Կարող եք տեսնել հիմա ինքներդ իրական վիճակը. ՄԻՊ-ը հրետակոծված բնակավայրերից տեսանյութ է հրապարակել
Տեսանյութեր
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերից եւ կից գրել.
«Կարող եք տեսնել հիմա ինքներդ իրական վիճակը։
Հայաստանի Տավուշի մարզի Բերդ, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն խաղաղ համայնքներում Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա աշխատանքների մասին տեսանյութն է:
Անկախ իրավապաշտպան աշխատանքը վեր է հանել հավաստի տվյալներ 2020 թվականի հուլիսի 12-ից սկսած Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության վերաբերյալ: Արդյունքների մասին զեկույցը կազմվում է միանգամից անգլերենով՝ հրատապ ռեժիմով՝ 24 ժամ սկզբունքով: Պետք է, որ վաղն արդեն ավարտենք»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)