Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստում Սպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համար. Armsport Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները․ Լևոն Ազիզյան Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը ԱՄՆ-ին և Իսրայելին «մոտալուտ հատուցում». Իրանի նոր հրամանատարի հայտարարությունը Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ Վլադիմիր Սարուխանյանը՝ IBA Nomad 15 մրցաշարի հաղթող Սա միայն ԴՕԿ կուսակցության պարտությունը չէ. հայտարարություն Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ «Զարմացել եմ՝ տեսնելով իրանցիների արցունքները»․ Թրամփը՝ Խամենեիի հուղարկավորության մասին Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք Պեսկովի կոշտ ուղերձը Զելենսկուն․ «Մոսկվան է մայրաքաղաքը, ոչ թե Կոնստանտինովկան» 

Նախագահի անգործության և ՍԴ թնջուկի մասին․ Արծվիկ Մինասյան

Բլոգոսֆերա

Երկրի քաղաքական օրակարգի` վերջին օրերի ամենաքննարկվող հարցերից մեկը վերաբերում է Սահմանադրական դատարանին և դրա վերաբերյալ ընդունված օրենքը Հանրապետության նախագահի կողմից չստորագրվելու հայտարարությանը։

Այլ հրապարակմամբ կանդրադառնամ փոփոխությունների բովանդակությանը։ Սրանով փորձեմ կարճ անդրադառնալ Ազգային ժողովի կողմից արագընթաց կարգով հունիսի 30-ին ընդունված` Սահմանադրական դատարանի վերաբերյալ օրենքի կարգավիճակին։ Արդեն շատ է նշվել, որ ընդունված օրենքի ստորագրումն ու հրապարակումը, որից էլ բխում է դրա ուժի մեջ մտնելու հարցը, սահմանված է Սահմանադրության 129-րդ հոդվածով։ Որոշակիորեն կոնկրետացնելով այս հոդվածը` Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրել է, որ Ազգային ժողովի նախագահն ընդունված օրենքը մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Հանրապետության նախագահին, ով, ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: Հետևաբար, առանձնացնենք հետևյալ հարցադրումներն ու պնդումները.

1. Ազգային ժողովի նախագահը ուղարկե՞լ է, արդյոք, ընդունված օրենքը   Հանրապետության նախագահին և ե՞րբ, քանի որ Հանրապետության նախագահի կողմից ձեռնարկման ենթակա գործողության ժամկետի հաշվարկը սկսվում է միայն ԱԺ նախագահի գրությունը ստանալուց հետո։ Տակավին հրապարակված չէ այս տեղեկատվությունը։ Նշվում է միայն, որ Հանրապետության նախագահը տեղեկացրել է Ազգային ժողովի նախագահին՝ օրենքը չստորագրելու իր մտադրության մասին։ 

2. Ի՞նչ իրավական հետևանք ունի Հանրապետության նախագահի կողմից ԱԺ նախագահին ուղղված այս տեղեկացումը։ Բացարձակապես ոչ մի իրավական հետևանք, քանի որ Հանրապետության նախագահի համար սահմանված է երկու լիազորություն՝ ստանալուց հետո 21-օրյա ժամկետում ստորագրել և հրապարակել օրենքը կամ դիմել Սահմանադրական դատարան։ Թե՛ Սահմանադրությամբ և թե՛ օրենքով այս ժամկետում Հանրապետության նախագահը չունի  որևէ այլ լիազորություն, որը կոնկրետ իրավական հետևանք կունենա։ Իսկ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը` որպես պետական մարմին ու պաշտոնատար անձ, իրավասու է կատարել միայն այնպիսի գործողություն, որի համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքով։ Ուստի Հանրապետության նախագահի կողմից 21-օրյա ժամկետում ցանկացած հայտարարություն, տեղեկացում, գրություն, որն ուղղված չէ այս կոնկրետ գործողություններից որևէ մեկի իրականացմանը, այլ ոչ թե չիրականացմանը (անգործությանը), չի կարող հիմք հանդիսանալ Ազգային ժողովի նախագահի կողմից Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ հնգօրյա ժամկետում օրենքը ստորագրելու և հրապարակելու իր լիազորությունը իրականացնելու համար։ Այլ խոսքով` ԱԺ նախագահի այս լիազորությունը առաջանում է որպես հետևանք Հանրապետության նախագահի կողմից սահմանադրական լիազորությունը (այս դեպքում՝ 21-օրյա ժամկետում օրենքը չստորագրելու, Սահմանադրական դատարան չդիմելու կամ սահմանադրական դատարան դիմելու պարագայում վերջինիս դրական որոշման առկայությամբ՝ հնգօրյա ժամկետում օրենքը չստորագրելու պարտականությունը) չիրականացնելու դեպքում։ Այս առումով ԱԺ նախագահը Սահմանադրության 6-րդ հոդվածի վերը նշված հիմքով չունի այլ լիազորություն։ 

Նաև նշենք, որ, ըստ էության, Հանրապետության նախագահի կողմից 21-օրյա ժամկետում օրենքը չստորագրելը կամ Սահմանադրական դատարան չդիմելը նշանակում է, որ նա չի կատարում սահմանադրական իր պարտականությունը, որի համար իրավական հետևանքները մի քանիսն են, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահի՝ օրենքը ստորագրելու և հրապարակելու լիազորության առաջացումը, ինչպես նաև Հանրապետության նախագահին Սահմանադրությունը խախտելու համար օրինական պատասխանատվության կանչելը։

3. Անկախ վերը բերված ընթացակարգերից` Սահմանադրական դատարանի մասին օրենքի փոփոխության` օրինական ուժի մեջ չլինելը, ինչպես նաև դրանից բխող այլ իրավական ակտերի ընդունված չլինելը,  արձանագրենք՝ նշանակում է, որ Սահմանադրական դատարանի կազմը փոփոխված չէ և պարտավոր է աշխատել։ Սա նաև նշանակում է, որ ցանկացած ոտնձգություն կամ խոչընդոտ, որոնք ներկայումս ստեղծվում են Սահմանադրական դատարանի դատավորների, նրա նախագահի կամ փոխնախագահի համար, անհապաղ ենթակա են իրավապահ մարմինների միջամտությանը։ Այսինքն` ներկայումս դատարանի այն անդամները, որոնք չեն կարողանում ներկայանալ աշխատանքի, պետք է պահանջեն պետական մարմիններից, այդ թվում` իրավապահ, ապահովել իրենց` աշխատանքի ներկայանալու պատշաճ հնարավորությունները։ Սա նաև նշանակում է, որ Սահմանադրական դատարանի կազմը՝ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի, փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի, ինչպես նաև դատարանի մյուս 7 դատավորների մասնակցությամբ, պարտավոր է շարունակել իր աշխատանքը։ Այս իրավունքն ու պարտականությունը ամրագրված է թե՛ հայաստանյան օրենսդրությամբ և թե՛ միջազգային պարտավորություններով։

Այս իրավունքների խախտումը հիմք է նաև միջազգային կազմակերպությունների ուղղակի միջամտության համար, ներառյալ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի։

Արծվիկ Մինասյան

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստումՍպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համար. ArmsportԱննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները․ Լևոն ԱզիզյանԻսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարըԱՄՆ-ին և Իսրայելին «մոտալուտ հատուցում». Իրանի նոր հրամանատարի հայտարարությունըՎեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀՎլադիմիր Սարուխանյանը՝ IBA Nomad 15 մրցաշարի հաղթողՍա միայն ԴՕԿ կուսակցության պարտությունը չէ. հայտարարությունԿարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ«Զարմացել եմ՝ տեսնելով իրանցիների արցունքները»․ Թրամփը՝ Խամենեիի հուղարկավորության մասինԱմբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածքՊեսկովի կոշտ ուղերձը Զելենսկուն․ «Մոսկվան է մայրաքաղաքը, ոչ թե Կոնստանտինովկան»ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցըՀայ ժողովուրդը սովոր է ցուրտ ձմեռ անցկացնել․ մի ձմեռ էլ կանցկացնի․ Եվրոպան երբեք իր շուկան չի բացի. ՆահապետյանԶելենսկին մտադիր է մանրամասն քննարկել Ուկրաինայի ընտրություններըՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե ինչ պայմաններում կարող են նոր հարվածներ հասցվել Ուկրաինային«Ընդդիմադիրները» կվերցնեն իրենց հասանելիք մանդատները և բոցաշունչ ելույթները կշարունակեն արդեն ԱԺ դահլիճում. Արմեն ԱյվազյանԸնդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասինԶելենսկին Մերցի հետ քննարկել է Patriot-ի հրթիռների մատակարարումներըԶյուգանովը Թրամփի` կոմունիստների մասին խոսքերից հետո նրան անուղեղ ավազակ է անվանելԲացառիկ տեղեկություն ասեմ, անգամ չեք պատկերացնի՝ ինչի մասին է խոսքը (տեսանյութ)Կադիրովի որդին նոր մեդալ է ստացելՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ ՄելիքյանՌոստովում մակական հարձակվել է երեխայի վրաՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցությունԻնչպես կարձագանքի Զելենսկին Կոնստանտինովկայի կորստին. DWՋրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացվածԹրամփը ցուցադրել է իր կերպարը ոսկուց ձուլված՝ ԱՄՆ 4 նախագահների ընկերակցությամբՀունգարիայում կքննարկեն օրենքում փոփոխությունը, որը նախատեսում է նախագահին պաշտոնանկ անելԽոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտիՊեսկովը մեկ բառով պատասխանել է Պուտինի և Թրամփի հնարավոր հեռախոսազրույցի մասին հարցինԱրեգակի վրա ինը ուժեղ բռնկում է եղել ՀՀ ԱԳՆ ուղերձը՝ ԱՄՆ–ին. Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի ԽամենեիինՀայտնի է դարձել Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունների ամսաթիվըՆորվեգացի փորձագետը համաձայնել է Մեդվեդևի գնահատականին Ֆինլանդիայի վերաբերյալՌԴ ՊՆ-ն հայտարարել է Դոնեցկի մարզի ևս մեկ բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինՈւկրաինայի նախկին վարչապետը կանխատեսել է վառելիքային ճգնաժամ Ուկրաինայում և դրա համար մեղադրել Զելենսկուն Չինաստանին մեղադրել են գերմանական արդյունաբերության դիրքերը թուլացնելու մեջՈւկրաինայի նախկին վարչապետը կմասնակցի Պետդումայի ընտրություններինՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե ՀովհաննիսյանՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ ընտրությունների վերաբերյալ որոշումը․ կեցցե՜ ժողովրդավարությունը. ԳալյանԳերմանական ավտոարդյունաբերությունը նվազում է, պաշտպանականը՝ աճում. BZ ՍԴ որոշումը տարբերվում է. ՍԴ-ն հրաժարվեց հաղթահարել իր կազմի լեգիտիմության խնդիրը. ՎարդևանյանՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումըՍտամբուլ–Միներալնիե Վոդի չվերթը տագնապի ազդանշան է տվել և վերադարձել է օդանավակայանԱռնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ ՕրբելյանՍլովակիայում մեկնարկել է հանրաքվեն՝ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցովՍԴ-ն մերժեց յոթ ուժերի հայցը. որ ուժերը կանցնեն խորհրդարանՄեդվեդևը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «անօրինական» է անվանելՈՒՂԻՂ․ Հրապարակվում է ՍԴ որոշումը ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ
Ամենադիտված