«Նրանք ինձ համար քույրեր և եղբայրներ են». ադրբեջանցի մոդելը խաղաղության կոչ է արել (տեսանյութ)
ՏեսանյութերՔիմ Քարդաշյանի հետ նմանության շնորհիվ հանրահայտ դարձած ադրբեջանցի Քամի Օսմանը խոսել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին:
«Քաղաքականությունն իմը չէ, ես ընդամենը ուզում եմ ասել, որ մենք պետք է սիրենք ու հարգենք միմյանց: Ես սիրում եմ իմ հայ ընկերներին։ Նրանք ինձ համար եղբայրներ և քույրեր են, և ես ամեն ինչի պատրաստ եմ նրանց համար», - Ինստագրամում հրապարակված տեսաուղերձում ասել է մոդելը։
Նա խոստովանել է, որ իրադարձությունների մասին շատ լավ տեղեկացված չէ և չի աջակցում կողմերից ոչ մեկին, այլ պարզապես խաղաղության կոչ է անում երկու ժողովուրդներին:
«Խնդիրը ոչ թե մարդկանց մեջ է, այլ քաղաքականության. վստահ եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է պատերազմեն միմյանց դեմ», - եզրափակել է մոդելը։
Նշենք, որ Քամի Օսմանը բնակվում է Կանադայում, նրան հաճախ կոչում են «կանադական Քիմ Քարդաշյան»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)