Մոլագարը սպանել է տաքսու վարորդներին և նրանց մարմիններով կերակրել կոկորդիլոսներին
Այլ
Հնդկաստանում մոլագար մարդասպանը սպանել է տաքսու վարորդներին և նրանց մարմիններով կերակրել կոկորդիլոսներին:
Դեվանդեր Շարման անունով տղամարդը խոստովանել է, որ հանցագործությամբ է զբաղվում արդեն 25 տարի: Այս ընթացքում նա կարողացել է ստեղծել գազի բալոններ վաճառող կեղծ բիզնես, ինչպես նաև զբաղվել է երիկամների ապօրինի վաճառքով:
Հատկապես դաժան է եղել Շարմայի հանցագործությունների վերջին շարքը. նա զանգահարել է տաքսի ծառայություն, խնդրել է իրեն տեղափոխել մեկուսացված վայր, և այնտեղ էլ սպանել է վարորդներին: Իր հետքերը վերացնելու համար նա սպանվածների մարմինը գցել է կոկորդիլոսներով լի լճակի մեջ, այնուհետև վաճառել նրանց մեքենաները: Հանցագործի զոհ է դարձել 50 վարորդ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)