Սիրիացի լրագրողը հայտնում է ազգակից վարձկանի՝ Ադրբեջանի կողմից կռվելու մասին
Սիրիացի լրագրող և հետազոտող Հուսին Ակուշը Twitter-ի իր էջում հրապարակել է ահաբեկչի լուսանկար և գրել, որ նկարում պատկերված անձը հատուկ մեկնել է Ադրբեջան կռվելու համար։
«Այս նկարում Մուհամեդ Շալանն է՝ իմ քաղաքից՝ Ալ Աթարեբից, սպանվել է Ադրբեջանում։ Նա եղել էր Սուարելշամի (պրոթուրկական ծայրահեղական խմբավորում- խմբ.) անդամ, սակայն ամիսներ առաջ թողել էր խումբը և մեկ շաբաթ առաջ էլ գնացել Ադրբեջան։ Մահվան օրն ու տեղը դեռ հայտնի չէ։ Մեկ ուրիշ տղա՝ Տալհա անունով, Կաֆար Հալաբ գյուղից նույնպես սպանվել է»,- նշել է սիրիացի լրագրողը։
Նա մեկ այլ գրառմամբ տեղեկացրել է, որ իրեն հաջողվել է պարզել, որ Մուհամեդ Շալանը սպանվել է հարազատներից մեկի հետ խոսելու ժամանակ։
Լուսանկարում` Տալհա Մուհամմադը


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն