«Չինաստանը ամբողջությամբ վճարելու է կորոնավիրուսի համաճարակի գինը»․ Պոմպեո․ The Hill
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ աշխարհը կստիպի Չինաստանին ամբողջությամբ վճարել նոր կորոնավիրուսային համաճարակի տարածման գինը՝ նշելով, որ, ամենայն հավանականությամբ, այն արտացոլվելու է աշխարհի երկրորդ խոշոր տնտեսության՝ ԱՄՆ֊ի հետ հարաբերությունների վրա: «Կարծում եմ, որ աշխարհը նրանց կստիպի վճարել», - ասել է Պոմպեոն The Hill-ի գլխավոր խմբագիր Բոբ Կուսակի հետ հարցազրույցում: «Դուք կարող եք տեսնել դա ամենուր։ Ամեն տեղ, ուր ես գնում եմ, յուրաքանչյուր արտգործնախարար, որի հետ ես խոսում եմ, գիտակցում են, թե ինչ է արել Չինաստանը աշխարհին։ Այն, ինչ նա արեց աշխարհի հետ, աղետալի է։ Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ֊ում տնտեսական հետընթացը ավելի է բորբոքվել», - հավելել է Պոմպեոն:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)