Կարծում եմ՝ սա պետք է մտահոգիչ լինի. Բադասյանը՝ Ադրբեջանի՝ Մեծամորի ատոմակայանը ոչնչացնելու հայտարարության մասին
Քաղաքական
Սա պետք է մտահոգիչ լինի ինչպես ամբողջ տարածաշրջանի, այնպես էլ միջազգային հանրության համար։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Մեծամորի ատոմակայանը ոչնչացնելու՝ հայտարարությանը։
«Ռուստամ Բադասյան. «Ադրբեջանը սպառնում է ոչնչացնել Մեծամորի ատոմակայանը: Կարծում եմ՝ սա պետք է մտահոգիչ լինի ինչպես ամբողջ տարածաշրջանի, այնպես էլ միջազգային հանրության համար»,- գրել է նա։
Հայտարարությունը ներկայացված է նաև ռուսերեն ու անգլերեն տարբերակներով:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)