«Ժողովուրդ». ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2019-ի ցուցանիշին զիջել են
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 789.7 մլրդ դրամ, որը կազմում է 2020 թվականի ինն ամսվա հաստատված ցուցանիշի 68.1 տոկոսը: Բացի այդ, նույն օրվա դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2019 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին զիջել են 5.1 տոկոսով կամ շուրջ 42.2 մլրդ դրամով, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել են 17.2 տոկոսով կամ 116.1 մլրդ դրամով: Իսկ հուլիսի 20-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 775?8 մլրդ դրամ, որը կազմում է 2020թ. ինն ամսվա հաստատված ցուցանիշի 66.9 տոկոսը։
Բացի այդ, 2020 թ. առաջին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 680.3 մլրդ դրամ, որը կազմում է 2020թ. առաջին կիսամյակի համար հաստատված ցուցանիշի 88.3 %-ը կամ շուրջ 90 մլրդ դրամով պակաս։ Ընդ որում, 2020 թ. փաստացի ցուցանիշը 2019թ. համապատասխան ցուցանիշից պակաս է 4.6%-ով կամ 33.1 մլրդ դրամով, իսկ 2018թ. համապատասխան ցուցանիշը գերազանցում է 18.7 %-ով կամ 107.4 մլրդ դրամով»։