ՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ Մելիքյան ՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցություն Ջրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացված Թրամփը ցուցադրել է իր կերպարը ոսկուց ձուլված՝ ԱՄՆ 4 նախագահների ընկերակցությամբ Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտի ՀՀ ԱԳՆ ուղերձը՝ ԱՄՆ–ին. Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին ՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե Հովհաննիսյան ՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ ընտրությունների վերաբերյալ որոշումը․ կեցցե՜ ժողովրդավարությունը. Գալյան ՍԴ որոշումը տարբերվում է. ՍԴ-ն հրաժարվեց հաղթահարել իր կազմի լեգիտիմության խնդիրը. Վարդևանյան ՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը Ստամբուլ–Միներալնիե Վոդի չվերթը տագնապի ազդանշան է տվել և վերադարձել է օդանավակայան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան 

Ինքս դժվարանում եմ բացատրել Արմեն Սարգսյանի այդ քայլի դրդապատճառները․ Արման Բաբաջանյան

Բլոգոսֆերա

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Նախագահ Արմեն Սարգսյանի վերջին քայլը, որով նա հրաժարվեց ստորագրել Ազգային Ժողովի ընդունած հայտնի օրենսդրական փաթեթը, ամենատարբեր մեկնաբանությունների ու գնահատականների է արժանացել։

Ոմանք կարծում են, որ այդպիսով նախագահը քաղաքական հայտ ներկայացնելու փորձ է կատարում, որոշներն այդ քայլը պայմանավորում են տարբեր շրջանակների ու քաղաքական ուժերի հետ նրա ունեցած հարաբերություններով, կան նաև բազմաթիվ այլ վարկածներ։

Անկեղծորեն պետք է ասեմ, որ ինքս դժվարանում եմ բացատրել Արմեն Սարգսյանի այդ քայլի դրդապատճառները և որևէ հիմք չունեմ արժանահավատ համարելու տեղի ունեցածի վերաբերյալ այս կամ այն տեսակետը, քանի դեռ անձամբ չեմ տեղեկացվել նախագահի կողմից։ Մյուս կողմից, Արմեն Սարգսյանի՝ այդ քայլին դիմելու մոտիվները, որքան էլ կարևոր, սակայն երկրորդական են։ Շատ ավելի կարևոր ու առաջնային է այն դերն ու առաքելությունը, որն Արմեն Սարգսյանը ստանձնել է Հայաստանի ու հայ ժողովրդի համար ճակատագրական այս շրջափուլում։

Ուզում եմ հույս հայտնել, որ Արմեն Սարգսյանն ինքը բոլորից լավ է գիտակցում ու զգում այն բեռն ու պատասխանատվությունը, որն այս ժամանակահատվածում ընկած է ինչպես նախագահի ինստիտուտի, այնպես էլ՝ անձնապես իր ուսերին։ Իսկ դա Հայաստանի համար ճակատագրական դիրքավորում ունենալու ու նույնպիսի դերակատարում ստանձնելու պատասխանատվություն է։ Նույն՝ ճակատագրի բերումով, Արմեն Սարգսյանը Հայաստանի նորագույն պատմության մեջ մի անգամ հայտնվել է բախտորոշ գործչի կարգավիճակում:

1997 թվականին նրա հիվանդության պատճառով ընդհատվեց Հայաստանի բնականոն ընթացքը ու վարչապետի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի նշանակմամբ սկզբնավորվեց երկրում քրեաօլիգարխիկ համակարգի ձևավորումը։ Տակավին անհայտ է, ինչպիսին կլինեին զարգացումներն այն ժամանակ, եթե Արմեն Սարգսյանը կարողանար շարունակել պաշտոնավարումը ՀՀ վարչապետի պաշտոնում։ Բայց Արմեն Սարգսյանն այդ ընդհատված ընթացքը շարունակելու, Հայաստանն ավելի ամուր ու զարգացած երկիր դարձնելու պատմական հնարավորությունը ստացել է այսօր, Թավշյա հեղափոխությունից հետո իրեն բաժին է ընկել երկիրը զարգացման անխուսափելի ճանապարհով տանելու պատիվն ու պատասխանատվությունը։

Ակնհայտ է, որ Հայաստանի ու հայ ժողովրդի ստացած այս պատմական հնարավորությունը նաև Արմեն Սարգսյանի ձեռքբերումն է, ինչպես որ՝ Արմեն Սարգսյանի կորուստն է լինելու, եթե պետությունն ու հասարակությունը կորցնի այդ շանսը։ Լիահույս եմ, որ Արմեն Սարգսյանը՝ որպես պետական կարևորագույն ինստիտուտը ներկայացնող գործիչ, որպես անհատ գիտակցում է իրեն բաժին հասած պատասխանատվության այս լրջագույն չափաբաժինը, դա պատասխանատվություն է Հայաստանի Հանրապետության, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ու պետության ապագայի առջև։ Եվ եթե իրերը դիտարկում ենք այս լույսի ներքո, ակնհայտ է, որ նախագահի կողմից օրենքը չստորագրելու փաստը սոսկ մի դրվագ է, որը գուցե չհասկացվածության կամ ոչ լիարժեք հասկացվածության պատճառ է դարձել։ Այդ դրվագը սակայն չի կարող ստվերել այն առաքելությունն ու դերակատարումը, որ ՀՀ նախագահն ունի պետության ու հասարակության համար այս կենսական ժամանակահատվածում։ Ժամանակահտված, որը լի է խնդիրներով ու մարտահրավերներով, որոնք հաղթահարելու համար նաև մենք՝ որպես հավաքականություն, պետք է ուժ ու վճռականություն հաղորդենք նախագահին։

Հայաստանին պետք է ուժեղ, սկզբունքային ու վճռական նախագահ, հատկանիշներ, որոնք, վստահ եմ, ամբողջովին բնորոշում են Արմեն Սարգսյանին»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կադիրովի որդին նոր մեդալ է ստացելՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ ՄելիքյանՌոստովում մակական հարձակվել է երեխայի վրաՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցությունԻնչպես կարձագանքի Զելենսկին Կոնստանտինովկայի կորստին. DWՋրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացվածԹրամփը ցուցադրել է իր կերպարը ոսկուց ձուլված՝ ԱՄՆ 4 նախագահների ընկերակցությամբՀունգարիայում կքննարկեն օրենքում փոփոխությունը, որը նախատեսում է նախագահին պաշտոնանկ անելԽոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտիՊեսկովը մեկ բառով պատասխանել է Պուտինի և Թրամփի հնարավոր հեռախոսազրույցի մասին հարցինԱրեգակի վրա ինը ուժեղ բռնկում է եղել ՀՀ ԱԳՆ ուղերձը՝ ԱՄՆ–ին. Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի ԽամենեիինՀայտնի է դարձել Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունների ամսաթիվըՆորվեգացի փորձագետը համաձայնել է Մեդվեդևի գնահատականին Ֆինլանդիայի վերաբերյալՌԴ ՊՆ-ն հայտարարել է Դոնեցկի մարզի ևս մեկ բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինՈւկրաինայի նախկին վարչապետը կանխատեսել է վառելիքային ճգնաժամ Ուկրաինայում և դրա համար մեղադրել Զելենսկուն Չինաստանին մեղադրել են գերմանական արդյունաբերության դիրքերը թուլացնելու մեջՈւկրաինայի նախկին վարչապետը կմասնակցի Պետդումայի ընտրություններինՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե ՀովհաննիսյանՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ ընտրությունների վերաբերյալ որոշումը․ կեցցե՜ ժողովրդավարությունը. ԳալյանԳերմանական ավտոարդյունաբերությունը նվազում է, պաշտպանականը՝ աճում. BZ ՍԴ որոշումը տարբերվում է. ՍԴ-ն հրաժարվեց հաղթահարել իր կազմի լեգիտիմության խնդիրը. ՎարդևանյանՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումըՍտամբուլ–Միներալնիե Վոդի չվերթը տագնապի ազդանշան է տվել և վերադարձել է օդանավակայանԱռնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ ՕրբելյանՍլովակիայում մեկնարկել է հանրաքվեն՝ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցովՍԴ-ն մերժեց յոթ ուժերի հայցը. որ ուժերը կանցնեն խորհրդարանՄեդվեդևը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «անօրինական» է անվանելՈՒՂԻՂ․ Հրապարակվում է ՍԴ որոշումը ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալԼինել դատախազ՝ նշանակում է մասնագիտությունը ծառայեցնել ոչ թե անձնական, այլ հանրային շահինՍահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումըՀուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինիՈՒՂԻՂ․ Հրապարակվում է ՍԴ որոշումը ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալԵմենը Իրանին մեղադրել է իր ինքնիշխանությունը խախտելու մեջԽերսոնի շրջանում Ուկրաինայի հարձակումներից երեխաներ են տուժելԶբոսաշրջիկը բացահայտումներ է արել Մեքսիկայում ատամնաբույժների «մաֆիայի» մասինԶելենսկու նախկին մամուլի քարտուղարը նշել է Ուկրաինայում խաղաղության գլխավոր խոչընդոտը«Դա ԵՄ-ի գինն է». ռուս փորձագետը՝ Հայաստանի արտահանման սահմանափակումների մասինԹրամփը ցուցադրել է ոսկե քանդակ, որտեղ իրեն պատկերել է ԱՄՆ հիմնադիր նախագահների կողքինԴաշնային խորհուրդը հայտնում է Եվրոպայի «կեղծ ախտորոշման» մասինՍահմանադրական դատարանի որոշումը կհրապարակվի այսօրՄեդվեդևը դժվար է համարել Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջնական համաձայնության հասնելու գործընթացըՈւկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրաՖինլանդիան չորս ժամով սահմանափակել է Ֆիննական ծոցում երթևեկությունըԲարեբախտաբար, Փաշինյանը չընկավ այդ ծուղակը. Էստուկյանը՝ Իսրայելի կառավարության որոշման մասին (տեսանյութ)Երևանի քաղաքապետարանը հերքում է Կիևյան կամրջի աշխատանքների դադարեցման մասին լուրերըՈւկրաինան դժգոհել է Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունիցէլեկտրաէներգիայի խափանման պատճառով ընդհատվել է քննության գնահատականների բողոքարկման գործընթացըԿարող է արդյոք Ռուսաստանը միջուկային զենք օգտագործել Ուկրաինայում. ԶԼՄԱրագածոտնի թեմական եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն
Ամենադիտված