«Իրավունք». Ի՞նչ գործ ուներ Մարիամ Փաշինյանը Հայկ Սարգսյանի հետ Սեւանում
Հայկական Մամուլ«Իրավունք». Թերթը գրում է. «Կիրակին թեժ է եղել Փաշինյանների ընտանիքի համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի, որդու՝ Աշոտի եւ փոքր դստեր՝ Շուշանիկ Փաշինյանի հետ կիրակին անցկացրել է Ենոքավան գյուղում, իսկ ահա պարզվում է՝ Մարիամ Փաշինյանն ավելի մտերմիկ խնջույքի է մասակցել, պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ միասին՝ ընտանիքի հետ Ենոքավան չգնալով:
Հավանաբար, Հայկ Սարգսյանի հյուրերն ավելի հոգեհարազատ են եղել իրեն: Մեր աղբյուրի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ տեղյակ է եղել վերոնշյալ հավաքույթից: Այնպես որ, Հայկ Սարգսյանի արդարացումները տեղին չեն»: