Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ է. ՊՆ-ում վհուկների որս է սկսվել (տեսանյութ) Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը ՀՀ-ն ու ԱՄՆ-ն միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլ նաև երկարամյա բարեկամությամբ․ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Իրանի նախագահ Թեհրանում սկսվել է Իրանի գերագույն առաջնորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունը Սպիտակ հաց․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս սահմանափակել դրա օգտագործումը Խնձորի գաղտնի ուժը․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս չանտեսել այն Անքնություն․ երբ քնի պակասը դառնում է առողջական լուրջ խնդիր Բղավել երեխաների վրա․ դաստիարակության արդյունավետ մեթո՞դ, թե՞ սխալ մոտեցում Թեհրան մեկնելուց առաջ․ 10 կարևոր բան, որ պետք է իմանա յուրաքանչյուր զբոսաշրջիկ Իրականում ի՞նչ է թաքնված շագանակագույն աչքերի տակ. հետաքրքիր փաստ, որի մասին քչերը գիտեն Մի քանի վայրկյան և վերջ․ ինչպես է կայծակը խլում մարդկային կյանքեր 

Հայաստանին վերաբերում են երրորդ երկրի պես, որտեղ չկա հասարակություն, որ ունենա պետության զգացում. Արման Սաղաթելյան

Բլոգոսֆերա

Միակ պետությունը, որ չի հասկացել իր շահը, Հայաստանն է: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, իր ֆեյսբուքյան էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՍԴ շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ ՄԻԵԴ-ի արձագանքներին, դեսպանատների լռությանը և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների արձագանքին։

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Հրաժեշտ պատրանքներին կամ արևմտամետները՝ կոգնիտիվ դիսոնանսում։

ՄԻԵԴ-ի արձագանքները, դեսպանատների լռությունը, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կուրությունը տարակուսանք են առաջացրել հայաստանյան շատ կոնկրետ սոցիալական խավի մոտ. այն մարդկանց, որոնք կրթվել են Արևմուտքում, ծանոթացել և որդեգրել արևմտյան արժեքները ու հավատացել, որ դրանք հնարավոր չէ սակարկել, առավել ևս երկակի կիրառել։ Ու հիմա շվարած ու շփոթված հայտնվել են կոգնիտիվ դիսոնանսում։ Ես նրանց հասկանում եմ ու նաև կարեկցում, որովհետև այն, ինչի միջով նրանք անցնում են, շատ ցավոտ է. այդ ծանր փուլի ժամանակ է, որ նրանք հրաժեշտ են տալիս իրենց պատրանքներին։ Պատրանք, որին հավատացել են անկեղծորեն և որն այսօր իր ամբողջ ցինիզմով սթափության ապտակ է հասցնում։

Իսկ ճշմարտությունն իսկապես դառն է. Արևմուտքն այլևս արժեքային համակարգի կրողը կամ առաջամարտիկը չէ, իսկ բոլորիս հայտնի արևմտյան արժեքները գործուն են միայն քաղաքականությունից դուրս։ Արևմուտքն ապացուցեց, որ արևմտյան արժեքները կարող են ստորադասվել ռեալ-պոլիտիկին։ Եվ այն, ինչ այսօր Հայաստանում է տեղի ունենում, հենց դա է։ Ի վերջո, պետք է հասկանալ` բոլոր պետություններն ունեն իրենց շահերը և միակ պետությունը, որ չի հասկացել իր շահը, Հայաստանն է։ Այդ պատճառով էլ Հայաստանին վերաբերում են երրորդ երկրի պես, որտեղ չկա հասարակություն, որ ունենա պետության զգացում, հիշողություն, պատմություն։ Եվ որտեղ կարելի է առանց ամոթի, խղճի խայթի ու հետևանքների կիրառել երկակի չափանիշներ։ Մի իշխանությանը «խեղճացնել» այդ արժեքների ոտնահարումով, մյուսին՝ այդ նույն ոտնահարումը ներկայացնել որպես բարեփոխում։ Որովհետև ո՞վ է դատավորը ռեալ-պոլիտիկին, երբ նպատակն արդարացնում է միջոցը։ Ու այո, պետք է լռել, երբ դատարանները շրջափակում են, մամուլին ճնշում են, հետապնդում են ընդդիմադիրներին։ Որովհետև ամեն ինչ իր գինն ունի։ Եվ եթե պետք է խամաճիկ իշխանություն, որը կատարում է քո բոլոր պահանջները, ապա պետք է աչք փակել ու չնկատել նրան «չարաճճիությունները»։ Եվ հենց դա է կոչվում իրական քաղաքականություն, որն, ի դեպ, նոր չէ ու ունի առնվազն 100 տարվա պատմություն, ուղղակի ստացվել է այնպես, որ մենք ենք առաջին անգամ զգում մեր վրա։

Եվ վերջում, որքան Արևմտյան քաղաքականությունն է հեռու արևմտյան արժեքներից, կրկնակի հեռու են այդ բոլոր արժեքները քարոզող առանձին հիմնադրամները։ Այդ գլոբալ ցանցային մոնստրները որևէ աղերս չունեն ժողովրդավարության և արևմտյան արժեքների հետ։ Այն գլոբալ ուժ է, որ խժռում է պետությունները և դարձնում խամաճիկ՝ իրեց ռեգիոնալ նպատակների համար։ Ու եթե դուք, պատահմամբ կամ միամտաբար, նոր եք հայտնագործել այս կամ այն հայտնի հիմնադրամի վտանգավոր դրսևորումները, դա ամենևին չի նշանակում, որ այն երբևէ եղել է ավելի բարեկամական։

Հրաժեշտ տվեք Ձեր պատրանքներին, եթե նույնիսկ այն ցավոտ է։

Ճշմարտությունն ազատագրում է՝ առաջին հերթին Ձեզ, ու Ձեր միջոցով նաև երկիրը»։

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը, ՌԴ-ն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրելՈվքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն էԲրյանսկում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է խաղաղ բնակիչԳերմանիայի նախկին ԱԳ նախարարը չի բացառել ԱՄՆ-ի դուրս գալը ՆԱՏՕ-ից Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ է. ՊՆ-ում վհուկների որս է սկսվել (տեսանյութ)Երևանի Կապույտ մզկիթում կանցկացվի հիշատակի միջոցառում՝ նվիրված Ալի Խամենեիին Ո՞րն է մեր պարտության պատճառը․ մինչև ՍԴ որոշումը լինի, զրուցենք հայ ժողովրդի մասին. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա Հութիները հայտարարել են, որ ԱՄՆ-Իրան համաձայնագրից հետո Եմենում խաղաղություն չեն ակնկալումԱՄՆ տասնյակ քաղաքներ հետաձգել են Անկախության օրվա միջոցառումները շոգի պատճառովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ինՊուտինը շնորհավորել է Թրամփին Միացյալ Նահանգների 250-ամյակի կապակցությամբՆԳՆ-ում կքննարկեն հայրենական ռազմարդյունաբերական լուծումների կիրառումըԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքըՎենեսուելայի երկրաշարժից հետո Ցունամի անունով շունը օգնել է փրկել 26 մարդուԳրոսսին հայտնել է, թե ինչից է կախված ԱԷՄԳ-ի մուտքը իրանական օբյեկտներԱյսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և կառուցում են առևտրային հարաբերություններ․ ԱլիևԱյսօր մենք տոնում ենք ԱՄՆ անկախության հռչակագրի ընդունման 250-ամյա հոբելյանը․ դեսպանատունՉինաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները Իրանի հետԱվտովթար՝ Լոռու մարզում․ Ստեփանավան քաղաքի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն Թրամփը խոստացել է Միացյալ Նահանգները դարձնել ավելի մեծ և ուժեղԻրանը ցուցադրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված պալատը, որը վնասվել է ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքովՀՀ-ն ու ԱՄՆ-ն միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլ նաև երկարամյա բարեկամությամբ․ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և ԳեղարքունիքումՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներԻրանում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի աջակցություն իշխանությունների Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտՓաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. ԱբրահամյանԹրամփ. ԱՄՆ-ը երբեք կոմունիստական ​​երկիր չի լինիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Լարսը բաց էԴոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ ՄկրտչյանԹեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Իրանի նախագահԹրամփ. ԱՄՆ-ը Խամենեիի հուղարկավորության պատճառով Իրանին բանակցություններում մեկշաբաթյա ընդմիջում է տվելԹեհրանում սկսվել է Իրանի գերագույն առաջնորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունը«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ էՄոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»ՊՆ-ում վհուկների որս է սկսվել․ «Հրապարակ»Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում․ «Փաստ»Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ»Սպիտակ հաց․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս սահմանափակել դրա օգտագործումըԽնձորի գաղտնի ուժը․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս չանտեսել այնԱնքնություն․ երբ քնի պակասը դառնում է առողջական լուրջ խնդիրԲղավել երեխաների վրա․ դաստիարակության արդյունավետ մեթո՞դ, թե՞ սխալ մոտեցումԹեհրան մեկնելուց առաջ․ 10 կարևոր բան, որ պետք է իմանա յուրաքանչյուր զբոսաշրջիկԻրականում ի՞նչ է թաքնված շագանակագույն աչքերի տակ. հետաքրքիր փաստ, որի մասին քչերը գիտենՄի քանի վայրկյան և վերջ․ ինչպես է կայծակը խլում մարդկային կյանքերՌուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են Կոնստանտինովկան
Ամենադիտված