Ռուս լրագրողը նկարահանել է «Անվախ» դիրքը և Աղդամ գյուղի մոտ տեղակայված ադրբեջանական դիրքերը (տեսանյութ)
ՏեսանյութերՅութուբյան «WarGonzo» նախագծի թիմին հաջողվել է հնարավորինս մոտենալ ադրբեջանական դիրքերին, նկարահանել գյուղերը, որոնցում տեղակայված են հակառակորդի դիրքերը և խրամատները։
Լրագրող Սեմյոն Պեգովն ընդգծում է, որ ադրբեջանական զինուժը հայկական դիրքերը հրետակոծում է, բառի բուն իմաստով, գյուղացիների բանջարանոցներից, որպեսզի, նրա խոսքով, հայկական կողմը պատասխան կրակ չարձակի։
«Այլապես կտուժի խաղաղ բնակչությունը, ինչը Հայաստանի համար բնավ առաջնահերթ խնդիր չէ»,-ասում է ռուս լրագրողը՝ շեշտելով, որ այդպիսով հակառակորդը թաքնվում է տեղի բնակչության մեջքի հետևում։
Սեմյոն Պեգովին հաջողվել է բարձունքում գտնել նաև այն վայրը, որտեղ տեղակայված է հայկական «Անվախ» դիրքը, որի պատճառով էլ, նրա ներկայացմամբ, սկսվեց հայ-ադրբեջանական պատերազմի հերթական փուլը:
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)