Ալեն Սիմոնյանը Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումներ է արել Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամների Հայաստանը և ԵՄ-ն կառուցողական քննարկում են անցկացրել մարդու իրավունքներին առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ Հանտավիրուսի վտանգն անցել է Մեղադրանք Թուրքիային՝ ցեղասպանություն հրահրելու մեջ․Փաշինյանը՝ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը «Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Վենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում է Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը» Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը Փոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասին 

Հայաստանի քաղաքական իշխանությունը, տապալել է իր գործառույթների պատշաճ կատարումը. Արթուր Վանեցյան. 168.am

Քաղաքական

168. am-ը հարցազրույց է հրապարակել  «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ:

Պարոն Վանեցյան, վերջին օրերի սահմանային լարվածության շուրջ նախնական գնահատականներ ունե՞ք։

Նույնիսկ նախնական գնահատականների համար դեռ վաղ է։ Ես ուղղակի կվերահաստատեմ նախկինում իմ հնչեցրած գնահատականները, որ մենք ունենք փայլուն գեներալներ ու սպաներ, մոբիլ ու մարտունակ բանակ, որը հրաշալի լուծեց իր առջև դրած խնդիրը։ Այսօրվա բանակը բազմաթիվ մարդկանց երեք տասնամյակ տևած աշխատանքի արդյունքն է։ Մեր երկրում արդեն ձևավորվել են զինվորական դինաստիաներ՝ լավ կրթությամբ, բարձր պատրաստվածությամբ և բացառիկ հայրենասիրությամբ և ոգով։ Սա կհասկանա միայն նա, ով եղել է մարտական դիրքում, անցել զինվորական ծառայություն։ Սա հաղթող բանակի ոգի է։

Ցավոք, նույն չեմ կարող ասել դիվանագիտական հարթակում մեր պետության ձեռքբերումների մասով։ Բոլոր ուղղություններով ունենք միջազգային հանրության, գործընկեր պետությունների «կիսահայտարարություններ», ագրեսոր Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարության նշան դնող գնահատականներ։ Մինչդեռ գործ ունենք բացառիկ իրավիճակի հետ, երբ թշնամին երեսուն տարվա մեջ առաջին անգամ նման մասշտաբների հարձակում է գործել ոչ թե՝ Արցախի, այլ՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանների ուղղությամբ։ Եվ սա պետք է առիթ դառնար միջազգային հանրությանը փաստարկված ներկայացնելու և բացատրելու, որ Ադրբեջանը սպառնալիք է ոչ միայն՝ Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության, այլև՝ ողջ տարածաշրջանի համար։ Մինչդեռ ընդամենն օրերս Չմիավորված պետությունների բյուրոն, որի կազմում 120 պետություն են, հակահայ հայտարարությամբ հանդես եկավ, սա ևս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը, ի տարբերություն բանակի, տապալել է իր գործառույթների պատշաճ կատարումը։ Ուզում եմ նաև ընդգծել, որ հիացած եմ մեր ժողովրդի միասնությամբ ու համախմբվածությամբ, անցած օրերին բոլորս ականատես եղանք, թե ինչպես է հայությունը մի բռունցք դառնում ընդդեմ թշնամու, իսկ Հայաստանի ընդդիմությունն արտաքին վտանգի դեպքում՝ միավորվում պետության շուրջ՝ այդ ընթացքում շարունակելով թիրախ լինել իշխանական ֆեյքերի և ֆեյքերի գործառույթ իրականացնող որոշ պետական պաշտոնյաների կողմից, որոնք արտաքին թշնամուն թողած՝ նույն այդ օրերին զբաղված էին երկրի ներսում թշնամիներ փնտրելով և այլ տափակաբանություններով։

Այս օրերին ականատես եղանք ազգային անվտանգության մի շարք սպառնալիքների՝ մեր զինվորականների անձնական տվյալների արտահոսքից՝ մինչև պետական կայքերի դեմ հակերային հարձակումներ, ազգաբնակչության շրջանում խուճապ տարածող sms հաղորդագրություններ, և այլն,  ինչո՞ւ համակարգն այս աստիճան թերացավ։

Դեռ ժամանակ կունենանք վերլուծելու, թե ինչու համակարգը թերացավ։ Դուք թվարկեցիք թերացումների միայն երևացող կողմը, որն ամբողջական պատկերի մի փոքր մասն է ընդամենը։ Իսկ թերացման պատճառն առավել քան ակնհայտ է։

Իրեն հնազանդ ԱԱԾ ունենալու համար Նիկոլ Փաշինյանը քանդեց տարիներով կայացած համակարգը, ստեղծեց մի իրավիճակ, երբ ոլորտի պրոֆեսիոնալներն ու կենսագրություն ունեցող սպաները սկսեցին լքել այն, դրա համար էլ ունենք այս պատկերը։ Անշուշտ, ԱԱԾ-ում այսօր էլ շատ պրոֆեսիոնալ կադրեր կան, բոլորն իմ նախկին կոլեգաներն ու ներկայիս ընկերներն են և իրենց ուսերին են պահում համակարգը, բայց երբ առողջ ու գործող օրգանիզմին օտար ու պրոցեսներից անտեղյակ «գլուխ են փոխպատվաստում», միշտ այսպես է լինում՝ հատկապես այնպիսի փակ ու հիերարխիկ համակարգերի դեպքում, ինչպիսին ԱԱԾ-ն է։

Ընդհանուր առմամբ, տավուշյան դեպքերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանի համար թիվ մեկ առաջնահերթությունն անվտանգու-թյունն է, և այդ ուղղությամբ հսկայական աշխատանք ունենք անելու։

Ուզում եմ շեշտել, որ անվտանգության գաղափարը չի սահմանափակվում միայն զինված ուժերի մարտունակությամբ։ Ազգային անվտանգությունն ապահովվում է մի շարք ուղղություններով գրագետ, նպատակային, մշտական և հետևողական աշխատանքով։ Այս հարցերում մենք սխալվելու իրավունք չունենք։ Եվ դաշնակիցների հետ անկեղծ և վստահելի հարաբերություններն ամենակարևոր գործոններից մեկն է։ Եվ ես, ցավոք, տեսում եմ, որ այս ու մի շարք այլ ուղղություններով թույլ են տրված սխալներ։ Չի կարելի անվտանգության ապահովման ողջ ծանրաբեռնվածությունը թողնել միայն բանակի վրա։ Երբ իշխանությունն աշխատանքի մյուս ուղղություններում ունենում է սխալներ, ապա բանակի վրա ծանրաբեռնվածությունն էապես մեծանում է։

 Դաշնակիցներ ասելով՝ հայ–ռուսական հարաբերություններում առկա  լարվածությո՞ւնը նկատի ունեք։

Ոչ միայն։ Ներհասարակական մթնոլորտից սկսած՝ մինչև տնտեսական քաղաքականություն, ունենք լուրջ խնդիրներ։ Գեներալների և բանակի հրամկազմի վարկաբեկման արշավներից՝ մինչև զրո կետից բանակցություններ սկսելու անխոհեմ հայտարարությունները։ Պահի տակ արված, չհաշվարկված հայտարարությունները, որոնք վերաբերում էին ոչ միայն՝ մեզ, այլև՝ մեզ բարեկամ երկրների շահերին։

Աջ ու ձախ քրեական գործերի հրահանգներից՝ մինչև քաղաքական ընդդիմախոսների  դեմ արշավները։ Բազմաթիվ գրագետ և փորձառու կադրերի պետական համակարգից հեռացնելու խնդրից՝ մինչև անգործունակ նորերով ողջ պետական համակարգը լցնելը։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա Հայաստանում նկատելիորեն աշխուժացել են այդ հարաբերությունների դեմ աշխատող խմբավորումները։ Թե՛ որպես քաղաքական կուսակցության ղեկավար, թե՛ որպես ԱԱԾ գեներալ՝ ես այն կարծիքին եմ, որ այդ ուժերը սպասարկում են այլ պետությունների շահեր։ Հայ-ռուսական հարաբերությունների վատացման մեջ Հայաստանը չունի որևէ շահ։ Այնպես, ինչպես Ռուսաստանը։ Շատ կարևոր է, որ նման փորձերը, նման միտումները ստանան հանրային գիտակցված կոշտ հակահարված։ Քաղաքական ուժերի և հասարակության հասունությունը կարևոր գործոն է՝ 5-րդ շարասյանը զսպելու և չեզոքացնելու համար։

Վերջերս հրապարակվեց Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը։ Կներկայացնե՞ք Ձեր նկատառումներն այս կարևոր փաստաթղթի մասին։

Ես, հավանաբար, այն քչերից եմ, ով այդ փաստաթուղթը մանրամասն ուսումնասիրել է։ Եվ իմ հստակ գնահատականը հետևյալն է. այն իր որակով չի կարող կոչվել Ազգային անվտանգության ռազմավարություն։ Այդ փաստաթուղթը ցույց է տալիս այն ողբերգական հեռավորությունը, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները գտնվում են իրականությունից դուրս։ Փաստաթղթի ավելի մանրամասն, առարկայական  վերլուծությունը կանենք ավելի հանդարտ պայմաններում։ Հիմա, երբ սահմանին պատերազմական գործողություններ են, դրա համար հարմար պահը չէ։ Բայց դա շատ կարևոր փաստաթուղթ է, և չի կարող լինել այդքան թերի և այդքան անհստակություններով լի։ Ազգային Անվտանգության ռազմավարություն կոչվող փաստաթուղթը նման էր 2019 թվականին Ստեփանակերտում վարչապետ Փաշինյանի՝ 2050 թվականի ձեռքբերումների մասին ունեցած ելույթին՝ պարզունակ, առանց հստակությունների, առանց հաշվարկների, առանց ռիսկերի գնահատման։ Իրականությունը լրիվ ուրիշ լրջության և ուրիշ որակի մոտեցում է պահանջում։ Նման օրինակներ կարելի է շատ բերել, և այն, ցավոք, իր ամբողջական որակով՝ համապատասխանում է այսօրվա իշխանության որակին։

Իսկ ռիսկերի գնահատման տեսակետից ի՞նչ վտանգներ եք տեսնում։

Ես ճիշտ չեմ համարում հանրությանն անընդհատ նեգատիվ տրամադրություններ հաղորդելը, վտանգներ և ռիսկեր հրամցնելը։ Ես իմ խնդիրն եմ համարում լուծումներ առաջարկելը։ Թե՛ «Հայրենիք» հիմնադրամը, որը զբաղված է փորձագիտական վերլուծություններով և ծրագրային մշակումներով, թե՛ «Հայրենիք» կուսակցությունը, որն ակտիվ քաղաքականությամբ է զբաղվում, դնում են խնդիր՝ մեր հանրությանն առաջարկել լուծումներ։ Մյուս քաղաքական ուժերի հետ ձևավորել միասնական գործողությունների ճանապարհային քարտեզ։ Այս ամենի հիմքում դրվում է նպատակ՝ երկիրը հեռու պահել արկածախնդրությունից, էապես բարձրացնել անվտանգության մակարդակը, մշակել նոր տնտեսական քաղաքականություն, մոբիլիզացնել մեր ներքին բոլոր ռեսուրսները՝ դիմակայելու համար մարտահրավերներին և երկիրը թռիչքային զարգացման տանելու։ Խաղաղություն ունենալու համար պետության նկատելի զարգացումը, ուժեղացումը հրամայական է։ Անկախ քաղաքական վիճակից և քաղաքական իշխանության լրջությունից՝ բանակը կատարել և կատարելու է իր գործը, դրանում ոչ մի կասկած, բայց ռազմավարական խնդիրները քաղաքական հարթության մեջ են։ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական լրջությունն օրվա հրամակայանն է։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալեն Սիմոնյանը Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումներ է արելԴատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամների Ոճաբանը պատմել է, թե որ լողազգեստն է համապատասխանում մարմնի յուրաքանչյուր կառուցվածքինՀայաստանը և ԵՄ-ն կառուցողական քննարկում են անցկացրել մարդու իրավունքներին առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջՀանտավիրուսի վտանգն անցել էՄեղադրանք Թուրքիային՝ ցեղասպանություն հրահրելու մեջ․Փաշինյանը՝ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանըՏուսկը կոչ է արել լեհական պատվիրակությանը չխոստանալ ֆինանսական աջակցություն ՈւկրաինայինՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը«Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Վենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում է Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»2026 թվականին նվազել է փորլուծության և այրոցի դեմ դեղամիջոցների վաճառքը. ՌԴԽոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտիՄոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանըԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 թիրախների վրա հարվածներ հասցնելու մասինՎենեսուելան շնորհակալ է բոլորին երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համարՓոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասինՄեծ Բրիտանիան կարող է Ուկրաինայի զինված ուժերի համար օգտագործել հեռահար հրթիռՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշներըԱդրբեջանական պատվիրակությունը Թեհրան է ժամանել առանց Իլհամ Ալիևի Politico. Իտալիան և Բուլղարիան դեմ են պատրիարք Կիրիլի դեմ պատժամիջոցներինԴատարանն արձանագրել է՝ «Հանրապետություն» կուսակցության անդամները զրպարտել են Բագրատ ՍրբազանինՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը Մերցը պատասխանել է Թրամփի՝ Գերմանիայի պաշտպանական ծախսերի վերաբերյալ քննադատությանը Իրանը զգուշացրել է ռազմական պատասխանի մասին, եթե ԱՄՆ-ն խախտի իր պարտավորություններըԵՄ առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել ՀՀ սահմանամերձ շրջաններումԳերմանիան խուզարկում է Մոնակոյի ահաբեկչության մեջ կասկածվողի բնակարանըՇինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտությանԻսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի Շուջայա գումարտակի հրամանատարներից մեկի վերացման մասինՍևանի գերեզմшնատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման Վերացվել է «Սիլ–Մաազա» ընկերության «Սիլ չիպո» գազավորված ըմպելիքների արտադրության կասեցումը Թեհրանում ավարտվել են զանգվածային սգո արարողությունների նախապատրաստական ​​աշխատանքներըԱվտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներՄեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ ԱԺ-ն պարզաբանում է ներկայացրելՌուսաստանի դեսպանատունը հաստատել է, որ «Թագոր» լցանավը լքել է Ֆրանսիայի ջրերը Ինչո՞ւ են Ալեն Սիմոնյանին փոխարինում Ռուբինյանով (տեսանյութ)Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Թեհրանի օդային տարածքը փակ կլինի Հայաստանն իր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն է հղում Բելառուսի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆԳեղարքունիքում Վարդավառը կնշեն Արմաղան լեռան գագաթինՌուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել ՎենեսուելաՇինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեԱրտասահմանցի ֆուտբոլիստների սահմանափակում` տրանսֆերային պատուհանի ամենաթեժ պահին Հրազդանի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայի գողության դեպքը․ 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)ԱՄՆ-ում հրշեջները մեկնել են անհայտ նյութի արտահոսքի ահազանգով, սակայն պարզվել է, որ այն սոուս էրՊատանիների աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի երկու մարզիկով«Դալմա մոլ»-ի մոտ բախվել են Ford Fusion-ը և Ford Mustang-ը․ վերջինս բախվել է էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավոր
Ամենադիտված