«Փաստ». Բնակելի թաղամաս Վրացական փողոցո՞ւմ
Հայկական Մամուլ«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Երեւանում տարբեր արտադրական տարածքներ վերածվեցին բնակելի թաղամասի, նորություն չէ: Հիմա, կարծես, այդպիսի նոր թաղամաս է ուրվագծվում:
Ըստ «Փաստ» թերթի տեղեկությունների, առաջիկայում բարձրահարկ նոր շենքեր կկառուցվեն Վրացական փողոցում (Կոմիտաս)՝ նախկին կոշիկի ֆաբրիկայի տարածքում: Տեղի բնակիչները մեզ հետ զրույցում նշում էին, թե արդեն սկսվել են քանդման աշխատանքներ, որպեսզի բնակելի թաղամաս կառուցեն:
Երեւանի քաղաքապետարանի կայքում տեղադրված շինթույլտվությունների քարտեզում, սակայն, այդ հասցեում ոչինչ նշված չէր, ինչը տրամաբանորեն նշանակում է, որ այդպիսի թույլտվություն գոնե ներկայիս դրությամբ չկա»: