ԱՄՆ֊ում ցուցարարներին ատրճանակներով սպառնացող ամուսինները քրեական պատասխանատվություն կկրեն․ Associated Press (տեսանյութ)
ՏեսանյութերՄիսուրիի նահանգի Սենթ Լուի շրջանի փաստաբան Քիմ Գարդները Associated Press-ին հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել զույգի դեմ, որը զենք էր պարզել ցուցարարների վրա: Մարկ և Պատրիսիա Մաքքլասքիները մեղադրվում են զենքի ապօրինի օգտագործման և զենքի գործադրմամբ սպառնալիքի մեջ: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 28-ին և լայն տարածում է ստացել համացանցում այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեպքի տեսանյութով կիսվել էր սոցցանցի իր էջում: Տեսանյութում երևում է, թե ինչպես Մաքքլասքին և նրա կինը՝ Պատրիսիան, Միսուրիում գտնվող Սենթ Լուի նահանգում ցուցարարների ամբոխին սպառնում են ատրճանակով։ Ակցիայի մասնակիցները շարժվում էին դեպի հարևանությամբ ապրող նահանգապետի տուն: Զույգի գործողությունները լայնորեն դատապարտվեցին համացանցում: Մարկ Մաքլասքին իրենց արարքը բացատրեց նրանով, որ վախենում է իրենց կյանքի համար այն բանից հետո, երբ ամբոխը ջարդեց մասնավոր թաղամասի դարպասները և ներխուժեց նրանց փողոց: Մինչդեռ ցուցարարների գործողությունները պայմանավորված էին Միննեապոլիսում ոստիկանների ձեռքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո ծագած բողոքի ակցիաներով: