Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

Դիրքորոշումս հրապարակավ ազատ արտահայտելու համար ինձ տեղեկացրին, թե այսպես ենք քո հանդեպ վարվում, որ հեռանաս. Թևան Պողոսյան

Բլոգոսֆերա

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Մոտ մեկ ամիս առաջ մի հետաքրքիր իրավիճակում էի։ Ուրեմն կարծիքս ու դիրքորոշումս հրապարակավ ազատ արտահայտելու համար մի դաշտից ինձ տեղեկացրին, թե այսպես ենք քո հանդեպ վարվում, որ հեռանաս: Այդպես լավ լինի։ Հանգիստ փորձեցի բաց բացատրել, հուսով եմ` հասկացվել եմ։ Ու շնորհակալ եմ, որ գոնե ուղիղ ասեցին` հենց ինձ։

Մոտ երկու շաբաթ առաջ էլ արդեն այլ դաշտից նույն բանի համար նույնն ասեցին։ Ամիսներ առաջ էլ այս դաշտում էի «բացատրվել», ցավոք, մինչև վերջ փաստորեն չէի ընկալվել, քանի որ կրկնեցին, այս մի դեպքում միջնորդված` այն էլ միջազգային կազմակերպության միջոցով: Նժարի մյուս կողմում շատ հարազատ մարդիկ էին` հեռացա: Հուսամ` հիմա լավ կլինի։

Հիմա մտածում եմ` ստացվում է, որ մարդկանց փաստարված խոսքը ստիպում է ոչ թե մեկ անգամ էլ վերաիմաստավորել իրենց արարքները, այլ դրդում է ճանապարհներ գտնել զրկելու խոսք հնչեցնողին մի բանից, որը նույնիսկ իրենք չեն տրամադրել։

Հա, երբ ասում եմ հեռացա, այլ բան չմտածեք, ես Հայաստանից (ՀՀ ու ԱՀ) չեմ հեռանում, ՄԶՄԿ-ից չեմ հեռանում, այլ հասարակական աշխատանքներից չեմ հեռանում։ Ես Թևանն եմ, Թևան Պողոսյանը, Ժիրայր Պողոսյանի տղան, որն այլ դաստիրակություն է ստացել ու չի փախնում երբեք, առավել ևս` իր արժեքային դաշտից։ Պարզապես ընդունում եմ, որ միգուցե ոչ բոլորին եմ կարողանում ճիշտ բացատրել, որ իմ ազատությունը, իմ միտքն ու իմ խոսքը չի պայմանավորվում իմ զբաղեցրած հանրային դիրքով, այլ միայն իմ մտածելակերպով, հարգանքով բոլորի սկզբունքների ու տեսակետների հանդեպ և մարդկային ջերմությամբ առ այն, որ շրջապատում բոլորը հաջողության հասնեն։ Ես հարգում եմ կողքինիս, քանի որ ցանկանում եմ, որ նա էլ հարգի իմ սկզբունքներն ու տեսակետը։

Հարցս մնաց օդում կախված։ Ուեմն ի՞նչն է, որ պակասում է, որպեսզի հարաբերվելու վարքագիծն այսպես չընթանա: Մեկ շաբաթ մտորելով, մեր արժեքների դեմ այս վերջին երկու օրերին կատավողին հետևելով՝ ինձ թվում է գտա պատասխանը: Սերը։ Սերը, որի հիմքում ընկած են մեր հավատքը, մեր արժեքներն ու մեր ինքնությունը։

Ինձ համար այլևս զարմանալի չէ, թե ինչու է այսպիսի արշավ սկսվել հայ, հայկական, հայաստանյան հասկացությունների դրսևորումների հանդեպ։ Մենք մերը երբեք չենք սիրում` սկսած բրենդերից մինչ իշխանություն, անցած պատմությունից մինչ սեփական ձեռքերով կերտած հաղթանակներ։ Արտասահմանցիների ցանկությունները հաճախ ավելին են, քան մեր սեփական շահերը։ Այլոց հերոսներն ավելին են, քան մերը։ Միջազգային կազմակերպությունների նպատակներն ավելին են, քան դրկից հայաստանցու լավ լինելը։ Նույնիսկ սեփական ընդդիմադիրն ավելի մեծ զրկանքների է արժանանում, քան այլ երկրների ընդդիմադիրները, որոնք մեծ հաշվով թքած ունեն մեզ վրա։ Հասկանում եմ, որ կհակադարձվի` բա թալանը, բա կոռուպցիան, բա... Նույնիսկ այս հարցում, այլոց թալանին դիմանում ենք, այլոց կոռուպցիան հանդուրժում ենք... դե մենակ չասեք, որ այդպես չի. այլ պարագայում այսքան արտագաղթ չէր լինի` այն էլ այնպիսի երկրներ, որտեղ այս հարցում հաստատ մեզանից լավը չեն։ Մի տեսակ տեր չենք ցանկանում լինել մերինին։

Սեր եմ մաղթում բոլորիս։ Իրար մի ասեք հեռացիր, իրար ասեք մնացեք և միացեք։ Համաճարակն էլ կհաղթահարենք ավելի հեշտ, եթե իրար հանդեպ սիրով լցված լինենք։ Իրար ցավ զգանք։ Սիրենք մեր հաղթանակները, սիրենք մեր հավատքը, սիրենք մեր արժեքները, սիրենք մեր մեջ հայկական ինքնությունը, սիրենք մեր Հայրենիքը։
Հպարտ լինենք, որ հայ եք, ՀՀ կամ ԱՀ քաղաքացիներ, Հայաստանի հայկական տերը։

Հ.Գ. Ես չունեմ քաղաքական նախասիրություն ներկա քաղաքական ներկապնակում։ Անկուսակցական եմ եղել ու կամ ու միակ «կուսակցությունս» էլ իմ գաղափարակից ՄԶՄԿ թիմն է։ Այո, ես Թևանն եմ, Թևան Պողոսյանը, Ժիրայր Պողոսյանի տղան, ով այլ դաստիարակություն է ստացել ու չի փախնում երբեք, ինչպես նաև չի փոխում իր արժեքային դաշտը։ Միանգամից ասեմ` հիասթափված չեմ, ամեն ինչ շատ լավ հասկանում ու հանգիստ ընկալում եմ, նաև հիասթափված չեմ, քանի որ ՄԶՄԿ-ում հիասթավել պարզապես չի լինում։

Հ.Գ.Գ. Այո, քվիարկել եմ «Իմ քայլի» համար` լի հույսերով, փոփոխությունների համար։ Բայց չեմ ասել, որ իմ պատկերացրածը չեմ արտահայտելու կամ ասելու։ Իսկ ասելու արժեքը երկու բանի մեջ եմ միշտ տեսել։ Ասել` աչքերի մեջ նայելով, ու լինել ազնիվ ինքդ քո արժեքների ու ապագայի հանդեպ։ Իսկ գործել` ապագա ստեղծելով։ Սոկրատեսը խոսք ունի՝ փոփոխությունների գաղտնիքը նորը ստեղծելու վրա կենտրոնանալու, ոչ թե հնի հետ կռվելու մեջ է։

Հ.Գ.Գ.Գ. Ու իմ ասած դուխով»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված