Ինչու՞ են որոշ մարդիկ միշտ հիշում երազները, իսկ մյուսները՝ ոչ 5 հայկական վայր, որոնք շատերը չեն ճանաչում 5 կենդանի, որոնք կարող են ապրել առանց սննդի շատ երկար ժամանակ Ինչու՞ են մարդիկ կախվածություն ձեռք բերում սոցիալական ցանցերից ԱՀԿ-ի նոր հայտարարությունը՝ հանտավիրուսի բռնկման վերաբերյալ Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստում Սպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համար. Armsport Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները․ Լևոն Ազիզյան Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը ԱՄՆ-ին և Իսրայելին «մոտալուտ հատուցում». Իրանի նոր հրամանատարի հայտարարությունը Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ Վլադիմիր Սարուխանյանը՝ IBA Nomad 15 մրցաշարի հաղթող 

Դու՛րս եկեք վերջապես ֆեյսբուքային կառավարման կործանարար բարդույթից. Հրաչյա Ռոստոմյանը` վարչապետ Փաշինյանին

Բլոգոսֆերա

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ռոստոմյանը, մասնավորապես, գրել է.

«Ձեզ «մեյլերով» անկանխատեսելի, հախուռն որոշումների մղողները հետո հատորներով ցուցմունքեր են տալու Ձեր դեմ.

Նիկոլ Փաշինյանը խոսում է ամեն ինչից, երբեմն նույնիսկ թեմաներից, որոնց մեկնաբանությունը վերապահված է միայն մասնագետներին։ Օրինակ՝ դիմակ կրելու ձևը, դրա առողջապահական հետևանքները կարող են բացատրել միայն մասնագետները, սակայն գրեթե ամեն օր եթերում հայտնվում է Վարչապետը ու հակասական հայտարարություններ է անում կորոնավիրուսի ու դրա հարակից թեմաների վերաբերյալ։
Սակայն լավ կլիներ, որպեսզի Վարչապետը զբաղվեր իր անմիջական պարտականությունների կատարմամբ ու պարզեր, օրինակ, թե ինչպես են կատարվում իր հանձնարարականները։ Համենայն դեպս, կառավարման որակը բացահայտվում է ոչ միայն կայացված որոշումների համարժեքությամբ, այլ դրանց կատարման մակարդակով։

Ինչքան էլ ցավալի է արձանագրել, Վարչապետի որոշումները հասնում են նախարարի, առավելագույնը՝ փոխնախարարի մակարդակին, այն էլ՝ կիսատ-պռատ կատարումներով, իսկ պետական համակարգը, մեղմ ասած, Փաշինյանի խոսքը «տալիս է գետնով» ու պատահական չէ, որ կոռուպցիոն երևույթները շարունակում են պահպանվել՝ թեկուզև քողարկված, չի փոխվել տնտեսական հարաբերությունների բնույթն ու կառուցվածքը։

Պարո՛ն վարչապետ, կամ Դուք չեք տիրապետում իրավիճակին, կամ էլ հե՛նց նման անորակ կառավարումն է Ձեր իշխանության այցեքարտը։

Ի դեպ, Փաշինյանին զեկուցողները, նրա ենթակաները, նախարարները, պատգամավորները համատարած նրան խաբում, ապակողմնորոշում են՝ իրենց շահերից ելնելով, ներկայացնելով ոչ թե իրական, այլ մտացածին տեղեկատվություն, որը որևէ կապ չունի իրականության հետ։ Այլապես Գագիկ Ծառուկյանի հունիսի 5-ի փաստարկված ելույթից հետո, Փաշինյանը ոչ թե քաղաքական ռեպրեսիաներ կիրականացներ, այլ սթափ հետևություններ կաներ։

Պարո՛ն Վարչապետ, Դուք հայտնվել եք անտեղյակի նույն կարգավիճակում, ինչի մեջ հեղափոխության օրերին մեղադրում էիք Սերժ Սարգսյանին։ Դրա վերջը բոլորս գիտենք՝ որն է։

Դու՛րս եկեք վերջապես ֆեյսբուքային կառավարման կործանարար բարդույթից ու իրապես կառավարեք երկիրը, այլապես կշարունակեք հախուռն, չմտածված, կործանարար որոշումներ կայացնել՝ էլեկտրոնային մի նամակի հետքերով։ Այդպես, հենց այդպես եք վարվել 2018-ի հոկտեմբերի 2-ին, երբ առավոտ կանուխ հայտնի անձնավորությունից հորինված նամակ եք ստացել, թե իբրև խորհրդարանում Ձեր դեմ դավադրություն է կազմակերպվում։ Հետևանքը բոլորիս է հայտնի՝ այդ օրը կատարվեց սահմանադրական կարգի դեմ առաջին խոշոր գործողությունը, երբ Նիկոլ Փաշինյանը, իր մի քանի հազար կողմնակիցներով, փաստացի զավթեց խորհրդարանի շենքը։

Ի դեպ, 2018-ի հոկտեմբերի 2-ը խորհրդանշական օր էր, որովհետև «հայտնի անձնավորությունն» այդ օրը Ձեզ առաջին անգամ կտրեց հայաստանյան դաշնակից ուժերից՝ երկրի վարչապետին դրդելով ոչ միայն սահմանադրական կարգի տապալմանը, այլ նաև կոալիցիայի վերացմանը, քաղաքական մենության։ Իսկ հիմա «հայտնի անձնավորությունն» ամեն օր Ձեզ մղում է նոր, ավելի խորքային արկածախնդրության, որն անդառնալի հետևանքներ է ունենալու առաջին հերթին Ձեր համար ու լավ գիտեք, թերևս, նա ում համար է ճանապարհ բացում՝ գործող իշխանության կործանման ճանապարհով։

Վերջում չմոռանամ ասել, որ Ձեզ «մեյլերով» անկանխատեսելի, հախուռն, հակաօրինական ու հակասահմանադրական որոշումների մղողները հետո հատորներով ցուցմունքեր են տալու Ձեր դեմ, լավագույն դեպքում առնետների պես լքելու են խորտակվող նավը՝ դրա ձախողակ նավապետին թողնելով բախտի քմահաճույքին, կռացած ծանր մեղադրանքների տակ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչու՞ են որոշ մարդիկ միշտ հիշում երազները, իսկ մյուսները՝ ոչ5 հայկական վայր, որոնք շատերը չեն ճանաչում5 կենդանի, որոնք կարող են ապրել առանց սննդի շատ երկար ժամանակԻնչու՞ են մարդիկ կախվածություն ձեռք բերում սոցիալական ցանցերիցԱՀԿ-ի նոր հայտարարությունը՝ հանտավիրուսի բռնկման վերաբերյալՀրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստումՍպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համար. ArmsportԱննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները․ Լևոն ԱզիզյանԻսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարըԱՄՆ-ին և Իսրայելին «մոտալուտ հատուցում». Իրանի նոր հրամանատարի հայտարարությունըՎեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀՎլադիմիր Սարուխանյանը՝ IBA Nomad 15 մրցաշարի հաղթողՍա միայն ԴՕԿ կուսակցության պարտությունը չէ. հայտարարությունԿարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ«Զարմացել եմ՝ տեսնելով իրանցիների արցունքները»․ Թրամփը՝ Խամենեիի հուղարկավորության մասինԱմբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածքՊեսկովի կոշտ ուղերձը Զելենսկուն․ «Մոսկվան է մայրաքաղաքը, ոչ թե Կոնստանտինովկան»ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցըՀայ ժողովուրդը սովոր է ցուրտ ձմեռ անցկացնել․ մի ձմեռ էլ կանցկացնի․ Եվրոպան երբեք իր շուկան չի բացի. ՆահապետյանԶելենսկին մտադիր է մանրամասն քննարկել Ուկրաինայի ընտրություններըՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե ինչ պայմաններում կարող են նոր հարվածներ հասցվել Ուկրաինային«Ընդդիմադիրները» կվերցնեն իրենց հասանելիք մանդատները և բոցաշունչ ելույթները կշարունակեն արդեն ԱԺ դահլիճում. Արմեն ԱյվազյանԸնդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասինԶելենսկին Մերցի հետ քննարկել է Patriot-ի հրթիռների մատակարարումներըԶյուգանովը Թրամփի` կոմունիստների մասին խոսքերից հետո նրան անուղեղ ավազակ է անվանելԲացառիկ տեղեկություն ասեմ, անգամ չեք պատկերացնի՝ ինչի մասին է խոսքը (տեսանյութ)Կադիրովի որդին նոր մեդալ է ստացելՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ ՄելիքյանՌոստովում մակական հարձակվել է երեխայի վրաՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցությունԻնչպես կարձագանքի Զելենսկին Կոնստանտինովկայի կորստին. DWՋրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացվածԹրամփը ցուցադրել է իր կերպարը ոսկուց ձուլված՝ ԱՄՆ 4 նախագահների ընկերակցությամբՀունգարիայում կքննարկեն օրենքում փոփոխությունը, որը նախատեսում է նախագահին պաշտոնանկ անելԽոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտիՊեսկովը մեկ բառով պատասխանել է Պուտինի և Թրամփի հնարավոր հեռախոսազրույցի մասին հարցինԱրեգակի վրա ինը ուժեղ բռնկում է եղել ՀՀ ԱԳՆ ուղերձը՝ ԱՄՆ–ին. Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի ԽամենեիինՀայտնի է դարձել Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունների ամսաթիվըՆորվեգացի փորձագետը համաձայնել է Մեդվեդևի գնահատականին Ֆինլանդիայի վերաբերյալՌԴ ՊՆ-ն հայտարարել է Դոնեցկի մարզի ևս մեկ բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինՈւկրաինայի նախկին վարչապետը կանխատեսել է վառելիքային ճգնաժամ Ուկրաինայում և դրա համար մեղադրել Զելենսկուն Չինաստանին մեղադրել են գերմանական արդյունաբերության դիրքերը թուլացնելու մեջՈւկրաինայի նախկին վարչապետը կմասնակցի Պետդումայի ընտրություններինՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե ՀովհաննիսյանՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ ընտրությունների վերաբերյալ որոշումը․ կեցցե՜ ժողովրդավարությունը. ԳալյանԳերմանական ավտոարդյունաբերությունը նվազում է, պաշտպանականը՝ աճում. BZ ՍԴ որոշումը տարբերվում է. ՍԴ-ն հրաժարվեց հաղթահարել իր կազմի լեգիտիմության խնդիրը. ՎարդևանյանՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումըՍտամբուլ–Միներալնիե Վոդի չվերթը տագնապի ազդանշան է տվել և վերադարձել է օդանավակայան
Ամենադիտված