«Փաստ». Ինչ են իրարից ուզում ՀԱԿ-ն ու «Սասնա Ծռերը»
Հայկական Մամուլ«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին ութ կետից կազմված մի հարցաշար էր իր ֆեյսբուքյան էջում հրապարակել «Սասնա Ծռեր» կուսակցության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը։ Վերջինիս հարցաշարն ուղղված էր ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը, իսկ նրա կողմից առաջ քաշված հարցերը վերաբերում էին հայկական զինուժի կողմից այդ օրերին իրականացված գործողությունների եւ քայլերի մանրամասներին։ Թեմայի հետ կապված կտրուկ ակտիվություն ցուցաբերեցին ՀԱԿ ներկայացուցիչները, որոնք չափազանց կոպիտ բառապաշարով ու պիտակավորումներով գրոհ սկսեցին Սեֆիլյանի ու «Սասնա ծռերի» դեմ՝ «Լեւոնի սխալներից մեկն այն է, որ ամեն աղբի մարդու տեղ էր դնում», «Ծռերը լրիվ խառնում են» եւ նման կարգի այլ գրառումներով։
Այս գրոհին հաջորդեց «Ծռերի» ոչ պակաս ագրեսիվ պատասխանը, այն աստիճան, որ նրանցից մի քանիսը իրենց հրապարակումներում նույնիսկ Տեր-Պետրոսյանին դավաճան որակեցին: Ի դեպ, այս երկու քաղաքական ուժերի միջեւ փոխհրաձգությունը նոր չէ, սակայն երեկվանից դա առավել ցայտուն ու ագրեսիվ դարձավ»: