«Եվրոմեդիա24»–ը «Վաստակաշատ մանկավարժ» մրցանակը շնորհել է Նելլի Հակոբյանին և Զարուհի Սերոբյանին (տեսանյութ) Սամվել Կարապետյանը շարունակում է մնալ կալանքի տակ և ենթարկվել խիստ սահմանափակումների. Ամստերդամ Փառք ու պատիվ հայրենիքն ամեն ինչից վեր դասող և դրա համար առավելագույնն արած բոլոր նվիրյալներին. Աբրահամյան Հայտնի հյուրեր, ջերմ մթնոլորտ և վառ պահեր․ «Եվրոմեդիա24»–ը տոնեց իր տարեդարձը (տեսանյութ) Հենրիխ Մխիթարյանն իր ուղերձում անդրադարձել է Բաքվի բանտերում ապօրինի պահվող մեր հայրենակիցներին Համախմբվենք մեր պայքարի առաջամարտիկների շուրջ, մաքրենք հայրենիքը թրքամոլ խաժամուժից. Աշոտ Մինասյան Մեր հաղթական վերջնարդյունքին այլընտրանք չկա, 2026-ը հայինն է․ Վահագն Չախալյանի ուղերձը՝ կալանավայրից Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի Ամանորի ուղերձը ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի ամանորյա ուղերձը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը (տեսանյութ) Աշոցքի, Ջաջուռի հատվածում բուք է 

Լավ դուք հո վա՞տ չեք, էս ի՞նչ եք անում, կա՛նգ առեք. Նաիրա Զոհրաբյան

Բլոգոսֆերա

Ուսումնական ծրագրերում հայ գրականության ոսկեդարի եւ միջնադարի հեղինակների դուրս մղման քննարկումը, ինչպես եւ սպասելի էր, վերածվեց նողկալի դիսկուրսի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա մասնավորապես գրել է.

«Էս ի՞նչ եք անում, կա՛նգ առեք

Ուսումնական ծրագրերում հայ գրականության ոսկեդարի եւ միջնադարի հեղինակների դուրս մղման քննարկումը, ինչպես եւ սպասելի էր, վերածվեց նողկալի դիսկուրսի։ Ժանրի կանոններին համաձայն, բոլորը դարձան հայ գրականության «ֆուլ» մասնագետ՝ նարեկագետներ, մաշտոցագետներ, քուչակագետներ ու սկսվեց հակաէսթետիկ ու հակահիգիենիկ գրոհ երիտասարդ գրողների վրա, ում պատմվածքները դուր չեն գալիս որոշ «լժեբարեպաշտ» կանանց ու տղամարդկանց։

Ու քանի որ ստորին բնազդներով առաջնորդվողների համար անգամ հայհոյելու ու ատելու մեջ պիտի խմբաքանակով լինես, որպեսզի քո ատող ու հայհոյող տեսակի մեջ լինես պաշտպանված, ահա այսպես, խմբով, գլխաքանակով, դափոնով հարձակվել են գրող Արամ Պաչյանի վրա, որովհետեւ ինչ-որ մեկը, չգիտես որտեղից եզրակացրել է, որ ուսումնական ծրագրերում, որտեղից երկար անուն ունեցող նախարարությունը որոշել էր թոթափել Նարեկացուն, դա արել է, որպեսզի Արամ Պաչյանի պատմվածքը, որի դեմ «սութի» բարեպաշտները խաչակրաց արշավանք են սկսել, հենց «իմեննո» Նարեկացու փոխարեն ներառվի կրթական ծրագրերի մեջ։

Լավ, ո՞նց կարելի է էդքան սնամեջ լինել, ո՞նց կարելի է էդքան անտեղյակ ու էդքան ցածր լինել։ Ես, այո, կատեգորիկ դեմ եմ, որ մեր գրական ոսկեդարն ու միջնադարը հանվի կրթական ծրագրերից, մանկուրտացման ու մեր գենետիկ հիշողությունը ռետինով ջնջելու էս անամոթ արշավի դեմ ես կռիվ եմ տալու մինչեւ վերջ, բայց ի՞նչ կապ ունի Արամ Պաչյանն ու իր «Թափանցիկ շշեր» պատմվածքը ձեր էս անափ ատելության ու չարության հետ։ Ես պատրաստ եմ քննարկել հարցը՝ արդյո՞ք իմաստ ունի Արամի հենց այս պատմվածքը ներառել 8-րդ դասարանի կրթական ծրագրում, բայց ես բողոքում եմ եւ կատեգորիկ հրաժարվում եմ հասկանալ էս ատելությունն ու չարությունը, որ լավայի նման թափում եք Արամի վրա։

Ու էս ի՞նչ ամեոբա տրամաբանություն է, որ էդ պատմվածքում Արամն իր հոր մասին է գրել։ Նույն տրամաբանությամբ պիտի ասենք, որ Դոստոեւսկու Ռասկոլնիկովը հենց Դոստոեւսկին էր ու ազգովի սկսենք փնտրել էն պառավին, ում սպանել է ֆյոդոր Միխայլովիչը։

Ու եթե որոշենք շարունակել էս հիվանդ տրամաբանությունը, պիտի Բրեմա Սթոքերի «Սատանայի ողբը» գործի մեջ ազգովի սկսենք նույնացնել Սթոքերին սատանայի հետ։

Դե եկեք ազգովի որոշենք նաեւ, որ Չակ Պալանիկը, երբ գրում էր իր «Օրորոցայինը», իրականում ինքն է սպանել բոլոր էդ նորածիններին։

Լավ դուք հո վա՞տ չեք։ Էս ի՞նչ եք անում։ Ու եթե անգամ ինչ որ մի գրող իր ապրած էմոցիաներն է տվել թղթին, ձե՞զ ինչ։ Ձեզ մի բան պիտի հետաքրքրի՝ տաղանդավո՞ր է արել, թե՝ ոչ։

Արամ Պաչյանը տաղանդավոր գրող է։ Հա, հենց էդպես։ Տաղանդավոր է ու վերջ։ Ու ես դեռ տարիներ առաջ խորհրդարանի ամբիոնից ասեցի, որ պետության փողերով գրական մակուլատուրա տպելու փոխարեն տպեք ու մի քանի լեզուներով թարգմանեք Արամ Պաչյանի եւ մյուս շնորհալի երիտասարդների գործերը, որ մեր նոր գրականությունը եւս դուրս գա մեր նեղլիկ սահմաններից։

Չեմ էլ կասկածում, որ իմ էս գրառումից հետո կեղծ բարեպաշտների մի հոծ բանակ նույն

գրական-գեղարվեստական պաթոսով հարձակվելու է իմ վրա։ Ես խնդիր չունեմ։ Ի տարբերություն Արամի, ով ակնհայտորեն պատրաստ չէր նման նողկալի արշավի, ես վաղուց արդեն շաաաատ պինդ իմունիտետ ունեմ իրական ու ֆեյք գրոհների հանդեպ ու էդ գրոհի լավաներն ինձ ամեն անգամ ավելի ուժեղ, ավելի վճռական ու ավելի համառ են դարձնում։

Մի՛ արեք։

Կա՛նգ առեք։

Տաղանդավոր տղա է։ Մի՛ կոտրեք էն ամենը, ինչը դուք չեք հասկանում, կամ ինչը, ըստ ձեզ, վիրավորում է ձեր գրական ճաշակը։ Եթե անգամ չեք հասկանում ու չեք ընդունում, ունեցեք արժանապատվություն ընդունելու, որ ձեր գրական ճաշակից անդին մարդիկ իրավունք ունեն այլ գրական ընկալումներ եւս ունենալու եւ դա հանցագործություն չէ, ու դրա համար որեւէ մեկին հայհոյել ու ատելության թիրախ դարձնել պետք չի։

Հա, ես Նաիրի Զարյանի «Հացավանը» համարում եմ գրական խոտան ու սիրում եմ Զարյանի «Արա Գեղեցիկը»։

Հիմա ին՞չ, պիտի քարերով հարձակվե՞ք, հա՞։ Էդ ի՞նչ իրավունքով։

Արամ Պաչյանը տաղանդավոր գրող է։ Բայց Արամի այդ պատմվածքը, համաձայն եմ, վաղ է ներառել 8-րդ դասարանի ուսումնական ծրագրերում։ Էս հարցը քննարկեք։ Քննարկեք, որ մեր գրական ոսկեդարն ու միջնադարը՝ որպես գրական մակուլատուրա, չշպրտեն մի կողմ։

Պինդ մնա, Aram Pachyan»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Զելենսկուն քննադատել են Պուտինի պատճառով Հնդկաստանի դեմ մեղադրանքների համարԻնչ մականուն է տվել Թրամփը Զելենսկուն. NYT«Եվրոմեդիա24»–ը «Վաստակաշատ մանկավարժ» մրցանակը շնորհել է Նելլի Հակոբյանին և Զարուհի Սերոբյանին (տեսանյութ)Թուրքիայում հայտարարել են՝ Զելենսկին բանակցային սեղանին որևէ խաղաքարտ չունիՍամվել Կարապետյանը շարունակում է մնալ կալանքի տակ և ենթարկվել խիստ սահմանափակումների. ԱմստերդամՀունգարիայի վարչապետ Օրբանը հանձնարարականներ է տվել ԵվրոպայինՖրանսիայում Պուտինի նստավայրի վրա հարձակումը անվանել են «կարևորագույն իրադարձություն ամբողջ Եվրոպայի համար»Սուպեր Սաքոն և Հրուշ Աճեմյանը նշանվել ենՇվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրի բարում բռնկված հրդեհը մի քանի մարդու կյանք է խլելԵրեւանում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ մարմինԼատվիայի դպրոցներում արգելել են ռուսերենի դասավանդումըՓառք ու պատիվ հայրենիքն ամեն ինչից վեր դասող և դրա համար առավելագույնն արած բոլոր նվիրյալներին. Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները հունվարի 1-ինՀայտնի հյուրեր, ջերմ մթնոլորտ և վառ պահեր․ «Եվրոմեդիա24»–ը տոնեց իր տարեդարձը (տեսանյութ) Հենրիխ Մխիթարյանն իր ուղերձում անդրադարձել է Բաքվի բանտերում ապօրինի պահվող մեր հայրենակիցներինՀամախմբվենք մեր պայքարի առաջամարտիկների շուրջ, մաքրենք հայրենիքը թրքամոլ խաժամուժից. Աշոտ ՄինասյանՄիևնույնն է՝ մեր վերջին համատեղ հիշողությունները եղել են 2025-ում. Վոլոդյա Գրիգորյանի դստեր գրառումըՋուր չի լինիԱՄՆ-ում բացահայտել են Ռուսաստանի դեմ Մերձբալթյան երկրների ծրագիրը (տեսանյութ)Եվրոպայի առաջնորդն Ուկրաինայի մասին խոսել է ամանորյա ուղերձում (տեսանյութ)Թուրքիայում անվանել են Ուկրաինայի «հաղթաթղթերը» Լեհաստանը անակնկալ է պատրաստել ուկրաինացիների համար Իրավիճակը շարունակում է բարդ մնալ. Թրամփի նախկին խորհրդականՀԱԵ Արագածոտնի թեմական եկեղեցիներում Գոհաբանական աղոթք և Նռնօրհնեքի արարողություն է իրականացվելԹրամփը բացահայտել է Ամանորի իր ցանկությունըՄեր հաղթական վերջնարդյունքին այլընտրանք չկա, 2026-ը հայինն է․ Վահագն Չախալյանի ուղերձը՝ կալանավայրիցԱՄՆ-ում Եվրոպային թուլամորթ են անվանել (տեսանյութ)Վթար Երևան-Երասխ ավտոճանապարհին. կա 2 տուժածԱրևմուտքում հայտարարել են Ռուսաստանի դեմ պլանի ձախողման մասինՄարգարա-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներԱրևմուտքում խոսել են Ռուսաստանի հնարավորությունների մասին (տեսանյութ)Հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղումԹրամփը Զելենսկուն տականք է անվանելԱրցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի Ամանորի ուղերձը Մեզ մեղադրում են թուրքասիրության եւ ադրբեջանամետության մեջ․ ՓաշինյանՄենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը․ ԱլիևԽաղաղությունը դարձավ ավելի մոտ, քան անկախությունից ի վեր երբևէ եղել է․ ԿԳՄՍ նախարար (տեսանյութ) Հանրապետության հրապարակը հիմա․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի ամանորյա ուղերձը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը (տեսանյութ) Շնորհավորել և պարգևատրել եմ մեր ուժեղներին 2025-ին ցույց տված արդյունքների համար. Հարությունյան Աշոցքի, Ջաջուռի հատվածում բուք է Ամանորի երեկո՝ «Եվրոմեդիա24»–ի հետ․ հայտնի հյուրերն ու տոնական վառ պահերը (տեսանյութ) Հրդեհ է բռնկվել Ենոքավան գյուղի հանգստյան գոտիներից մեկում․ ՆԳՆ 2025 թվականը թերեւս վերջին տարիների լավագույն տարին էր. Ալեն Սիմոնյանի ամանորյա ուղերձը «Նոր տարվա հրաշքը մեր ընտանիքում»․ համալրում՝ Սևակ Ամրոյանի ընտանիքումԹող որ 2026 թվականը վերադարձնի հայ ժողովրդին իր երազանքները և լի լինի հաղթանակներով․ Արման Վարդանյան (տեսանյութ)Միայն խաղաղ միջավայրում է հնարավոր քաղաքացիների անվտանգ ու արժանապատիվ կյանքը. ՆԳ նախարարի ուղերձը Starlink-ը 100-ից ավելի տերմինալներ կնվիրի հեռավոր համայնքների դպրոցներին՝ գերարագ ինտերնետ ապահովելու համար
Ամենադիտված