Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտի ՀՀ ԱԳՆ ուղերձը՝ ԱՄՆ–ին. Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին ՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե Հովհաննիսյան ՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ ընտրությունների վերաբերյալ որոշումը․ կեցցե՜ ժողովրդավարությունը. Գալյան ՍԴ որոշումը տարբերվում է. ՍԴ-ն հրաժարվեց հաղթահարել իր կազմի լեգիտիմության խնդիրը. Վարդևանյան ՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը Ստամբուլ–Միներալնիե Վոդի չվերթը տագնապի ազդանշան է տվել և վերադարձել է օդանավակայան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՍԴ-ն մերժեց յոթ ուժերի հայցը. որ ուժերը կանցնեն խորհրդարան ՈՒՂԻՂ․ Հրապարակվում է ՍԴ որոշումը ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ Լինել դատախազ՝ նշանակում է մասնագիտությունը ծառայեցնել ոչ թե անձնական, այլ հանրային շահին Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը 

Ես պատրաստ եմ ու բաց ճակատով դիմակայելու եմ այս իշխանության բոլոր անբարո քայլերին. Նաիրա Զոհրաբյան

Բլոգոսֆերա

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես եւ գիտեինք ու սպասում էինք, իշխանությունը հատեց օրենքի եւ բարոյականության բոլոր հնարավոր կարմիր գծերը։ Ես չեմ խոսելու իրենց մասին ու իրենց հետ։ Ես դիմում եմ ձեզ՝ Հայաստանում եւ Սփյուռքում ապրող իմ հայրենակիցներին։
Թույլ մի տվեք, որ իրենց իշխանությունը պահելու համար օգտագործեն ձեր՝ շատ հաճախ այո, արդարացի ցասումն ու ընդվզումը։
Մի՛ հայհոյեք, մի՛ հայհոյեք ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը, մի՛ դարձեք իշխանության ֆեյք, որ ձեզանով պատսպարված՝ շարունակեն հասարակությանը բաժանել յուրայինների եւ օտարների, որ ձեզ սարքած վահան, շարունակեն անտեսել երկրի ահագնացող տնտեսական եւ սոցիալական ճգնաժամը, որ ձեզ սարքելով վահան ու թիրախ, փախնեն կորոնավիրուսի դեմ տապալված պայքարի շատ մոտալուտ պատասխանատվությունից։ Երբ իշխանությունը, չունենալով քաղաքական հակափաստարկներ, սկսում է ընդդիմության հետ խոսել կոմպրոմատների եւ մեր անձնական, մասնավոր օգտահաշիվներն ու հեռախոսազրույցները անթաքույց հրապարակելու գործիքով՝ թքած ունենալով մարդու իրավունքի եւ քաղաքացու անձնական կյանքի անձեռնմխելիության վրա, սա մեկ բան է նշանակում՝ այս իշխանությունը այլեւս պարտված է։
Երբ չունենալով քաղաքական հակափաստարկներ, իշխանությունը, տարբեր ֆեյք ու ֆեյքատիպ օգտատերերի միջոցով փորձում է մեզ սադրանքների ենթարկել, որ հետո դրանք հանրայնացնի, սա մեկ բան է նշանակում՝ այս իշխանությունը արդեն պարտված է։

Սիրելի՛ հայրենակիցներ, թույլ մի՛ տվեք, որ ձեզ դարձնեն գործիք՝ ընդդիմախոսների հետ իրենց անբարո պայքարում։
Երբ ինձ անձնական նամակով ամենալկտի սեռական հայհոյանք է գրում Ստրասբուրգ փախած եւ էնտեղ ապաստան խնդրած մի կին, ով Ստրասբուրգի խանութից օծանելիք էր գողանում ու կես գնով առաջարկում էր հայկական պատվիրակության անդամներին եւ մերժում ստանալով՝ սկսում է հայհոյել, ես այո՛, իրավունք ունեմ նրան ու նրա նմաններին ասելու՝ «դուք մի կտոր լափի համար լքել եք ձեր հայրենիքն ու հիմա էլ էնտեղից եք ապականում Հայաստանը»։
Ես խոնարհվում եմ Հայաստանում եւ Սփյուռքում ապրող իմ բոլոր այն հայրենակիցների առաջ, ովքեր ունենալով տարբեր քաղաքական հայացքներ, երբեք չեն հայհոյել, թշնամանք ու ատելություն չեն գեներացրել։
Մի՛ արեք, պարզապես մի՛ արեք։
Սրանք մտել են մեր ընտանիքները, եղբորը հանել են եղբոր դեմ, որդուն՝ հոր դեմ, հարազատին՝ հարազատի դեմ, սրանք ոտնահարել են մարդու հնարավոր բոլոր իրավունքներն ու սրանք պատասխան են տալու։
Ջուր մի՛ լցրեք ատելության ու թշնամանքի սրանց ջրաղացին, որի միակ նպատակը երկրի խայտառակ ձախողումներից ուշադրությունը շեղելու համար քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելն է։
Սրանք շատ լուրջ հանցագործություններ են, որոնց համար շատ մոտ ապագայում բոլոր դերակատարներն ու հիմնական կազմակերպիչը պատասխան են տալու։ Մերժե՛ք ատելությունն ու թշնամանքը, մերժե՛ք հայհոյանքն ու հասարակությունը պատառկելու սրանց բոլոր քայլերը։ Մենք իսկապես հայրենիք ենք կորցում։
Դրա համար շատ բան պետք չէ՝ պետք է ընդամենը չհայհոյել ու ատելություն չսփռել։
Դուք կարող եք չսիրել ինձ, կարող եք չսիրել իմ կուսակցությունը, կարող եք անգամ ատել ինձ կամ որեւէ այլ գործչի, բայց դուք իրավունք չունեք հայհոյելու ինձ ու իմ երեխային, դուք իրավունք չունեք հայհոյելու ընդդիմության կամ իշխանության որեւէ ներկայացուցչի, որովհետեւ հայհոյանքը արդեն ամենամեծ պարտությունն է։ Հայհոյանքը դա պարտվածի ու ոչնչության զենքն է։ Ողորմելի զենքը՝ ի սկզբանե դատապարտված պատերազմում։
Մի՛ համաձայնեք ինձ հետ, մի՛ համաձայնեք իմ գործընկերների, կամ ընդդիմադիր մյուս գործիչների հետ, բայց մի՛ հայհոյեք, ատելություն ու թշնամանք մի՛ տարածեք, որովհետեւ էդպես պարտվում եք դուք ու էդպես պարտվում ենք բոլորս։

Ես պատրաստ եմ ու բաց ճակատով դիմակայելու եմ այս իշխանության բոլոր անբարո քայլերին, որ դեռ լինելու են։ Ինձ լռեցնել հնարավոր չէ։
Բայց նաեւ, երբ օրը գա, ես պաշտպանելու եմ եւ չեմ թողնելու, որ սրանց հետ հաշվեհարդար տեսնեն, շատ դաժան հաշվեհարդար բոլոր նրանք, ում ընտանիք սրանք մտել են։
Այո՛, չեմ թողնելու, որովհետեւ մենք բոլորս պիտի գնանք բացառապես իրավական ճանապարհով ու մենք բոլորս ենք ներկա լինելու սրանց Նյուրենբերգին։

Առողջ եղեք ու միշտ ժպտացեք»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտիՊեսկովը մեկ բառով պատասխանել է Պուտինի և Թրամփի հնարավոր հեռախոսազրույցի մասին հարցինԱրեգակի վրա ինը ուժեղ բռնկում է եղել ՀՀ ԱԳՆ ուղերձը՝ ԱՄՆ–ին. Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի ԽամենեիինՀայտնի է դարձել Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունների ամսաթիվըՆորվեգացի փորձագետը համաձայնել է Մեդվեդևի գնահատականին Ֆինլանդիայի վերաբերյալՌԴ ՊՆ-ն հայտարարել է Դոնեցկի մարզի ևս մեկ բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինՈւկրաինայի նախկին վարչապետը կանխատեսել է վառելիքային ճգնաժամ Ուկրաինայում և դրա համար մեղադրել Զելենսկուն Չինաստանին մեղադրել են գերմանական արդյունաբերության դիրքերը թուլացնելու մեջՈւկրաինայի նախկին վարչապետը կմասնակցի Պետդումայի ընտրություններինՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե ՀովհաննիսյանՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ ընտրությունների վերաբերյալ որոշումը․ կեցցե՜ ժողովրդավարությունը. ԳալյանԳերմանական ավտոարդյունաբերությունը նվազում է, պաշտպանականը՝ աճում. BZ ՍԴ որոշումը տարբերվում է. ՍԴ-ն հրաժարվեց հաղթահարել իր կազմի լեգիտիմության խնդիրը. ՎարդևանյանՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումըՍտամբուլ–Միներալնիե Վոդի չվերթը տագնապի ազդանշան է տվել և վերադարձել է օդանավակայանԱռնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ ՕրբելյանՍլովակիայում մեկնարկել է հանրաքվեն՝ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցովՍԴ-ն մերժեց յոթ ուժերի հայցը. որ ուժերը կանցնեն խորհրդարանՄեդվեդևը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «անօրինական» է անվանելՈՒՂԻՂ․ Հրապարակվում է ՍԴ որոշումը ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալԼինել դատախազ՝ նշանակում է մասնագիտությունը ծառայեցնել ոչ թե անձնական, այլ հանրային շահինՍահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումըՀուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինիՈՒՂԻՂ․ Հրապարակվում է ՍԴ որոշումը ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալԵմենը Իրանին մեղադրել է իր ինքնիշխանությունը խախտելու մեջԽերսոնի շրջանում Ուկրաինայի հարձակումներից երեխաներ են տուժելԶբոսաշրջիկը բացահայտումներ է արել Մեքսիկայում ատամնաբույժների «մաֆիայի» մասինԶելենսկու նախկին մամուլի քարտուղարը նշել է Ուկրաինայում խաղաղության գլխավոր խոչընդոտը«Դա ԵՄ-ի գինն է». ռուս փորձագետը՝ Հայաստանի արտահանման սահմանափակումների մասինԹրամփը ցուցադրել է ոսկե քանդակ, որտեղ իրեն պատկերել է ԱՄՆ հիմնադիր նախագահների կողքինԴաշնային խորհուրդը հայտնում է Եվրոպայի «կեղծ ախտորոշման» մասինՍահմանադրական դատարանի որոշումը կհրապարակվի այսօրՄեդվեդևը դժվար է համարել Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջնական համաձայնության հասնելու գործընթացըՈւկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրաՖինլանդիան չորս ժամով սահմանափակել է Ֆիննական ծոցում երթևեկությունըԲարեբախտաբար, Փաշինյանը չընկավ այդ ծուղակը. Էստուկյանը՝ Իսրայելի կառավարության որոշման մասին (տեսանյութ)Երևանի քաղաքապետարանը հերքում է Կիևյան կամրջի աշխատանքների դադարեցման մասին լուրերըՈւկրաինան դժգոհել է Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունիցէլեկտրաէներգիայի խափանման պատճառով ընդհատվել է քննության գնահատականների բողոքարկման գործընթացըԿարող է արդյոք Ռուսաստանը միջուկային զենք օգտագործել Ուկրաինայում. ԶԼՄԱրագածոտնի թեմական եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվենԿտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետներըՊուտինը զարմացրել է Արևմուտքին իր որոշմամբԳերմանիայում ապաստան խնդրողների թիվը կտրուկ նվազել էԱմերիկահայ ըմբիշը չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը Բեգլովը հայտնել է Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալի վրա ԱԹՍ-ների հարձակման մասինԵրևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ Պարգևատրումներ՝ ԱԺ–ում. ԱՄՆ–ն Իրանին «մեկ շաբաթ արձակուրդ» է տվել (տեսանյութ)
Ամենադիտված