«Ձկան խանութի» գետնանցումը վերադարձվում է համայնքին եւ բարեկարգվում
Բլոգոսֆերա
Երևանի քաղաքապետ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ապամոնտաժվում են Սուրբ Գր. Լուսավորչի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցման ճաղավանդակները, տարածքը մաքրվում ու բերվում է պատշաճ տեսքի։
Գետնանցման տարածքի զգալի մասը ժամանակին տրվել էր մասնավորի։ Այժմ այն վերադարձվել է համայնքին: Արդյունքում՝ հնարավոր է դարձել վերացնել գետնանցման հակասանիտարական վիճակը, ինչից տարիներ շարունակ բողոքել են անցորդներն ու շրջակայքի բնակիչները։
Անցման մաքրման, լվացման և լուսավորության աշխատանքներն ավարտելուց հետո կմշակվի տարածքի հիմնանորոգման նախագիծ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)