Ամռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Իրանը բացառել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեիի հրաժեշտի արարողությանը Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության. Բաբուխանյան Եթե Հայաստանը հիմա կա այս սահմաններով, այսպիսի բնակչության համամասնությամբ դա Արցախյան շարժման արդյունք է. Վարդանյան Այդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. Մելիքյան. аrmsport.am Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը Վախի ապառիկի գերին ենք դարձել. այս նկարները նրանց ամենամեծ վախերն են. Տոնոյան (տեսանյութ) 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Ալեն Սիմոնյանը Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումներ է արել Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամների Հայաստանը և ԵՄ-ն կառուցողական քննարկում են անցկացրել մարդու իրավունքներին առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ 

Պատերազմը ընկրկելու ավելի մեծ հնարավորություն է տալիս. Լևոն Տեր-Պետրոսյան

Քաղաքական

Ilur.am  կայքը ներկայացրել է ՀՀ առաջին նախագահ լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածը:

«Օրերս ես վերընթերցեցի 20-րդ դարի ֆրանսիացի խոշորագույն պատմաբաններից մեկի` Մարկ Բլոկի «Պատմության ջատագովությունը կամ պատմաբանի արհեստը» գիրքը, որը ռուսերեն թարգմանությամբ կարդացել էի ավելի քան 30 տարի առաջ: Գիրք, որն, ըստ իս, պետք է լինի յուրաքանչյուր պատմաբանի գրասեղանին եւ ինչու ոչ` նաեւ որպես հատուկ դասընթաց, ընդգրկվի բուհերի Պատմության ֆակուլտետների ուսումնական ծրագրերում: Վաղուց տպավորված լինելով սույն հիմնարար ուսումնասիրությամբ, այս անգամ իմ ուշադրությունը գրավեց հատկապես նրա մի հատված` նվիրված հասարակության մեջ սուտ լուրերի ու առասպելների սերմանման եւ տարածման մեխանիզմին, որն ապշեցուցիչ կերպով իր արտացոլումն է գտել մերօրյա սոցցանցային իրականությունում: Խոսքը վերաբերում է այն երեւույթին, թե ինչու են մարդիկ հակված հավատալու ոչ թե պաշտոնական տեղեկատվությանը, այլ սուտ լուրերին, ակնհայտ հորինվածքներին եւ առասպելաբանությանը:

Սոցցանցային իրականությունը, որն ուղղակի ցնցում է պետականությունների եւ ավանդական քաղաքականության հիմքերը, գրեթե անհնար դարձնելով կառավարությունների, ինտելեկտուալ հեղինակությունների եւ քաղաքական ուժերի կողմից կողմնորոշող կամ գերակշռող հասարակական կարծիքի ձեւավորումը, հատուկ քննության առարկա է, որին, թերեւս, անդրադառնամ մի այլ առիթով: Իսկ այժմ ընթերցողին եմ ներկայացնում Մարկ Բլոկի գրքի` իմ նկատի ունեցած հատվածը:

              ***

«Որպեսզի մեկ վկայի սխալը դառնա շատերինը, որպեսզի ոչ ճիշտ դիտարկումը փոխակերպվի ստահոդ լուրի, նաեւ հարկավոր է, որ հանրության վիճակը նպաստավոր լինի տարածման համար։ Հասարակության բոլոր տիպերն այդ առումով հավասարապես բարենպաստ չեն։ Հավաքական կյանքի արտակարգ խլրտումները, որ ապրեցին մեր սերունդները, դրա վառ օրինակն են ներկայացնում։ Ներկա պահի փորձը, ճիշտն ասած, դեռ չափազանց մոտ է մեզ՝ ճշգրիտ վերլուծության տրվելու համար։ 1914–1918 թթ. Պատերազմը ընկրկելու ավելի մեծ հնարավորություն է տալիս։

Ամենքին է հայտնի, թե այդ չորս տարիները որքան առատ էին սուտ լուրերով։ Մասնավորաբար՝ կռվողների մոտ։ Ուսումնասիրության համար հատկապես հետաքրքրական է թվում դրանց ձեւավորումը խրամատների անչափ ինքնատիպ հանրույթի մեջ։

Քարոզչության ու գրաքննության դերը յուրովի նշանակալից է։ Բայց՝ լրիվ հակառակ այն ակնկալիքների, որ ունեին այդ ինստիտուտների հիմնադիրները։ Ինչպես դիպուկ նկատել է մի երգիծաբան, «Խրամատներում գերիշխում էր այն կարծիքը, թե ամեն ինչ կարող է ճշմարիտ լինել, բացի նրանից, ինչ թույլ է տրվում տպագրել»։ Լրագրերին չէին հավատում. ոչ էլ, համարյա թե, նամակներին, քանզի բացի այն, որ սրանք հասնում էին անկանոն կերպով, նաեւ համոզմունք կար, որ խստագույնս վերահսկվում էին։ Այստեղից էլ լեգենդների ու առասպելների վաղնջական մոր` բանավոր ավանդույթի այդ զարմանահրաշ զարթոնքը։ Հանդուգն մի հարվածով, որ ամենախիզախ փորձարարներն անգամ չէին համարձակվի երազել, կառավարությունները ջնջեցին նախընթաց հարյուրամյակները եւ ճակատային զինվորին ետ շպրտեցին դեպի հինավուրց ժամանակների տեղեկատվական միջոցներն ու մտավիճակը, երբ չկար ո՛չ թերթ, ո՛չ լրագիր, ո՛չ գիրք։

Շշուկները, որպես կանոն, կրակի գծում չէին ծնվում։ Դրա համար փոքրաթիվ խմբերն այնտեղ խիստ մեկուսացած էին իրարից։ Զինվորն իրավունք չուներ տեղից-տեղ գնալ առանց հրամանի, իսկ եթե գնում էր, ապա հաճախ միայն իր կյանքը վտանգելու գնով։ Ժամանակ առ ժամանակ գալիս-գնում էին պատահական ճամփորդներ՝ կապավորներ, իրենց գծերը նորոգող հեռախոսավարներ, հրետազորային դիտորդներ։ Այս կարեւոր անձինք քիչ էին ընկերանում հասարակ զորականների հետ։ Բայց կային պարբերական շփումներ, որոնք շատ ավելի արժեքավոր էին։ Դրանք պարտադրողը սննդի հոգսն էր։ Թաքստոցների ու պահակակետերի այդ փոքրիկ աշխարհի ագորան խոհանոցներն էին։ Այնտեղ օրական երկու-երեք անգամ սեկտորի տարբեր դիրքերից եկած մատակարարները հանդիպում ու շաղակրատում էին մեկը մյուսի կամ խոհարարների հետ: Վերջիններս շատ բան գիտեին, նրանք տեղակայվում էին զորամիավորումների խաչմերուկում եւ, բացի այդ, բանակային գնացքների ուղեկցորդների հետ օրական մի քանի բառ փոխանակելու բացառիկ մենաշնորհն ունեին, իսկ սրանք այն բախտավորներն էին, որ հաստատվում էին գլխավոր շտաբների հարեւանությամբ։ Այդպես, բացօթյա խարույկների կամ շարժական օջախների շուրջ վայրկենաբար ձեւավորվում էին վաղանցիկ կապեր իրարից չափազանց տարբեր միջավայրների ներկայացուցիչների միջեւ։ Այնուհետեւ օրապահները ճամփա էին ընկնում եւ, արահետներով ու խրամատներով, իրենց կերակրամանների հետ մինչեւ առաջավոր գիծ հասցնում այդ տեղեկությունները, որոնք, ճիշտ թե սխալ, ամեն դեպքում գրեթե միշտ աղավաղված էին եւ պատրաստ տեղվույն վրա կրկին վերամշակվելու։ Գլխավոր հատակագծի վրա, առաջավոր դիրքերը նշող միահյուսված գծիկերից փոքր-ինչ հետ, կարելի էր ստվերագծել երկայնաձիգ մի ժապավեն, դա կլիներ առասպելների ձեւավորման գոտին։

Պատմությանը շատ հասարակություններ են հայտնի, որտեղ տիրել են ընդհանուր առմամբ համանման պայմաններ. այն տարբերությամբ, որ արտակարգ մի ճգնաժամի անցողիկ հետեւանքը լինելու փոխարեն, դրանք կազմել են կյանքի բնականոն հենքը։ Այստեղ էլ բանավոր փոխանցումը եղել է գրեթե միակ արդյունավետ միջոցը։ Եվ խիստ տրոհված տարրերը այստեղ էլ կապվել են գրեթե բացառապես մասնագիտացած միջնորդներով, կամ՝ որոշակի հանգուցակետերում։ Շրջիկ առեւտրականները, ձեռնածուները, ուխտավորներն ու մուրացկանները այստեղ փոխարինել են մեր խրամատների փոքրաթիվ թափառախմբին։ Կանոնավոր հանդիպումները տեղի են ունեցել շուկաներում կամ կրոնական տոնակատարությունների ժամանակ։ Այդպես էր, օրինակ, Վաղ Միջնադարում։ Վանական ժամանակագրությունները, որոնք կազմվում էին հարցումների հիման վրա, իբրեւ տեղեկաբեր ունենալով ճամփորդներին, շատ նման են հուշատետրերի, որ մեր խոհանոցային կապրալներն էլ կարող էին պահել, եթե սեր ունենային։ Այս հասարակությունները միշտ պարարտ միջավայր են եղել կեղծ տեղեկությունների համար։ Մարդկանց հաճախակի հարաբերությունները հեշտացնում են տարբեր պատումների համեմատությունը։ Դրանք խթանում են քննադատության զգացումը։ Իսկ հեռավոր երկրներից դժվարին ճամփաներով դեպքից-դեպք լուր բերողին, ընդհակառակը, հավատում են անվերապահորեն։

Պետք չէ, սակայն, չափազանց հեռու տանել համեմատությունը։ Պատերազմը, շատ առումներով, հետադիմության ապշեցուցիչ փորձառություն եղավ։ Բայց հետադիմությունը երբեք լիակատար չի լինում, եւ մտավոր զարգացման բազմադարյան դրոշմը մի հարվածով չի ջնջվում. 1914–1918 թթ. զինվորականը շատ հեշտ էր հավատում ստահոդ լուրին։ Բայց դա, ըստ իս, երկար չէր տեւում։ Թեեւ նրա հետաքրքրությունը բեւեռված էր ամենից առաջ այն իրադարձություններին, որոնք նրա կարծիքով կարող էին ազդել իր անմիջական ճակատագրի վրա, ինչը եւ բնական է,– հերթափոխ, տեղափոխություն այլ սեկտոր, առաջիկա գրոհ,– այդուհանդերձ, այն զգալիորեն ավելի լայն էր, իսկ աշխարհընկալումը՝ նվազ սահմանափակ կամ թերի, քան Միջնադարի հասարակ ժողովրդինը։ Արդեն ասել ենք, որ պատմաբանը չի ուսումնասիրում ներկան անցյալի ճշգրիտ պատճենի հայտնաբերման ակնկալիքով։ Ներկայում նա պարզապես փնտրում է անցյալը ավելի լավ հասկանալու ու զգալու միջոցներ։ Սա հենց այն է, ինչի բավական ակնառու օրինակը, եթե չեմ սխալվում, մեզ տալիս են պատերազմի սուտ լուրերը» (Մարկ Բլոկ, Պատմության պաշտպանական կամ պատմաբանի արհեստը, ֆրանսերենից թարգմանությունը Շուշան Մակարյանի, ծանոթագրությունները Սմբատ Հովհաննիսյանի, Սարգիս Խաչենց - Փրինթինֆո - Անտարես, Երեւան, 2018, էջ 155–158)։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Իրանը բացառել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեիի հրաժեշտի արարողությանը Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության. ԲաբուխանյանՈւկրաինական երկու գյուղերի բնակիչներ հրաժարվել են հանձնել իրենց տները Ուկրաինայի զինյալներինԵթե Հայաստանը հիմա կա այս սահմաններով, այսպիսի բնակչության համամասնությամբ դա Արցախյան շարժման արդյունք է. ՎարդանյանԵՄ-ն վերածվում է ռազմա-քաղաքական-տնտեսական բլոկի․ ՊեսկովԱյդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. Մելիքյան. аrmsport.amԳիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը Վախի ապառիկի գերին ենք դարձել. այս նկարները նրանց ամենամեծ վախերն են. Տոնոյան (տեսանյութ) 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ Մասնագետը նշել է, թե ինչու է հին համակարգիչը դանդաղ աշխատում և ինչպես արագացնել այնWindows Central-ը բացահայտել է Microsoft-ի՝ արհեստական բանականության վրա հիմնված Windows-ի նոր տարբերակըՀրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքըՀայտնի է պայմանը, որի համաձայն Ուիթքոֆը և Քուշները կարող են այցելել Ռուսաստան և ՈւկրաինաԱլեն Սիմոնյանը Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումներ է արելԴատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամների Ոճաբանը պատմել է, թե որ լողազգեստն է համապատասխանում մարմնի յուրաքանչյուր կառուցվածքինՀայաստանը և ԵՄ-ն կառուցողական քննարկում են անցկացրել մարդու իրավունքներին առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջՀանտավիրուսի վտանգն անցել էՄեղադրանք Թուրքիային՝ ցեղասպանություն հրահրելու մեջ․Փաշինյանը՝ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանըՏուսկը կոչ է արել լեհական պատվիրակությանը չխոստանալ ֆինանսական աջակցություն ՈւկրաինայինՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը«Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Վենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում է Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»2026 թվականին նվազել է փորլուծության և այրոցի դեմ դեղամիջոցների վաճառքը. ՌԴԽոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտիՄոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանըԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 թիրախների վրա հարվածներ հասցնելու մասինՎենեսուելան շնորհակալ է բոլորին երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համարՓոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասինՄեծ Բրիտանիան կարող է Ուկրաինայի զինված ուժերի համար օգտագործել հեռահար հրթիռՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշներըԱդրբեջանական պատվիրակությունը Թեհրան է ժամանել առանց Իլհամ Ալիևի Politico. Իտալիան և Բուլղարիան դեմ են պատրիարք Կիրիլի դեմ պատժամիջոցներինԴատարանն արձանագրել է՝ «Հանրապետություն» կուսակցության անդամները զրպարտել են Բագրատ ՍրբազանինՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը Մերցը պատասխանել է Թրամփի՝ Գերմանիայի պաշտպանական ծախսերի վերաբերյալ քննադատությանը Իրանը զգուշացրել է ռազմական պատասխանի մասին, եթե ԱՄՆ-ն խախտի իր պարտավորություններըԵՄ առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել ՀՀ սահմանամերձ շրջաններումԳերմանիան խուզարկում է Մոնակոյի ահաբեկչության մեջ կասկածվողի բնակարանըՇինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտությանԻսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի Շուջայա գումարտակի հրամանատարներից մեկի վերացման մասինՍևանի գերեզմшնատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման Վերացվել է «Սիլ–Մաազա» ընկերության «Սիլ չիպո» գազավորված ըմպելիքների արտադրության կասեցումը Թեհրանում ավարտվել են զանգվածային սգո արարողությունների նախապատրաստական ​​աշխատանքներըԱվտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներ
Ամենադիտված