Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը շարունակվում է. Տիգրան Աբրահամյան Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ոլորտներում Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը (տեսանյութ) Ընտարակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն են բացահայտվել (տեսանյութ) Ռոնալդուն Պորտուգալիայի հաղթանակից հետո գրառում է արել Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Աշոտյանի կալանքը երկարաձգվեց 1 ամսով. երբ հրապարակումը թողնում են առավոտյան, այսպես է լինում. Մելիքյան (տեսանյութ) Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանը քննում է Արմեն Աշոտյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու հարցը Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել «Հրապարակ». Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում «Հրապարակ». 13 հազարով այս տարի քիչ են եղել 

Մենք կկարողանանք հետ մղել մեր ինքնության դեմ կազմակերպված այս հերթական հարձակումը. Ավետիք Չալաբյան

Բլոգոսֆերա

Ազգային օրակարգ կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանը իր ֆեյսբուքյան էջու գրել է.

«Երեք շաբաթ առաջ ես գրելի է հանրակրթական նոր չափորոշիչների մասին, մանրամասն վերլուծության հիման վրա ցույց տվել, որ այն ընդհանուր նպատակ ունի՝ նվազեցնել կրթության մեջ ազգային բովանդակությունը, փոխարենը ավելացնելով կրթության ուտիլիտար բաղադրիչները։ Այն ժամանակ իշխանության մի շարք կողմնակիցներ փորձեցին վիճարկել դա, պնդելով, որ ոչ մի միտում չկա, սակայն դրան հետևած հանրային քննարկումները ցույց տվեցին, որ այն հաստատ կար, և ԿԳՄՍ նախարարությունը նույնիսկ փորձեց տարբեր հիմնավորումներ գտնել "սվաղելու" առավել ակնհայտ խնդիրները՝ օրինակ, որ ՆԶՊ առարկան անպայման տեղ կգտնի չափորոշիչներում ՊՆ հետ համաձայնեցումից հետո, և կամ դպրոցները իրենց հայեցողությամբ կարող են ավելացնել հայոց լեզվի ուսուցման ժամանաքանակը, և այլն։
Անցած շաբաթ պարզ դարձավ նաև, որ ընդհանուր հանրակրթական չափորոշիչների ապազգայնացման միտումը շարունակելու են գալիս առարկայական չափորոշիչները։ Ամենաբուռն արձագանքը ստացավ հայոց գրականության առարկան, երբ պարզ դարձավ, որ ավագ դպրոցից ընդհանրապես հանվում է "Հայոց գրականությունը", և փոխարինվում է "Գրականություն" առարկայով, որում միախառնված են հայոց և համաշխարհային գրականության տարրեր, և հայկական մասում էլ էապես նվազեցված է հայոց դասական գրականության բաղադրիչը։ Այստեղ էլ միտումը նույնն է՝ ներկայացնել հայոց դասական մշակույթը որպես "արխայիկ", այսօրվա կյանքին ուղղակի առնչություն չունեցող, այն փոխարինել արտասահմանյան գրականությամբ, կամ որոշ դեպքերում ժամանակակից հայկականով, և ներկայացնել դա որպես "առաջադիմություն"։
Սակայն հայոց դասական գրականությունը մեր արժեհամակարգային հիմքն է, մեր ինքնության իրական առանցքը։ Հայերս դրանով ենք տարբերվում շատ ուրիշ ազգերից, որ խորապես սերտաճած ենք մեր պատմության հետ, և մեր մշակույթը շարունակական է և օրգանապես փոխկապակցաված։ Հայ անհատը, սնվելով նրա շտեմարանից, կայանում է մեր հավաքական քաղաքակրթական առաքելության գիտակցությամբ, աշխարհի ցանկացած կետում շարունակում է պահպանել հավատարմությունը ազգին և հայրենիքին, և դա մեզ միավորում է որպես մի հզոր հավաքականություն։ Ունենալով այդ ամուր հիմքը, մնացած ամենը նաև էապես հեշտ է վրան ավելացնել, և իրականության մեջ հենց այդպես էլ տեղի է ունենում։
Բոլոր նրանք, ովքեր այսօր փորձում են աղճատել մեր քաղաքակրթական կոդը, շատ լավ հասկանում են, թե ինչ են անում, և բոլորովին պատահական չեն դա անում։ Նրանց պետք է հնազանդ հայի տեսակ, որը այլևս հասու չի լինի իր պատմությանը, որը կապրի միայն օրվա հրամայականով, որը կդառնա էժան և հեշտ ենթարկվող աշխատուժ՝ պտտացնելու համաշխարհային տնտեսության բազմաթիվ պտուտակներից մեկը։ Նրանց աղճատված պատկերացմամբ, դա նույնիսկ բարիք է հայերի համար, քանի որ կտրելով նրան իր պատմությունից, կտրում ես նաև այդ պատմության դժբախտ էջերից, և հնարավորություն տալիս "խաղաղ և բարեկեցիկ" ապրել ժամանակակից աշխարհում։ Սա սակայն խորագույն մոլորությունը է, և իրականում մի քանի սերունդի ընթացքում կբերի ազգի տարալուծման և ազգային պետության կորստի։
Այսօր, կռիվ տալով "Հայոց գրականություն" առարկայի համար, մենք կռվում ենք ոչ միայն մեր պատմության, այլև մեր ապագայի համար, այն ապագայի, որում մենք շարունակում ենք ապրել որպես հայ, և դաստիարակել արժանապատիվ և նվիրյալ հայ զավակներ։ Ես ուրախ եմ, որ հասարակության ակտիվ մասը հենց այս գիտակցությամբ է ընկալում հարցը, և անցած շաբաթվա ընթացքում բազմաթիվ ձևերով արտահայտեց իր ընդվզումը։ Համոզված եմ, որ այն անարդյունք չի անցնի, և մենք առաջիկայում միահամուր ուժերով կկարողանանք հետ մղել մեր ինքնության դեմ կազմակերպված այս հերթական հարձակումը»։

Երեք շաբաթ առաջ ես գրելի է հանրակրթական նոր չափորոշիչների մասին, մանրամասն վերլուծության հիման վրա ցույց տվել, որ այն...

Posted by Avetik Chalabyan on 2020 թ. հուլիսի 26, կիրակի
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ (տեսանյութ)ԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմԱրմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը շարունակվում է. Տիգրան Աբրահամյան ՀՀ-ն առաջատարն է Կովկասում կայուն զարգացման առումով․ ՄԱԿ Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ոլորտներում France Info․ Մոնակոյում տեղի ունեցած պայթյունի գործով կասկածյալը ուկրաինացի 30-ամյա կին է Ուղիղ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը (տեսանյութ)Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2500-ը Ուղիղ․ Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական դատական նիստը (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԸնտարակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն են բացահայտվել (տեսանյութ) Ընդունվել են տնային կալանքում գտնվող անձանց կրթության իրավունքի երաշխավորմանն ուղղված օրենսդրական կարգավորումներՌոնալդուն Պորտուգալիայի հաղթանակից հետո գրառում է արել Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ ՔԿՀուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարարՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. մոտոցիկլը կողաշրջվել է, բժիշկներն արձանագրել են մոտոցիկլավարի մահը Աշոտյանի կալանքը երկարաձգվեց 1 ամսով. երբ հրապարակումը թողնում են առավոտյան, այսպես է լինում. Մելիքյան (տեսանյութ) Այդ պահին իշխանությանը պետք է եղել Արմենին ազատությունից զրկվել, զրկել են. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանը քննում է Արմեն Աշոտյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու հարցըՆյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել «Հրապարակ». Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում«Հրապարակ». 13 հազարով այս տարի քիչ են եղել«Ժողովուրդ». ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը «Ժողովուրդ». Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում «Հրապարակ»․ Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը «Ժողովուրդ». Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 մլն դրամի փոխառություն ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Ժողովուրդ». Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում «Ժողովուրդ». Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները «Հրապարակ»․ Լիլիթ Մակունցը հրաժարվել է Այսօր հարյուրավոր հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելուՆռան կեղևի անփոխարինելի դերը բժշկության մեջԱվտովթար՝ Երևանում . Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Ուռեկիում 3 տարեկան երեխա է խեղդվել ծովումԹայվանում հետաքննություն է սկսվել արհեստական բանականության սերվերների հնարավոր անօրինական արտահանման գործովՆեթանյահուի խորհրդականները քննարկում են Իսրայելի Գերագույն դատարանի որոշումն անտեսելու հնարավորությունը Գերմանիայի կառավարությունը ներկայացրել է տնտեսության խթանման լայնածավալ բարեփոխումների փաթեթՍտամբուլում քննարկվել է երկրաշարժերի պայմաններում առողջապահական համակարգերի պատրաստվածությունըԿանադան մտադիր է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել համաշխարհային պաշտպանական բանկի հիմնադիր երկրների մասինՀայ շախմատիստները Վրաստանում մասնակցում են միջազգային մրցաշարիԳրեթե 1,2 միլիոն անօրինական միգրանտ Իսպանիայում դիմել է օրինական կարգավիճակ ստանալու համարՕվեչկինը երկարածգել է պայմանագիրը «Վաշինգտոն Քեփիթալսի» հետ Լիբանանը ոչ մի սանտիմետր տարածք չի զիջի Իսրայելին. Ժոզեֆ Աուն Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումըՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր
Ամենադիտված