Մահացել է եղանակի տեսության մեկնաբան Ալեքսանդր Բելաևը
Հասարակություն
Մահացել է ռուս աշխարհագրագետ և հեռուստահաղորդավար, հեռուստատեսությամբ եղանակի տեսության մեկնաբան Ալեքսանդր Բելաևը: Նա 72 տարեկան էր։ Այս մասին Թվիթերի իր էջում հայտնել է լրագրող Անդրեյ Մալախովը: «Մահացել է Ալեքսանդր Բելաևը` մարդ֊ուրախություն, ով եղանակի կանխատեսումը վերածեց փոքրիկ շոուի», - գրել է նա: 2018-ին Բելաևն հայտնել էր, որ թոքերի քաղցկեղ ունի: Հեռուստահաղորդավարը ավելի քան ութ տարի պայքարում էր քաղցկեղի դեմ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)