Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Իրանի նախագահ Սպիտակ հաց․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս սահմանափակել դրա օգտագործումը Խնձորի գաղտնի ուժը․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս չանտեսել այն Անքնություն․ երբ քնի պակասը դառնում է առողջական լուրջ խնդիր Բղավել երեխաների վրա․ դաստիարակության արդյունավետ մեթո՞դ, թե՞ սխալ մոտեցում Թեհրան մեկնելուց առաջ․ 10 կարևոր բան, որ պետք է իմանա յուրաքանչյուր զբոսաշրջիկ Իրականում ի՞նչ է թաքնված շագանակագույն աչքերի տակ. հետաքրքիր փաստ, որի մասին քչերը գիտեն Մի քանի վայրկյան և վերջ․ ինչպես է կայծակը խլում մարդկային կյանքեր Ռուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են Կոնստանտինովկան Ախալքալաքի բնակիչները կդիմեն կառավարությանը, նամակ կուղարկեն Վրաստանի վարչապետին «Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Դատարանը փոխել է խափանման միջոցը․ արցախցի երկու մեղադրյալներ ազատ են արձակվել 

Աստղագուշակ՝ հուլիսի 13-ի համար

Այլ

Խոյ: Հակասական օր է: Ցավոք, ոչ դրական միտումների ազդեցությունը բավականին մեծ է, և դրանից մեծապես կտուժեն նրանք, ովքեր նախապես ծավալուն ծրագրեր էին կազմել կամ սպասում էին, որ կկարողանան կարևոր նպատակներ իրագործել: Հանդիպումները չեն արդարացնի սպասելիքները, հնարավոր են վեճեր հին ընկերոջ կամ սիրած անձնավորության հետ:

Մյուս կողմից էլ` չի կարելի ասել, որ օրը անհուսալիորեն վատն է: Շատ Խոյերի համար այն կնշանավորվի հետաքրքիր գաղափարների ծնունդով, որոնք սկիզբ կդնեն հետագա` դեպի լավը փոփոխությունների: Կարելի է փոխել բնակարանը կամ զբաղվել նրա բարեկարգմամբ, անշարժ գույքի գնման հետ կապված իրավաբանական հարցեր լուծել:

Ցուլ: Օրվա առաջին կեսը շատ արդյյունավետ կլինի: Դուք արագ կկարողանաք կարգավորել դժվարին ու խճճված գործերը: Այդ ժամանակահատվածում կկարողանաք հեշտությամբ առավելության հասնել հակառակորդների նկատմամբ և ձեռք կբերել նոր դաշնակիցներ: Ձեր հաջողությունները աննկատ չեն մնա, կլսեք մեծ թվով հաճոյախոսություններ ձեր հասցեին:

Երեկոյան կենսական ներուժը փոքր-ինչ կթուլանա, նշանի շատ ներկայացուցիչներ հոգնածություն կզգզն, բայց դա չի խանգարի պահպանել կենսուրախությունն ու լավատեսությունը: Հնարավոր են նոր ծանոթություններ և ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

Երկվորյակ: Բավականին բարդ օր է սպասում: Նույնիսկ նրանք, ովքեր ծրագրել էին զբաղվել միայն սովորական, հասարակ գործերով, կարող են հանդիպել դժվարությունների կամ թույլ տալ մանր, սակայն ցավալի վրիպումներ: Վեճերը հաճախակի կլինեն, որոնց համար առիթ կդառնան ձեր, թեև ծիծաղելի, բայց ինչ-որ տեղ կպչուն և վիրավորական դիտողությունները:

Հնարավոր են ֆինանսական դժվարություններ:, Նշանի շատ ներկայացուցիչներ կհետաձգեն այն գնումները, որոնց մասին վաղուց են երազել: Գործընկերների և բիզնես աշխարհի մարդկանց հետ հանդիպումները ցանկալի չեն: Հնարավոր են տարաձայնություններ, որոնք երկար ժամանակով կփչացնեն հարաբերությունները:

Խեցգետին: Օրը ամենից շատ հարմար է հանգստի համար` տանը կամ այն վայրերում, որոնք ծանոթ են փեզ և հարմարավետ: Մտերիմների հետ շատ հեշտ լեզու կգտնեք, նրանց հետ հաճույքով կզբաղվեք նույնիսկ ձեզ համար ոչ հետաքրքիր գործերով: Այսօր ձեռնպահ մնացեք նոր ծանոթություններ հաստատելուց: Ձեզ դժվար թե հաջողվի ճիշտ պատկերացում կազմել անծանոթ մարդու մասին: Ռիսկ կա, որ կդառնաք սեփական երևակայությունների զոհը:

Հնարավոր են մանր կորուստներ. Հատկապես պետք է ուշադիր լինել բանալիների հարցում: Կորած իրերը, այնուամենայնիվ, արագ կգտնվեն, եթե չսկսեք նյարդայնանալ: Կարելի է գնումներ կատարել: Առաջին հերթին ձեռք բերեք այնպիսի իրեր, որոնք կապ ունեն ձեր նախասիրությունների հետ:

Առյուծ: Կարիք չկա խուճապի մատնվելու` օրը թեև սովորական չէ, բայց և չի խոստանում անհուսալի լինել: Ամեն ինչ չէ, որ անմիջապես հաջողվում է, բայց դա պատճառ չէ` սկսածը մի կողմ նետելու: Համառությունը և նպատակասլացությունը կօգնեն մինչև վերջ հասցնել ամենաանհույս թվացող գործերը: Ընդ որում` մտերիմներն ու բարեկամները հաճույքով ձեռք կմեկնեն այսօր, եթե դիմեք նրանց օգնությանը:

Շրջագայությունների, այդ թվում և կարճաժամկետ, ավելի լավ է մեկնեք օրվա երկրորդ կեսին, քանի որ առավոտյան կարող են դժվարություններ ծագել, ընդհուպ վեճեր`ուղևորության մյուս մասնակիցների հետ: Սուր գործիքներով աշխատելիս պահպանեք մատները: Փոքր բայց տհաճ վերքեր ստանալու հավանականությունը մեծ է:

Կույս: Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը, և, նույնիսկ, եթե դժվարություններ էլ ծագեն, դրանք ձեզ համար կլինեն հեշտ հաղթահարելի: Այսօր լի եք ձեր ուժերի վրա վստահությամբ և լավատեսությամբ, ինչը փոխանցվում է նաև շրջապատի մարդկանց: Պատահական չէ, որ նրանք ցանկանում են հնարավորինս մոտ գտնվել ձեզ և վարակվել այդ հաճելի ՙվիրուսով՚: Օրը նպաստավոր է ինչպես ընկերական, այնպես էլ ռոմանտիկ հարաբերությունների զարգացման համար: Թե հատկապես ինչ ուղղությամբ դրանք կզարգանան, կախված է ձեր ցանկությունից:

Օրվա երկրորդ կեսին դուք ավելի շատ երազկոտ կդառնաք, գործերը կմղվեն հետին պլան: Օրվա այդ ժամանակահատվածում շատ Կույսեր որևէ հնար կգտնեն սիրելի անձնավորությանը հաճելի անակնկալ մատուցելու:

Կշեռք: Մի վախեցեք դժվարություններից. դուք դրանք հեշտությամբ կհաղթահարեք այսօր: Հատկապես արդյունավետ կլինեն նոր, դեռևս չփորձարկված մեթոդները: Այնպես որ, մի վախեցեք շեղվել սովորական ուղուց: Հնարավոր են նշանակալի դրամական մուտքեր և թանկարժեք նվերներ: Օրը նպաստավոր է նաև արվեստի գործեր կամ ոսկերչական իրեր գնելու համար:

Օրվա երկրորդ կեսը դասավորվում է առաջին կեսից ավելի հաջող: Կենսական ներուժը մեծ է: Շատ Կշեռքներ կձգտեն մասնակցել էլիտար միջոցառումների, տեսակցել հին ընկերների հետ:

Կարիճ: Այսօր հաջողությունները ուղիղ համեմատական են գործադրված ջանքերին: Այնպես որ, եթե ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, ստիպված կլինեք չարչարվել: Օգնականների հարցում նույնպես օրը շռայլ չէ: Նույնիսկ մտերիմները չեն շտապի աջակցել ձեզ, էլ ուր մնաց նոր ծանոթները: Հնարավոր են տարաձայնություններ տարիքով ավագ հարազատների հետ, բայց դուք կաշխատեք բանը լուրջ կոնֆլիկտի չհասցնել և շատ ճիշտ կվարվեք:

Օրը հարմար է սպորտով զբաղվելու, առողջարարական պրոցեդուրաներ ընդունելու համար: Եթե այսօր որոշեք դիետա պահել, ապա ձեզ համար դժվար չի լինի մինչև վերջ հետևել դրա կանոններին:

Աղեղնավոր: Բավականին դժվար օր է սպասում: Նույնիսկ նրանք, ովքեր առանձնապես մեծ ծրագրեր չունեն, կհանդիպեն դժվարությունների և ստիպված կլինեն զբաղվել ոչ այն գործերով, ինչով կցանկանային զբաղվել: Ընդ որում, ամեն ինչ ստիպված կլինեք անել միայնակ, որովհետև ձեզ կհիասթափեցնեն մարդիկ, որոնց օգնության վրա հույս էիք դրել: Հնարավոր են հանդիպեք հեռավոր ազգականների, ովքեր ձեզ հետ կկիսվեն ոչ այնքան հաճելի նորություններով:

Պահպանեք ձեզ. վերքեր ստանալու հավանականությունը մեծ է, իսկ եթե հիվանդանաք, ապա դժվար թե կարողանաք արագ առողջանալ: Մեծ է նաև սիրած մարդու հետ վիճելու հավանականությունը: Վեճը կարող է սկսվել դատարկ բանից, բայց այն հետագայում լուրջ ընթացք կստանա, եթե դուք ժամանակին խելքի չգաք:

Այծեղջյուր: Շատ գործեր, որոնք ծրագրել էիք իրականացնել այսօր, հարկ կլինի հետաձգել: Փոխարենը անակնկալ ձևով կհայտնվի մի հետաքրքիր գործ, որ երկար ժամանակով կզբաղեցնի ձեզ: Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների և հարաբերություններ սկսելու համար: Դրանք շատ արագ լուրջ բնույթ կստանան և ոչ քիչ դրական լիցքեր կհաղորդեն ձեզ:

Վստահեք ներքին ձայնին: Նրա հուշումներն այսօր անսխալ են, ժամանակին: Կարելի է խոշոր գնումներ կատարել, ինչպես նաև գումար ներդնել թե սեփական, և թե բարեկամների բիզնեսում: Օրը նպաստավոր է տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար:

Ջրհոս: Շատերին օրը կթվա ձանձրալի և դա պատահական չէ: Դուք ցանկանում եք վառ տպավորություններ, անսովոր հանդիպումներ ունենալ, սակայն ոչ մեկը, ոչ էլ մյուսը չկա: Նույնիսկ փորձերը` կյանքի մեջ որևէ փոփոխություն մտցնելու, անհաջողության են մատնվում: Կարող են տարաձայնություններ ծագել մտերիմների հետ: Ոչ միշտ կհաջողվի պաշտպանել սեփական տեսակետները, և կառուցողական սկիզբ ունեցող բանավեճն անգամ կարող է ավարտվել փոխադարձ կշտամբանքներով և դիտողություններով:

Ավելի լավ է ձեռնպահ մնալ ինչպես իմիջի, այնպես էլ անծանոթ կոսմետիկ միջոցների փորձարկումներից: Իսկ եթե, այնուամենայնիվ, ծրագրել եք այցելել գեղեցկության սրահ, ապա բավարարվեք սովորական պրոցեդուրաներով:

Ձկներ: Օրը վառ և հիշարժան կլինի: Առավոտը կուրախացնի ձեզ լավ նորություններով կամ թանկագին մարդու հետ հանդիպումով: Օրվա այդ ժամանակահատվածը հարմար է նաև նոր ծանոթություններ հաստատելու համար: Ծանոթությունները, սակայն, ավելի շատ ընկերական, քան ռոմանտիկ բնույթի կլինեն: Կեսօրը նպաստավոր է մեծ կենտրոնացում պահանջող գործով զբաղվելու, օրինակ, որևէ դժվար առարկա ուսումնասիրելու համար:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի հաջողություն կամ հանգամանքների նպաստավոր դասավորում: Բացառված չէ, որ ձեզ մատուցեն ռոմանտիկ բնույթի հաճելի անակնկալներ և նույնիսկ սիրո խոստովանություն անեն:

 
 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտՓաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. ԱբրահամյանԹրամփ. ԱՄՆ-ը երբեք կոմունիստական ​​երկիր չի լինիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Լարսը բաց էԴոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ ՄկրտչյանԹեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Իրանի նախագահԹրամփ. ԱՄՆ-ը Խամենեիի հուղարկավորության պատճառով Իրանին բանակցություններում մեկշաբաթյա ընդմիջում է տվել«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ էՄոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»ՊՆ-ում վհուկների որս է սկսվել․ «Հրապարակ»Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում․ «Փաստ»Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ»Սպիտակ հաց․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս սահմանափակել դրա օգտագործումըԽնձորի գաղտնի ուժը․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս չանտեսել այնԱնքնություն․ երբ քնի պակասը դառնում է առողջական լուրջ խնդիրԲղավել երեխաների վրա․ դաստիարակության արդյունավետ մեթո՞դ, թե՞ սխալ մոտեցումԹեհրան մեկնելուց առաջ․ 10 կարևոր բան, որ պետք է իմանա յուրաքանչյուր զբոսաշրջիկԻրականում ի՞նչ է թաքնված շագանակագույն աչքերի տակ. հետաքրքիր փաստ, որի մասին քչերը գիտենՄի քանի վայրկյան և վերջ․ ինչպես է կայծակը խլում մարդկային կյանքերՌուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են ԿոնստանտինովկանԱխալքալաքի բնակիչները կդիմեն կառավարությանը, նամակ կուղարկեն Վրաստանի վարչապետին«Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնականԴատարանը փոխել է խափանման միջոցը․ արցախցի երկու մեղադրյալներ ազատ են արձակվելՓեզեշքիանը և Մեդվեդևը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունըԵրևան, Բաքու, Անկարա․ ԵՄ-ն նոր հնարավորություններ է տեսնում Հարավային ԿովկասումԱվտոբուսը դուրս է եկել ճանապարհից Թուրքիայում․ 40 վիրավոր կաՀաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըԹրամփն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել․ ինչ պայմանավորվածություն են ձեռք բերելԲժիշկը բացահայտել է շոգ եղանակի աննկատելի վտանգները մարմնի համար ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԵրևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինքԱմռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Իրանը բացառել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեիի հրաժեշտի արարողությանը Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության. ԲաբուխանյանՈւկրաինական երկու գյուղերի բնակիչներ հրաժարվել են հանձնել իրենց տները Ուկրաինայի զինյալներինԵթե Հայաստանը հիմա կա այս սահմաններով, այսպիսի բնակչության համամասնությամբ դա Արցախյան շարժման արդյունք է. ՎարդանյանԵՄ-ն վերածվում է ռազմա-քաղաքական-տնտեսական բլոկի․ ՊեսկովԱյդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. Մելիքյան. аrmsport.amԳիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը Վախի ապառիկի գերին ենք դարձել. այս նկարները նրանց ամենամեծ վախերն են. Տոնոյան (տեսանյութ) 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ Մասնագետը նշել է, թե ինչու է հին համակարգիչը դանդաղ աշխատում և ինչպես արագացնել այնWindows Central-ը բացահայտել է Microsoft-ի՝ արհեստական բանականության վրա հիմնված Windows-ի նոր տարբերակըՀրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքըՀայտնի է պայմանը, որի համաձայն Ուիթքոֆը և Քուշները կարող են այցելել Ռուսաստան և ՈւկրաինաԱլեն Սիմոնյանը Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումներ է արելԴատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամների Ոճաբանը պատմել է, թե որ լողազգեստն է համապատասխանում մարմնի յուրաքանչյուր կառուցվածքին
Ամենադիտված