«Հրապարակ». Կամավորներ են հավաքագրում
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած սահմանին երեկ արձանագրված հարաբերական անդորրին, ռազմահայրենասիրական տարբեր կազմակերպություններ թիվ մեկ պատրաստություն են հայտարարել։ Տեղեկացանք, որ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը երեկ Արմավիրում հավաքել է իր «Սեւ հովազ» կազմակերպությանը․ քննարկվել է սահմանային իրավիճակը, տեղեկացրել է, որ մեկ օր առաջ եղել է Տավուշում, ներկայացրել է իրավիճակը, ապա հանձնարարել է հավաքագրել բոլոր կամավորներին եւ կազմուպատրաստ սպասել պաշտպանության նախարարի հրահանգներին»: