Սահմանադրական դատարանի որոշումը կհրապարակվի այսօր Բարեբախտաբար, Փաշինյանը չընկավ այդ ծուղակը. Էստուկյանը՝ Իսրայելի կառավարության որոշման մասին (տեսանյութ) Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ Պարգևատրումներ՝ ԱԺ–ում. ԱՄՆ–ն Իրանին «մեկ շաբաթ արձակուրդ» է տվել (տեսանյութ) Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ է. ՊՆ-ում վհուկների որս է սկսվել (տեսանյութ) Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը ՀՀ-ն ու ԱՄՆ-ն միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլ նաև երկարամյա բարեկամությամբ․ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Իրանի նախագահ Թեհրանում սկսվել է Իրանի գերագույն առաջնորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունը Սպիտակ հաց․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս սահմանափակել դրա օգտագործումը Խնձորի գաղտնի ուժը․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս չանտեսել այն Անքնություն․ երբ քնի պակասը դառնում է առողջական լուրջ խնդիր 

Փաշինյանական ռեժիմի գոյության ամեն օրը սպառնալիք է Հայաստանի ու Արցախի ֆիզիկական անվտանգությանը. Միհրան Հակոբյան

Բլոգոսֆերա

Քաղաքագետ Միհրան Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Բաց խոսելու ժամանակն է: Հարավային Կովկասում ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը Հայաստանի ու Արցախի ֆիզիկական անվտանգության միակ, կրկնում եմ` միակ երաշխիքն է: Այլընտրանքը թուրքերի մուտքն է տարածաշրջան` այստեղից բխող բոլոր հետևանքներով: Միայն բացարձակ ապուշը չի հասկանում, որ տարածաշրջանում ռուսական ներկայության այլընտրանքը թուրքական ներկայությունն է` նոր հայոց ցեղասպանության երաշխավորված հեռանկարով: Որովհետև թուրքական ստրատեգիական ծրագրերի մեջ Հայաստանը ոչ ավել է, քան 1918թ.-ի Բաթումի պայմանագրով նախատեսվածը` 10.000 ք/կմ` առանց Արցախի ու Զանգեզուրի: Սա էլ նրա համար, որ թուրքերին չմեղադրեն, թե աշխարհի քաղաքական քարտեզից վերացրել են Հայաստանը: Մի քաղաք-պետության չափ տարածք` աշխարհի աչքերում պարզերես լինելու համար: Ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը չի նշանակում, որ ինչ արվում է, հայերի «սիրուն աչքերի համար է արվում»: Ոչ, ռուսներն ունեն իրենց շահերը: Եվ ինչքան իրենք են մեզ այստեղ պետք, այդքան էլ մենք ենք իրենց այստեղ պետք:

Երբ խոսքը պետության և ազգի ճակատագրի մասին է, առնվազն շանտղություն է «փաստարկներ» բերելը, թե սա կամ նա խաղում է ժողովրդի հույզերի և վախերի հետ ու ցեղասպանությամբ է վախեցնում: Ընդամենը 100 տարի առաջ բնաջնջված ու հայրենազրկված ժողովուրդն իրավունք չունի իր բախտը հանձնել արտասահմանյան գործակալական ցանցի ձեռքը, որոնց միակ նպատակը իրենց տերերի աշխարհաքաղաքական շահերը սպասարկելն է: Իսկ այդ շահերը անզեն աչքերով էլ տեսանելի են` Ռուսաստանի հեռացում տարածաշրջանից: Իսկ թե դրանից հետո ինչ կլինի հայերի հետ, Քիպլինգի ասած «Մեծ խաղի» խաղադրույքների համատեքստում էական չէ, կարևորը` ռուսները չլինեն այս տարածաշրջանում, որպեսզի միջինասիական էներգոռեսուրսները Արևմուտք հոսեն այն պետություն-կորպորացիաների խողովակներով, որոնք ուզում են ռուսներին տարածաշրջանից դուրս մղել: Ու իրենք չեն պատրաստվում զորախմբով տարածաշրջան մտնել, իրենք տարածաշրջանը «հավատարմագրային կառավարման են հանձնելու» Թուրքիային: Սա է աշխարհաքաղաքական խաղի տրամաբանությունը, սա է ողջ ճշմարտությունը: Եվ այս գործի վրա միլիոնավոր դոլարներ է ծախսվել ու ծախսվում: Այդ փողերով կոնկրետ մարդկանց շրջանակ է աճեցվել ու դաստիարակվել ու հիմա դրանք վխտում են կառավարության ու պառլամենտի կաբինետներում:

Որպեսզի վտանգի աստիճանն ավելի հասկանալի լինի, պետք է ուշադրություն դարձնել մեկ շատ կարևոր հանգանքի վրա` Հարավային Կովկասում ավելի շատ ադրբեջանցի է ապրում, քան հայ և վրացի միասին վերցրած: Պատկերացնու՞մ եք` ի՞նչ է լինելու մեր վիճակը, երբ տարածաշրջանում աշխարհաքաղաքական դոմինանտ օպերատոր լինի Թուրքիան` բնականաբար ենթաօպերատորի գործառույթները հանձնելով Ադրբեջանին: Առաջինը մենք ենք գնալու «կոմբայնի բերան», իսկ վրացիները կմնան «դեսերտի համար»: Եվ բավական է արդեն ճռճռան բառեր օգտագործել ու ինքիշխանություն հասկացությունը բառի բուն իմաստով չարաշահել: Եթե ունես թշնամական Թուրքիա, որի սահմանը պահելու համար չունես ոչ ռազմական, ոչ էլ տնտեսական համադրելի պոտենցիալ ու այդ գործը քո փոխարեն պետք է անի համադրելի ռազմական պոտենցիալ ունեցող քեզ դաշնակից ինչ-որ մեկը, ապա ինքնիշխանությունը բացարձականացնելն ուղղակի ծիծաղելի է: Ինքնիշխա՞ն ես, ինքնիշխանությունդ պատեհ-անպատեհ առիթով սրա-նրա աչքն ես մտցնու՞մ, ուրեմն գնա ու ինքդ ֆիզիկական անվտանգությունդ ապահովիր աշխարհի ամենագիշատիչ պետություններից մեկից` Թուրքիայից:

Ու չի կարելի մարդկանց ականջներին լափշա կախել` ասելով, թե «իսկ ո՞վ է ասում, որ Թուրքիան պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա»: Իսկ ո՞վ կամ ինչը՞ խանգարեց, որ Թուրքիան, թքած ունենալով միջազգային իրավունքի վրա, ներխուժի Կիպրոս, ներխուժի Իրաք, ներխուժի Սիրիա, հիմա արդեն Լիբիա: Իսկ գիտե՞ք, թե տարեկան թուրքական ռազմական ավիացիան քանի անգամ ու ինչ ծավալի մարտական բեռով է խախտում ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի օդային սահմանները: Իսկ մեր օդային սահմաններն ինչու՞ չեն խախտում: Միայն չասեք, թե Հայաստանի ինքնիշխանությունն են հարգում կամ ասենք` հայկական ավիացիայից ու ՀՕՊ համակարգերից են վախենում: Չեն խախտում, որովեհտև մեր երկրում ռուսական ռազմական խմբավորում է կանգնած: Ցավոք, Հայաստանի ներկայիս ռեժիմն իր բնույթով հակառուս է: Այս մարդկանց տարիներով ռուսաֆոբիայով են ծրագրավորել, և իրենք չեն կարող ու չեն հրաժարվելու ռուսաֆոբիայի ծրագրային «սոֆթից»: Ու թեկուզ վախենում են, թեկուզ վախվորած քայլերով են «առաջ գնում», բայց ակնհայտ է` հակառուսականության միջավայրից պետական ապարատ տեղափոխվածները խնդիր ունեն լուծելու ու քայլ առ քայլ արժեզրկում են հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը:

ՀԱՊԿ վարկաբեկումից մինչև արտասահմանյան գործակալներով պետական ապարատը ողողել ու ռուսական զենքի բառիգությամբ զբաղվել, ամենակեղտոտ կոնվենցիաները վավերացնելու պատրաստակամությունից ու ռուսական ձեռնարկությունների վրա հարկային մարմիններով գրոհից մինչև 102-րդ ռազմաբազայի վերացման քննարկում... սրանք այն ձնծաղիկներն են, որ այս ռեժիմն արել է: Ու քանի դեռ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի ռեժիմին չեն վստահում, ամեն բան միայն դեպի վատն է գնալու: Իսկ չեն վստահում, որովհետև անվստահելի է մարդը, ով ռուս պաշտոնյաների առաջ հրապարակավ «բալալայկա է նվագում», բայց իշխանության գալուց առաջ 2016-ի ապրիլյան պատերազմի համար պաշտոնական Մոսկվային էր մեղադրում, իշխանության գալուց առաջ տարիներով «արածում էր» սոռոսական անդաստաններում, իշխանության գալուց մեկ ամիս առաջ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս էր հանում, իշխանության գալուց անմիջապես հետո վարկաբեկեց ՀԱՊԿ-ը, իշխանության գալուց հետո հարկային տեռոր սկսեց ռուսական ձեռնարկությունների դեմ, իշխանության գալուց հետո քոքված ռուսաֆոբների բանդային պետական ապարատում տեղավորեց...

Ձեր վրա վերցրեք, Դուք կվստահեի՞ք Նիկոլ Փաշինյանի ռեժիմին, խոսքերի՞ն կհավատայիք, թե՞ գործերին: Հետևությունը մեկն է. այս ռեժիմի օրոք հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքն օրեցօր դեպի զրոյական վիճակի է ձգտելու` տարածաշրջանի դռները բացելով Թուրքիայի առաջ` հայոց նոր ցեղասպանության երաշխավորված հեռանկարով: Ուստի օր առաջ Նիկոլ Փաշինյանին իր գործակալան բանդայով հանդերձ պատմության գիրկն ուղարկել է պետք, օր առաջ այս ռեժիմը դեմոնտաժ անել է պետք: Ամեն օրը վնաս է, ամեն օրը ֆիզիկական անվտանգության խնդիր է առաջացնում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սահմանադրական դատարանի որոշումը կհրապարակվի այսօրՄեդվեդևը դժվար է համարել Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջնական համաձայնության հասնելու գործընթացըՈւկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրաՖինլանդիան չորս ժամով սահմանափակել է Ֆիննական ծոցում երթևեկությունըԲարեբախտաբար, Փաշինյանը չընկավ այդ ծուղակը. Էստուկյանը՝ Իսրայելի կառավարության որոշման մասին (տեսանյութ)Երևանի քաղաքապետարանը հերքում է Կիևյան կամրջի աշխատանքների դադարեցման մասին լուրերըՈւկրաինան դժգոհել է Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունիցէլեկտրաէներգիայի խափանման պատճառով ընդհատվել է քննության գնահատականների բողոքարկման գործընթացըԿարող է արդյոք Ռուսաստանը միջուկային զենք օգտագործել Ուկրաինայում. ԶԼՄԱրագածոտնի թեմական եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվենԿտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետներըՊուտինը զարմացրել է Արևմուտքին իր որոշմամբԳերմանիայում ապաստան խնդրողների թիվը կտրուկ նվազել էԱմերիկահայ ըմբիշը չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը Բեգլովը հայտնել է Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալի վրա ԱԹՍ-ների հարձակման մասինԵրևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ Պարգևատրումներ՝ ԱԺ–ում. ԱՄՆ–ն Իրանին «մեկ շաբաթ արձակուրդ» է տվել (տեսանյութ)Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովԲացառիկ տեղեկություն ասեմ, անգամ չեք պատկերացնի՝ ինչի մասին է խոսքը (տեսանյութ)Երկրի վրա սկսվել է տարվա երկրորդ հզոր մագնիսական փոթորիկըՎրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվելՍոբյանինը հայտնել է, որ Մոսկվայի ուղղությամբ արձակված 200 ԱԹՍ է խոցվելՏուսկը հայտարարել է, որ Լեհաստանը կվերանայի Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալներըԻրանը, ՌԴ-ն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրելՈվքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն էԲրյանսկում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է խաղաղ բնակիչԳերմանիայի նախկին ԱԳ նախարարը չի բացառել ԱՄՆ-ի դուրս գալը ՆԱՏՕ-ից Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ է. ՊՆ-ում վհուկների որս է սկսվել (տեսանյութ)Երևանի Կապույտ մզկիթում կանցկացվի հիշատակի միջոցառում՝ նվիրված Ալի Խամենեիին Ո՞րն է մեր պարտության պատճառը․ մինչև ՍԴ որոշումը լինի, զրուցենք հայ ժողովրդի մասին. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա Հութիները հայտարարել են, որ ԱՄՆ-Իրան համաձայնագրից հետո Եմենում խաղաղություն չեն ակնկալումԱՄՆ տասնյակ քաղաքներ հետաձգել են Անկախության օրվա միջոցառումները շոգի պատճառովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ինՊուտինը շնորհավորել է Թրամփին Միացյալ Նահանգների 250-ամյակի կապակցությամբՆԳՆ-ում կքննարկեն հայրենական ռազմարդյունաբերական լուծումների կիրառումըԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքըՎենեսուելայի երկրաշարժից հետո Ցունամի անունով շունը օգնել է փրկել 26 մարդուԳրոսսին հայտնել է, թե ինչից է կախված ԱԷՄԳ-ի մուտքը իրանական օբյեկտներԱյսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և կառուցում են առևտրային հարաբերություններ․ ԱլիևԱյսօր մենք տոնում ենք ԱՄՆ անկախության հռչակագրի ընդունման 250-ամյա հոբելյանը․ դեսպանատունՉինաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները Իրանի հետԱվտովթար՝ Լոռու մարզում․ Ստեփանավան քաղաքի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն Թրամփը խոստացել է Միացյալ Նահանգները դարձնել ավելի մեծ և ուժեղԻրանը ցուցադրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված պալատը, որը վնասվել է ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքովՀՀ-ն ու ԱՄՆ-ն միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլ նաև երկարամյա բարեկամությամբ․ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում
Ամենադիտված