«Փաստ». Վահե Գրիգորյանը ՍԴ-ի նոր ռազմավարական ծրագիր կներկայացնի Փաշինյանին
Հայկական Մամուլ«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանում փաստացի խոր ճգնաժամ է։ Իսկ դրա պատճառը իշխանությունների «բյուրեղյա երազանքն» է՝ ունենալ բացառապես յուրայիններով համալրված, սեփական ՍԴ: Իրականում, բազմաթիվ իրավաբանների ու քաղաքագետների համոզմամբ, բնականոն աշխատող Բարձր դատարանում որեւէ ճգնաժամ չկար, իսկ հիմա իշխանություններին հաջողվեց դա ապահովել: «Փաստ» թերթի տեղեկություններով, նաեւ իշխանության մեջ քիչ չեն նրանք, որոնք այս ամենի մեղավոր են համարում Վահե Գրիգորյանին: Մյուս կողմից կառավարության եւ խորհրդարանի կուլիսներում տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունները նրան այլեւս չեն տեսնում ՍԴ նախագահի պաշտոնում, այնինչ Գրիգորյանն իրեն վաղուց է պատկերացնում ՍԴ նախագահ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, ըստ երեւույթին դա է պատճառը, որ այս օրերին սկսել է նորից ակտիվանալ Վահե Գրիգորյանը: Նա, ըստ մեր ունեցած տեղեկությունների, մշակում է ՍԴ համար նոր ռազմավարական ծրագիր, որը պատրաստվում է ներկայացնել անձամբ Նիկոլ Փաշինյանին»: