում՝ ինչպե՞ս բուժվել տանն ու ով ինչ գիտի՝ դեմ է տալիս ինքնաբուժվողներին՝ ռամաշկայով ողողումներից մինչեւ Plaqueոil դեղամիջոցը, որը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակեպության, դեռեւս փորձարկման փուլում է եւ քաղաքացին պետք է ստորագրություն տա, որ տեղեկացված է իր վրա իրականացվող փորձարկումից։

Փոխարենը, մեր քաջարի ոստիկանները դրուժիննիկների պես փողոց առ փողոց մարդ են տուգանում՝ քթի ողջ դիապազոնով դիմակը լավ չծեփելու համար։ Մինչ օրս, ըստ պաշտոնական տեղեկության, տուգանվել է 57031 մարդ։ Միայն երեկ տուգանվել է 2698 քաղաքացի։ Բազմապատկենք այս թիվը 10 հազար դրամով ու կստատանք 570.310.000 դրամ պետական բյուջե մուտք արված, կամ արվելիք գումար։
Վատ չի։ Վատ չի։ Առաջարկում եմ տուգանք սահմանել նաեւ դիմակի գույնի, ռազմերի եւ արտադրող երկրի համար։ Թույլատրել միայն մերձարեւադարձայն երկրներից ներմուծված դիմակները, մնացածի համար սահմանել քրեական պատասխանատվություն ու տուգանք։

Իսկ ամենավերջում չմոռանաք պետական բյուջե ՀՀ հպարտ քաղաքացիներից գանձված տուգանքները ներկայացնել 100 փաստ Նոր Հայաստանի մասին հաջորդ բուկլետի մեջ, որպես ՀՀ քաղաքացիների կողմից արված կամավոր եւ անշահախնդիր ներդրում՝ հանուն հեղափոխության վիլյուրի»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
7 սովորություն, որոնք ունեն երջանիկ մարդիկԻնչու՞ են որոշ մարդիկ միշտ հիշում երազները, իսկ մյուսները՝ ոչ5 հայկական վայր, որոնք շատերը չեն ճանաչում5 կենդանի, որոնք կարող են ապրել առանց սննդի շատ երկար ժամանակԻնչու՞ են մարդիկ կախվածություն ձեռք բերում սոցիալական ցանցերիցԱՀԿ-ի նոր հայտարարությունը՝ հանտավիրուսի բռնկման վերաբերյալՀրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստումՍպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համար. ArmsportԱննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները․ Լևոն ԱզիզյանԻսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարըԱՄՆ-ին և Իսրայելին «մոտալուտ հատուցում». Իրանի նոր հրամանատարի հայտարարությունըՎեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀՎլադիմիր Սարուխանյանը՝ IBA Nomad 15 մրցաշարի հաղթողՍա միայն ԴՕԿ կուսակցության պարտությունը չէ. հայտարարությունԿարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ«Զարմացել եմ՝ տեսնելով իրանցիների արցունքները»․ Թրամփը՝ Խամենեիի հուղարկավորության մասինԱմբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածքՊեսկովի կոշտ ուղերձը Զելենսկուն․ «Մոսկվան է մայրաքաղաքը, ոչ թե Կոնստանտինովկան»ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցըՀայ ժողովուրդը սովոր է ցուրտ ձմեռ անցկացնել․ մի ձմեռ էլ կանցկացնի․ Եվրոպան երբեք իր շուկան չի բացի. ՆահապետյանԶելենսկին մտադիր է մանրամասն քննարկել Ուկրաինայի ընտրություններըՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե ինչ պայմաններում կարող են նոր հարվածներ հասցվել Ուկրաինային«Ընդդիմադիրները» կվերցնեն իրենց հասանելիք մանդատները և բոցաշունչ ելույթները կշարունակեն արդեն ԱԺ դահլիճում. Արմեն ԱյվազյանԸնդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասինԶելենսկին Մերցի հետ քննարկել է Patriot-ի հրթիռների մատակարարումներըԶյուգանովը Թրամփի` կոմունիստների մասին խոսքերից հետո նրան անուղեղ ավազակ է անվանելԲացառիկ տեղեկություն ասեմ, անգամ չեք պատկերացնի՝ ինչի մասին է խոսքը (տեսանյութ)Կադիրովի որդին նոր մեդալ է ստացելՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ ՄելիքյանՌոստովում մակական հարձակվել է երեխայի վրաՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցությունԻնչպես կարձագանքի Զելենսկին Կոնստանտինովկայի կորստին. DWՋրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացվածԹրամփը ցուցադրել է իր կերպարը ոսկուց ձուլված՝ ԱՄՆ 4 նախագահների ընկերակցությամբՀունգարիայում կքննարկեն օրենքում փոփոխությունը, որը նախատեսում է նախագահին պաշտոնանկ անելԽոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտիՊեսկովը մեկ բառով պատասխանել է Պուտինի և Թրամփի հնարավոր հեռախոսազրույցի մասին հարցինԱրեգակի վրա ինը ուժեղ բռնկում է եղել ՀՀ ԱԳՆ ուղերձը՝ ԱՄՆ–ին. Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի ԽամենեիինՀայտնի է դարձել Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունների ամսաթիվըՆորվեգացի փորձագետը համաձայնել է Մեդվեդևի գնահատականին Ֆինլանդիայի վերաբերյալՌԴ ՊՆ-ն հայտարարել է Դոնեցկի մարզի ևս մեկ բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինՈւկրաինայի նախկին վարչապետը կանխատեսել է վառելիքային ճգնաժամ Ուկրաինայում և դրա համար մեղադրել Զելենսկուն Չինաստանին մեղադրել են գերմանական արդյունաբերության դիրքերը թուլացնելու մեջՈւկրաինայի նախկին վարչապետը կմասնակցի Պետդումայի ընտրություններինՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե ՀովհաննիսյանՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ ընտրությունների վերաբերյալ որոշումը․ կեցցե՜ ժողովրդավարությունը. ԳալյանԳերմանական ավտոարդյունաբերությունը նվազում է, պաշտպանականը՝ աճում. BZ ՍԴ որոշումը տարբերվում է. ՍԴ-ն հրաժարվեց հաղթահարել իր կազմի լեգիտիմության խնդիրը. ՎարդևանյանՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը
Ամենադիտված